Թայբեյ 101
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
' | |
Տեղագրություն | |
Կառուցման ժամանակ | |
Բարձրություն | |
---|---|
Տեխնիկական պարամետրներ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/Taipei101.portrait.altonthompson.jpg/300px-Taipei101.portrait.altonthompson.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2d/Taipei_Taiwan_Taipei-101-Tower-01.jpg/300px-Taipei_Taiwan_Taipei-101-Tower-01.jpg)
Թայբեյ 101, երկնաքեր Թայվանի մայրաքաղաք Թայբեյում։ Գտնվելու վայրը` Չինաստան, շինարարություն` 1999-2003 թթ., ճարտարապետ ՝ C.Y.Lee և Partners, սեփականատեր՝ Taipei Financial Center Corp, կառուցապատողներ՝ KTRT Joint Venture Samsung Enginneering Construction, վերելակների քանակ՝ 61-ից ավելի, շենքի ներսի տարածք՝ 412500 մ/ք, հարկերի քանակը՝ 101:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թայբեյ 101-ը երկնաքեր է, որը գտնվում է Թայվանի մայրաքաղաք Թայբեյում։ Երկնաքերն ունի 101 հարկ, բարձրությունը `509.2 մ, սայրի հետ միասին։ Ստորին հարկերում գտնվում են առևտրի կենտրոններ, վերին հարկերում` գրասենյակներ։ Թայբեյ 101-ն աշխարհի ամենաբարձր շինությունների շարքում 8-րդն է, իսկ Ասիայում` 5-րդը։ 2003-ից մինչեւ 2007 թ. եղել է մայրցամաքի ամենաբարձր շենքը։ Երկնաքերի շինարարությունը սկսվել է 1999 թ-ին, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2003 թ-ի նոյեմբերի 17-ին։ Երկնաքերի արժեքը կազմել է 1,7 մլրդ. $։ Այս երկնաքերում գտնվում են աշխարհի ամենաարագ վերելակները, որոնք շարժվում են 60.6 կմ/ժ արագությամբ։ 5-րդ հարկից մինչև 89-րդ հարկ կարելի է հասնել 39 վայրկյանում։ Ապակուց, պողպատից և ալյումինից այս շինությունը պահում են 380 բետոնե հիմք, որոնցից յուրաքանչյուրը մտնում է հողի տակ` 80 մ խորության վրա։ Փլուզման վտանգը մրրիկից և երկրաշարժից նվազեցնում է 660 տոննայանոց ճոճվող-գունդը, որը գտնվում է 87 և 91-րդ հարկերի մեջտեղում։ Կառուցողների խոսքով, աշտարակը կարող է դիմադրել այնպիսի հզոր երկրաշարժի, որն այդ տեղայնքում լինում է 2500 տարին մեկ։ Շինության սեփականատերը Թայբեյի ֆինանսների կորպորացիան է։ Շենքի անվանումն ի սկզբանե պետք է լիներ «Թայբեյի համազգային ֆինանսների կենտրոն»։ Շինությունը համարվում է Թայբեյի և ամբողջ Թայվանի գլխավոր ժամանակակից սինվոլներից մեկը։ Այն ունի 101 վերգետնյա և 5 ստորգետնյա հարկեր։ Նրա ճարտարապետական ոճը ընտրված է պոստմոդեռնիզմի ոգով, համեմված ժամանակակից ավանդույթներով և հին չինական ճարտարապետությամբ։ Բարձրահարկ առևտրի կենտրոնն իր մեջ պարունակում է հարյուրավոր խանութներ, ռեստորաններ և ակումբներ։
Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքի ծրագրումը սկսվել է 1997 թվականին։ Շենքի բացման արարողությունը տեղի ունեցավ 2004 թ-ի Ամանորի երեկոյին։ Երկնաքերի կառուցումից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ 2 երկրաշարժ` 3.2 և 3.8 բալ ուժգնությամբ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրահատկություններ, կոնստրուկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/15/Taipei_101_Tuned_Mass_Damper.png/220px-Taipei_101_Tuned_Mass_Damper.png)
