Jump to content

Թիլ (բերդավան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թիլ (այլ կիրառումներ)
Բնակավայր
Թիլ
թուրքերեն՝ Toprakkale
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՕսմանիեի մարզ
ԲԾՄ67 մետր
Բնակչություն20 127 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ80950
Ավտոմոբիլային կոդ80
Պաշտոնական կայքtoprakkale.bel.tr
Թիլ (բերդավան) (Թուրքիա)##
Թիլ (բերդավան) (Թուրքիա)

Թիլ, Թիլ Համտուն (թուրքերեն՝ Toprakkale), բերդավան Դաշտային Կիլիկիայում, Սսից արևմուտք։ Դրա դիմաց գտնվել է Ակամիր իջևանը։

Թորոս Բ իշխանը 1154 թվականին Թիլը միացրել է Կիլիկիայի հայկական իշխանապետությանը։ Արաբ պատմագիր Աբու ալ-Ֆիդան (1273-1333) իր «Աշխարհագրության» մեջ Թիլը հիշատակում է որպես ամուր, պարսպապատ բերդ՝ շրջապատված այգեվետ արվարձանով և բարեբեր հողերով։

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375) հետո Թիլը տիրել է Եգիպտոսի սուլթանությունը, 16-րդ դարի սկզկբին՝ Օսմանյան սուլթանությունը։

Թիլի հայ բնակիչները տեղահանվել են 1914-1921 թվականներին։ Նրանց մեծ մասը զոհվել է Մեծ Եղեռնի ժամանակ, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Բերդավանը ներկայումս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցածրադիր բլրի վրա կառուցված Թիլի բերդը (այժմ՝ ավերակ) գրավում է մոտ 2 հա տարածք։ Երկշարք, լայն պարիսպներն ագուցված են կիսաշրջանաձև բուրգերով, հյուսիսային արտաքին պարիսպը՝ նաև հնգանիստ աշտարակներով։

Ներքին պարիսպը (նեղ դասավորությամբ) արտաքինից բարձր է։ Հյուսիսային և արևելյան պարիսպներին ներսից միանում է թաղակապ նկուղներով շենքերի շարքը։ Գլխավոր մուտքը բերդի հյուսիսարևմտյան անկյունում է, երկու հզոր աշտարակների միջև[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 295 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 187