Jump to content

Թղթագլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավեյան Հեսուի թղթագլանը, Վատիկանի գրադարան. պատկերազարդված թղթագլան, ըստ երևույթին 10-րդ դարի, ստեղծվել է Բյուզանդական կայսրությունում:
Հռոմեական դիմապատկերային ֆրեսկոներ Պոմպեյից, մ.թ.ա. 1-ին դար, որոնց վրա պատկերված են դափնեպսակներով երկու տարբեր մարդիկ, որոնցից մեկի ձեռքին ռոտլյուս է, մյուսի ձեռքին՝ վոլյումեն

Թղթագլան, գրելանյութի (պապիրուսի, մագաղաթի կամ թղթի) երկար շերտ, որը պահպանման համար գլանաձև փաթաթվում էր, և այդպիսի շերտի վրա գրում էին երկարությանը զուգահեռ։

19-րդ դարի հետազոտողները կարծում էին, որ պրովանսական տրուբադուրների երգարանները կազմվում էին հեղինակային թղթագլանների հիմքի վրա։ Նման մագաղաթե թղթագլանները նախատեսված էին աճպարարների կողմից տրուբադուրների ստեղծագործությունների կատարման ժամանակ, և դրանց մեջ գրվում էին մեկ հեղինակի երգերը։ Նման վարկած առաջ քաշեց Ֆ.Ք.Դիցը, 1877 այդ միտքը պաշտպանեց Գուստավ Գրոբերը (Gustav Gröber): Տրուբադուրների երգերով մագաղաթե հեղինակային թղթագլանները հայտնի չէին մասնագետներին. դրանք կարելի էր տեսնել միայն միջնադարյան ձեռագրերի մանրանկարներում, բայց վարկածը հաստատվեց 1914 թվականին, երբ հայտնաբերվեց «Վինդելի մագաղաթը»[1]։ Արդյունքում Մ.Պ. Ֆերեյրայի (Manuel Pedro Ferreira) ենթադրությունն այն մասին, որ այս մագաղաթը կարող էր լինել գրքի կամ գրքույկի միջնամասը, չմերժեց 19-րդ դարի հետազոտողների սկզբնական վարկածները թղթագլանի մասին[2]։

Երկար ժապավենի տեսքով մեկմեկու սոսնձված փաստաթղթերը, որոնք գլանի ձևով փաթաթվում էին, Ռուսական թագավորությունում անվանում էին սյունակներ (столбцы):

Ռազմական գործ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարպետ-ձուլորդ Սեմյոն Դուբինինի՝ 1591 թվականի «Թղթագլանը»՝ անվանական թնդանոթը պահպանվում է Սանկտ Պետերբերգում՝ Հրետանու թանգարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Beltran, Vicenç. «Martin Codax o el poeta intemporal». Martin Codax (իսպաներեն). Alicante : Biblioteca Virtual Miguel de Cervantes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  2. Ferreira M. P. Novas observações sobre o Pergaminho Vindel // Aspectos da música medieval no Ocidente peninsular. Música Palaciana : [порт.] : in 2 vol. / Ferreira, Manuel Pedro. — 2.ª edição. — Lisboa : Imprensa Nacional Casa da Moeda — INCM, 2010. — Vol. 1. — 328 p. — ISBN 9789722718318.
Ընթերցե՛ք «թղթագլան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]