Թայբեյ 101-ը նախատեսված է բնական պայմաններում օգտագործման համար, այսինքն կարող է դիմակայել այնպիսի բնական աղետների ինչպիսին են երկրաշարժերը և թայֆունները, որոնք բնորոշ են Հարավարևմտյան Ասիային։ Ինժեներների առջև դրվաց էր խնդիր` նախագծել այնպիսի երկնաքեր, որը կապահովի աշխատակիցների և՛ հարմարավետությունը, և՛ անվտանգությունը։ Շինությանը միաժամանակ ամրություն և նրբություն տալիս է շինարարության մեջ օգտագործված բարձրորակ պողպատը։ Շենքը պահում են 36 սյուներ, ներառյալ` 8 գլխավոր բետոնե սյուներ` 70 պասկալ ամրությամբ։ Նախագծման վերոհիշյալ առանձնահատկությունները, ինչպես նաև հիմքի ուժգնությունը, Թայբեյ 101-ը դարձնում են մարդկության կողմից ստեղծված ամենաամուր շինությունը։
Կոնստրուկցիայի կայունությունն իր փորձարկումն անցել է 2002 թ-ի մարտի 31-ին, երբ Թայբեյում տեղի ունեցավ 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրաշարժի հետևանքով ավերվեց 2 վերամբարձ կռունկ` դեռևս շինարարության ժամանակ, որի հետևանքով մահացավ 5 մարդ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երկրաշարժը ոչ մի վնաս չի հասցրել և շինարարությունը վերսկսվեց։ Thornton-Tomasetti Engineers և Evergreen Consulting Engineering ֆիրմաները միասին մշակեցին, ստեղծեցին 600 տոննայանոց պողպատե ճոճվող գունդ, որը պահպանում է տատանումների իներցիան։ ՈՒժգին քամիների ժամանակ ճոճվող գունդը տատանվում է` պահելով շենքի հավասարակշռությունը։ Ճոճվող գունդը բաղկացած է 41 պողպատե թիթեղից` յուրաքանչյուրը 125 մմ հաստությամբ, որը միասին կազմում է 5.4 մ տրամագիծ։ Թայբեյ 101-ում կա ևս 2 գունդ, որոնք գտնվում են սայրի գագաթին` յուրաքանչյուրը 6 տոննա, դրանք նույնպես կանխում են տատանումները, մեղմացնում քամու հարվածները, որոնք ազդում են շենքի վերին հատվածի վրա։ Շենքը ծածկված է կրկնակի ապակեպատմամբ` կապտականաչ երանգով, որը պաշտպանում է ներսում գտնվողներին շոգից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7c/Taipei_101_Tuned_Mass_Damper_2010.jpg/400px-Taipei_101_Tuned_Mass_Damper_2010.jpg)
Բարձրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շինարարության ավարտից հետո Թայբեյը դարձավ համաշխարհային ռեկորդսմեն հետևյալ կատեգորիաներում`
- Հողից մինչև ճարտարապետական բարձրագույն տարր – 509.2 մ -- Նախորդ ռեկորդսմեն - Պետրոնաս աշտարակ 452 մ
- Հողից մինչև կտուր – 449.2 մ -- Նախորդ ռեկորդսմեն – ՈՒիլլիս-տաուեռ – 442 մ
- Հողից մինչև վերին օգտագործվող հարկ – 439.2 մ -- Նախորդ ռեկորդսմեն – ՈՒիլլիս-տաուեռ – 412 մ
- Ամենաարագընթաց վերելակներ - 60.6կմ/ժ
- Հետհաշվարկի խոշորագույն ցուցանակ, որը միացնում են յուրաքանչյուր Ամանորին։
Սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թայբեյ 101-ը համախմբում է հին մոտիվներ և ավանդական չինական փիլիսոփայություն, ժամանակակից տեխնոլոգիաներով և մատերիալներով։ Թայբեյ 101-ը` ինչպես և բոլոր կառույցները, որոնք ունեն սայր, կրում են axis mundi սիմվոլիկա, այսինքն` երկրի առանցք, որտեղ հանդիպում են երկինքն ու երկիրը և համախմբում աշխարհի 4 մասերը (հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք)։ 101 հարկը խորհրդանշում է նոր ժամանակ` նոր դար, որը սկսվել էր շենքի շինության ժամանակ (100+1), և բոլոր նոր տարիները, որոնք գալիս են (1հունվար = 1-01) ։ Աշտարակի նախագիծը