Թոմաս Ադամս (տնտեսագետ)
Թոմաս Ադամս անգլ.՝ Thomas Sewall Adams | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1873[1] Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 8, 1933[1] (59 տարեկան) Նյու Հեյվեն |
Գերեզման | Woodlawn Cemetery and Chapel Mausoleum[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Եյլի համալսարան և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Ջոնս Հոփքինսի համալսարան |
Thomas Sewall Adams Վիքիպահեստում |
Թոմաս Ադամս (անգլ.՝ Thomas Sewall Adams, դեկտեմբերի 29, 1873[1], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - փետրվարի 8, 1933[1], Նյու Հեյվեն), ամերիկացի տնտեսագետ, Եյլի համալսարանի պրոֆեսոր, 1927 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմասը ծնվել է 1873 թվականի դեկտեմբերի 29-ին Բալթիմորում, Մերիլենդ նահանգում, Ջոն Ուեսլի (1850-1917) և Ռութ (Հասլափ) Ադամսի (1852-1925) երրորդ որդին է[3]։
1893 թվականին Ադամսն ավարտել է Բալթիմորի քաղաքային քոլեջը և ընդունվել Ջոն Հոփքինսի համալսարան, որտեղ 1896 թվականին արժանացել է արվեստի բակալավրի, իսկ 1899 թվականին՝ դոկտորական աստիճանի[3]։
1899-1900 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյում որպես վիճակագիր, իսկ 1900 թվականի նոյեմբերից մինչև 1901 թվականի հուլիսը աշխատել է Պուերտո Ռիկոյում որպես գանձապահի օգնական։ 1901 թվականին նշանակվել է Վիսկոնսինի համալսարանի պոլիտէկոնոմիայի ամբիոնի ասոցացված պրոֆեսոր, իսկ 1908 թվականին նշանակվել է Վիսկոնսինի համալսարանի տնտեսագիտության և վիճակագրության ամբիոնի լրիվ պրոֆեսոր[3]։
1903-1908 թվականներին հարկային օրենքներ է պատրաստել որպես Վիսկոնսինի հարկային հանձնաժողովի փորձագետ։ 1908-1909 թվականներին ԱՄՆ աշխատանքի բյուրոյի համար հետազոտել է կանանց և երեխաների աշխատանքը։ 1909 թվականին Սթենֆորդի համալսարանում դասավանդել է աշխատանքային իրավունքի մեկ դասընթաց և ֆինանսներ։ 1909 թվականի ամռանը Ալյասկայում ուսումնասիրել է աշխատանքային պայմանները։ 1910 թվականին Սենտ Լուիսում եղել Է Վաշինգտոնի համալսարանի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների ամբիոնի վարիչ։ 1911-1915 թվականներին շարունակել է աշխատել որպես Վիսկոնսինի հարկային հանձնաժողովի ղեկավար։ 1915 թվականին Կոռնելի համալսարանում տնտեսագիտության պրոֆեսոր է եղել։ 1916-1933 թվականներին Եյլի համալսարանում՝ պոլիտէկոնոմիայի պրոֆեսոր։ Եղել է ազգային հարկային ասոցիացիայի անդամ հիմնադրման օրվանից սկսած, 1912-1916 թվականներին եղել է քարտուղարը և 1923 թվականին նախագահը։ 1926 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի փոխնախագահ, իսկ 1927 թվականին՝ նախագահ։ Ադամսը 1921 թվականին եղել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի տնօրեն և նախագահ, Ազգային արդյունաբերական կոնֆերանսի ֆիսկալ կոմիտեի և ԱՄՆ Առևտրի պալատի անդամ։
Ադամսը մահացել է 1933 թվականի փետրվարի 8-ին թոքաբորբի բարդացումից[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադամսն ամուսնացել է 1902 թվականի սեպտեմբերի 11-ին Էլիզաբեթ Մեթյուսի (1873-1941) հետ։ Ունեցել են երկու դուստր՝ Էլիզաբեթ Նոել Ադամսը (1907-1952) և Ռութ Հասլուփ Ադամսը (1910-2004)[5]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adams T.S. The American workman — Baltimore, The Johns Hopkins press, 1900
- Adams T.S. Taxation in Maryland// Studies in State Taxation/ed. J.H. Hollander — Baltimore, The Johns Hopkins press, 1900
- Adams T.S. Index Numbers and the Standard of Value// JPE, 1901, p. 1
- Adams T.S., Sumner H. L. Labor Problems — New York: Macmillan, 1909. c1905
- Adams T.S. Mortgage Taxation in Wisconsin and Neighboring States, 1907
- Adams T.S., Ely R.T., Lorenz M.A., Young A.A. Outlines in Economics, — New York : Macmillan, 1908
- Adams T.S. The Sales Tax, 1920
- Adams T.S. The federal income tax — New York, Columbia University Press, 1921.
- Adams T.S. Needed Tax Reform in the United States, 1920
- Adams T.S. The federal income tax — New York, Columbia University Press, 1921.
- Adams T.S. Fundamental Problems of Federal Income Taxation// QJE, 1921, p. 527
- Adams T.S. Tax Revision Requirements//Credit Monthly, 1921, p. 21
- Adams T.S. When is income realized?// Federal Income Tax, 1921, p. 29
- Adams T.S. Manual of Charting. Prentice-Hall, 1923.
- Adams T.S. Double taxation relief : discussion of conventions drafted at international conference of experts, 1927, and other measures — Washington : U.S. G.P.O., 1928.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 3,2 Onofrio J. Adams, Thomas Sewall // Maryland Biographical Dictionary. —Somerset Publishers, Inc, 1999. — P. 1-3. — ISBN {{{isbn}}}.
- ↑ Cass B. Madison Day by Day // The Wisconsin State Journal. —Madison, Wisconsin, February 12, 1933.
- ↑ Donna P. Lachance Adams Family Website.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ադամս (տնտեսագետ)» հոդվածին։ |
|