Թյուրինգի մրցանակ
Թյուրինգի մրցանակ (անգլ.՝ Turing Award), ինֆորմատիկայի (կոմպյուտերային գիտության) ամենահեղինակավոր մրցանակն է և այդ ասպարեզում համարժեք է համարվում Նոբելյան մրցանակին[1][2][3][4] ։ Այն շնորհվում է Հաշվողական տեխնիկայի ասոցացիայի կողմից՝ ինֆորմատիկայում նշանակալից ներդրաման համար։
Հաշվողական տեխնիկայի ասոցացիայի կողմից մրցանակը հաստատվել է հռչակավոր անգլիացի գիտնականի՝ Ալան Թյուրինգի պատվին, ով համարվում է համակարգչային տեսության և արհեստական ինտելեկտի գլխավոր հայտնագործողներից մեկը[5]։ Ամեն տարի մրցանակ է շնորհվում մեկ կամ մի քանի գիտնականների, ում աշխատանքը խորը ազդեցություն է թողել կոմպյուտերային գիտության զարգացման վրա։ Թյուրինգի մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1966 թվականին՝ Ալան Փերլիսին, կազմարկիչների (կոմպիլյատորների) կառուցման տեխնոլոգիայի զարգացման համար։ Առաջին կին մրցանակակիրն էլ Ֆրենսիս Ալենն է, ում այդ պարգևը շնորհվել է 2006 թվականին[6]։
2000-ական թվականներին մրցանակային հիմնադրամը հովանավորվում էր Ինտել և Գուգլ ընկերությունների կողմից, և ամենամյա մրցանակը կազմում էր 250 հազար ամերիկյան դոլար[7]։ 2014 թվականից Գուգլը դարձել է միակ հովանավորը և ամենամյա մրցանակի գումարի չափը հասցրել է մեկ միլիոն ամերիկյան դոլարի[8][9][10]։
Թյուրինգի մրցանակի դափնեկիրները (1966 - 1987)
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Դափնեկիր | Մեկնաբանություն |
---|---|---|
1966 | Ալան Փերլիս | Ծրագրավորման տեխնիկայում և կազմարկիչների կառուցման մեջ նրա մեծ ներդրման համար[11]։ |
1967 | Մորիս Վինսենթ Ուիլքս | Պրոֆեսոր Ուիլքսն առավել հայտնի է որպես EDSAC մեքենայի նախագծող։ |
1968 | Ռիչարդ Հեմմինգ | Թվային մեթոդների, ավտոմատ կոդավորման, սխալների բացահայտման ու շտկման կոդերի ոլորտում կատարած աշխատանքների համար[12]։ |
1969 | Մարվին Մինսկի | Արհեստական բանականության ոլորտում կատարած առաջատար աշխատանքների համար[13]։ |
1970 | Ջեյմս Հարդի Ուիլքսոն | Հաշվողական մաթեմատիկայի (թվային վերլուծություն) ոլորտում կատարած հետազոտությունների համար։ |
1971 | Ջոն ՄակՔարթի | Արհեստական բանականության ոլորտում ունեցած հաջողությունների համար[14]։ |
1972 | Էդսգեր Դեյքստրա | 1950-ական թվականների Դեյքստրան նշանակալի ներդրում ունեցավ ALGOL ծրագրավորման լեզվի մշակման գործում։ |
1973 | Չարլզ Բախման | Տվյալների բազաների տեխնոլոգիայում նրա ունեցած մեծ ներդրման համար[15]։ |
1974 | Դոնալդ Կնուտ | Ալգորիթմների վերլուծության, ծրագրավորման լեզուների մշակման ոլորտում ունեցած ներդրման, ինչպես նաև «Համակարգչային ծրագրավորման արվեստը» գրքի համար։ |
1975 | Ալեն Նյուել և Հերբերտ Սայմոն | Արհեստական բանականության բնագավառում հիմնարար ուսումնասիրությունների համար[16]։ |
1976 | Մայքլ Ռոբին և Դանա Սքոթ | Նրանց համատեղ հեղինակած «Վերջավոր ավտոմատները և իրենց կողմնորոշման խնդիրը» (անգլերեն՝ Finite Automata and Their Decision Problem) հոդվածի համար, որում ներմուծված էր չդետերմինացված ավտոմատի գաղափարը[16]։ |
1977 | Ջոն Բեկուս | Բարձրորակ ծրագրային համակարգերի ստեղծման մեջ նրա ունեցած մեծ ու տևական ներդրման, ինչպես նաև FORTRAN ծրագրավորման լեզվի վրա կատարած նրա աշխատանքների համար[17]։ |
1978 | Ռոբերտ Ֆլոյդ | Արդյունավետ ու հուսալի ծրագրային ապահովման ստեղծման մեջ ունեցած նրա ներդրման համար[18]։ |
1979 | Քեննեթ Այվերսոն | Ծրագրավորման լեզուների մշակման բնագավառում ունեցած մեծ ներդրման համար։ |
1980 | Չարլզ Անտոնի Ռիչարդ Հոար | Ծրագրավորման լեզուների սահմանման ու մշակման մեջ ունեցած նրա հիմնարար ներդրման համար։ |
1981 | Էդգար Կոդդ | Տվյալների բազաների ղեկավարման համակարգերի տեսության բնագավառում նրա աշխատանքների համար[19]։ |
1982 | Սթիվեն Արթուր Կուկ | Բարդության տեսության բնագավառում ունեցած նշանակալից առաջընթացի համար[20]։ |
1983 | Քեն Թոմփսոն և Դենիս Ռիչի | Օպերացիոն համակարգերի ընդհանուր տեսության մշակման և հատկապես Յունիքս (UNIX) օպերացիոն համակարգի ստեղծման համար[21][22]։ |
1984 | Նիկլաուս Վիրտ | Մի շարք նորարարական ծրագրավորման լեզուների մշակման համար։ |
1985 | Ռիչարդ Կարպ | Ալգորիթմների տեսության բնագավառում նրա տևական ներդրման համար։ |
1986 | Ջոն Հոպկրոֆտ և Ռոբերտ Տարյան | Ալգորիթմների և տվյալների կառուցվածքների վերլուծության բնագավառում հիմնարար նվաճումների համար։ |
1987 | Ջոն Կոկ | Կազմարկիչների տեսության, մեծ համակարգերի ճարտարապետության և RISC-համակարգիպների նախագծման բնագավառում ունեցած նշանակալի ներդրման համար։ |
