Թոմ Ռոբ Սմիթ
Թոմ Ռոբ Սմիթ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստասցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոսցենարիստ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Սուրբ Ջոնի քոլեջ և Դալվիչ Քոլեջ |
Ժանրեր | crime literature? և թրիլեր |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Ben Stephenson? |
Կայք | tomrobsmith.com |
Թոմ Ռոբ Սմիթ (անգլ.՝ Tom Rob Smith, փետրվարի 19, 1979[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող և սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1979 թվականին հարավային Լոնդոնում՝ շվեդուհու և անգլիացու ընտանիքում։ Այնտեղ էլ անց է կացրել իր մանկությունը։
Սովորել է Դալվիչում 1987-1997 թվականներին[3]։ Ավարտել է Քեմբրիջի Սուրբ Հովհաննես քոլեջը։ 2001 թվականին մասնակցել Է Harper Wood Studentship ծրագրին, որն իր նպատակն է դարձել և ուսումը շարունակել Իտալիայի Փարվինի համալսարանում[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա աշխատել է որպես հեռուստատեսության սցենարի խմբագիր և ինքն է գրել փոքր պատմություններ և սցենարներ։
2008 թվականին գրականության մեջ մեկնարկեց «Փոքրիկ 44» գրքով (Ռուսաստանում հրատարակվել է որպես «44-րդ երեխան» և «Համար 44»)՝ հետպատերազմյան Խորհրդային Միության մասին քրեական թրիլլեր։ Նրա համար առաջադրվել է մի քանի հեղինակավոր գրական մրցանակներ, որոնց թվում են Barry Award-ը, Յան Ֆլեմինգի պողպատե դաշույնը Մեծ Բրիտանիայի դատաբժշկական գրողների ասոցիացիայի կողմից և International Thriller Award-ը։
Վեպի էկրանավորման իրավունքի համար պայքարի մեջ են մտել մի շարք խոշոր կինոընկերություններ[5]։ 2015 թվականին շվեդ ռեժիսոր Դանիել Էսպինոզան նկարահանել է համանուն ֆիլմը, որը հակասական գնահատականների է արժանացել։ Հետագայում Սմիթը գրել է երկու շարունակություն՝ «Գաղտնի խոսք»[6] (ռուսերեն հրատարակությունում ՝ «Колыма») և «Գործակալ 6»։
Նա նաև «Լոնդոնի լրտեսը» դրամատիկ հեռուստասերիալի ստեղծողն ու սցենարի հեղինակն է, որն առաջին անգամ ցուցադրվել է BBC Two-ով 2015 թվականի նոյեմբերին[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմիթը բացահայտ համասեռամոլ է։ Նրա զուգընկեր Բեն Սթիվենսոնը հեռուստատեսության խոշոր ղեկավար է[8]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեխա 44 (2008), ISBN 978-1847371263
- Գաղտնի խոսք (2009), ISBN 978-1847371287
- Գործակալ 6 (2011), ISBN 978-1847375674
- Ֆերմա (2014), ISBN 978-1847375698
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #133873455 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://new.deadlypleasures.com/barry-awards/
- ↑ «Tom Rob Smith Biography». BookBrowse. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Tom Rob Smith's official biography». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ Film News. «Ridley Scott Adopts Child 44». Time Out. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Голицына Н. Новый советский детектив Тома Роба Смита Արխիվացված 2017-03-29 Wayback Machine // Радио Свобода, 02.07.2009
- ↑ Creamer, Jon (2014 թ․ փետրվարի 14). «BBC2 orders Working Title drama from Child 44 author». Televisual. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Midgley, Neil (2009 թ․ ապրիլի 8). «Interview: Ben Stephenson on the future of BBC drama». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|