Թյուրինգյան դասախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդաբար Թյուրինգի մրցանակի դափնեկիրը մրցանակը ստանալիս ելույթ է ունենում զեկույցով, որը կոչվում է Թյուրինգյան դասախոսություն (լեկցիա)։ Այս ելույթում դափնեկիրն իր մտքերն է արտահայտում համակարգչային գիտության (հաշվողական տեխնիկայի) տեսական ու գործնական կողմերի վերաբերյալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dasgupta, Sanjoy; Papadimitriou, Christos; Vazirani, Umesh (2008). Algorithms. McGraw-Hill. ISBN 978-0-07-352340-8., p. 317.
- ↑ Bibliography of Turing Award lectures Արխիվացված 2015-01-02 Wayback Machine, DBLP
- ↑ Steven Geringer (2007 թ․ հուլիսի 27). «ACM'S Turing Award Prize Raised To $250,000». ACM press release. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ See also: Brown, Bob (2011 թ․ հունիսի 6). «Why there's no Nobel Prize in Computing». Network World. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն); External link in
(օգնություն)|author=
- ↑ Homer, Steven and Alan L. (2001). Computability and Complexity Theory. էջ 35. ISBN 978-0-387-95055-6. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «First Woman to Receive ACM Turing Award» (Press release). The Association for Computing Machinery. 2007 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «A. M. Turing Award». ACM. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Google to Provide All Funding for Most Prestigious Award in Computing» (PDF) (անգլերեն). Ассоциация вычислительной техники. 2014 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին. «ACM (the Association for Computing Machinery) is today announcing that the funding level for the ACM A.M. Turing Award is now $1,000,000, to be provided by Google Inc»
- ↑ «Денёжная награда за премию Тьюринга почти сравнялась с Нобелевской» (ռուսերեն). OSZone. 2014 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «ACM's Turing Award Prize Raised to $1 Million». ACM. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Perlis, A. J. (1967). «The Synthesis of Algorithmic Systems». Journal of the ACM. 14: 1–9. doi:10.1145/321371.321372.
- ↑ Hamming, R. W. (1969). «One Man's View of Computer Science». Journal of the ACM. 16: 3–12. doi:10.1145/321495.321497.
- ↑ Minsky, M. (1970). «Form and Content in Computer Science (1970 ACM turing lecture)». Journal of the ACM. 17 (2): 197–215. doi:10.1145/321574.321575.
- ↑ McCarthy, J. (1987). «Generality in artificial intelligence». Communications of the ACM. 30 (12): 1030–1035. doi:10.1145/33447.33448.
- ↑ Bachman, C. W. (1973). «The programmer as navigator». Communications of the ACM. 16 (11): 653–658. doi:10.1145/355611.362534.
- ↑ 16,0 16,1 Newell, A.; Simon, H. A. (1976). «Computer science as empirical inquiry: Symbols and search». Communications of the ACM. 19 (3): 113. doi:10.1145/360018.360022.
- ↑ Backus, J. (1978). «Can programming be liberated from the von Neumann style?: A functional style and its algebra of programs». Communications of the ACM. 21 (8): 613–641. doi:10.1145/359576.359579.
- ↑ Floyd, R. W. (1979). «The paradigms of programming». Communications of the ACM. 22 (8): 455–460. doi:10.1145/359138.359140.
- ↑ Codd, E. F. (1982). «Relational database: A practical foundation for productivity». Communications of the ACM. 25 (2): 109–117. doi:10.1145/358396.358400.
- ↑ Cook, S. A. (1983). «An overview of computational complexity». Communications of the ACM. 26 (6): 400–408. doi:10.1145/358141.358144.
- ↑ «A.M. Turing Award Laureate - Kenneth Lane Thompson». amturing.acm.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «A.M. Turing Award Laureate - Dennis M. Ritchie». amturing.acm.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A.M. Թյուրինգի մրցանակի դափնեկիրներ ըստ տարիների(անգլ.)
- Полунов Ю. Л. Թյուրինգի մրցանակի 1966-ից 2004 թթ. դափնեկիրներ // История вычислительной техники за рубежом. 14.11.2005
- Թյուրինգի մրցանակի դափնեկիրներ (презентации) // ПетрГУ. 2012—2013
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուրինգի մրցանակ» հոդվածին։ |
|