բաժանվում է 8 սեկցիայի, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 8 հարկից։ Չինական մշակույթում թիվ 8-ը ասոցացվում է բարգավաճման, հաջողության և բավականության հետ։ Աշտարակի կրկնվող հատվածները հիշեցնում են Ասիայի տարածաշրջանի ավանդական ճարտարապետական ռիթմի, որը կոչվում է Պագոդա (բուդհայականական կամ հինդուիստական պաշտամունքային կառույց)։ 4 սկավառակներ, որոնք գտնվում են շենքի 4 կողմերում` խորհրդանշում են մետաղադրամներ, ի նշան հարստության[1]։
Թայբեյ 101-ը առաջին շենքն է աշխարհում, որի բարձրությունն անցել է կես կիլոմետրը (500մ)։ Մինչև շինության ավարտը Թայվանի ամենաբարձր շենքը համարվել է Տանտեկս Սկայ Տաուեռը, որը գտնվել է Գաուսյունե քաղաքում, ունեցել է 347.5 մ բարձրություն` 85 հարկ։ Իսկ Թայբեյում ամենաբարձր շենքը համարվել է Շին Կոնի աշտարակը` 244.2 մ` 51 հարկ[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքի մուտքի վերին հատվածում գտնվում են 3 ոսկե մետաղադրամներ` հին չինական ոճով, որոնք համարվում են խորհրդանիշ, իսկ մեջտեղի անցքերը հիշեցնում են արաբական թվեր «101»։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1b/Taipei_101_Logo.jpg/220px-Taipei_101_Logo.jpg)
Կլորավուն հատվածները, որոնք կազմում են շենքի դիզայնի հիմնական մասը, կառուցված են հին սիմվոլի հիման վրա, որը կոչվում է Ռուի։ Ռուին ասոցացվում է դրախտային ամպերի հետ, իսկ չինական մշակույթում այն խորհրդանշում է բժշկում և պաշտպանություն[3]։ Երկու զույգ կափույրներ, յուրաքանչյուրը 6 տոննա կշիռով«լողում են» վերևում։ Նրանք մեղմացնում են քամու ուժը աշտարակի վերին հատվածում։ Ամրապնդող սարքերի շնորհիվ կուտակված թրթռման էներգիան մարվում է ամպերի տակ գտնվող աղբյուրների համակարգով[4]։
Գիշերը Թայբեյ 101-ի սայրի հատվածը լուսավորվում է վառ դեղին գույնով, որը Թայբեյ 101-ին տալիս է հսկայական մոմի կամ ջահի տեսք։ Ամեն երեկո 18.00-ից 22.00 շենքն ամբողջությամբ լուսավորվում է 7 հիմնական գույներից մեկով. շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իրեն համապատասխան գույնը։
Օր | Երկուշաբթի | Երեքշաբթի | Չորեքշաբթի | Հինգշաբթի | Ուրբաթ | Շաբաթ | Կիրակի |
---|---|---|---|---|---|---|---|
Գույն |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/18/Tapei101_xjapan.jpg/220px-Tapei101_xjapan.jpg)
Գույները պատահական չեն ընտրված, դրանք խորհրդանշում են ծիածանը, որը ըստ չինացիների համարվում է իբրև կամուրջ երկնքի և երկրի միջև։ Թայբեյ 101-ի վրա մեծ ազդեցություն է ունեցել Ֆեն-Շույ-ը` փիլիսոփայական գիտություն, որի համաձայն շենքն ունի ՑԻ, այն է` պոզիտիվ էներգիա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Самый высокий в мире небоскреб мог спровоцировать два недавних землетрясения». NEWSru. 3 декабря 2005. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Observatory brochure, Floor 89, Taipei 101.(անգլ.)
- ↑ «Tuned Mass Dampeners» (PDF). Motioneering. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.(անգլ.)
- ↑ Тайбэй 101 — Дизайн. Архитектура дизайн интерьера квартиры. Статьи по дизайну интерьера квартиры. - Строительство и архитектура
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт(անգլ.)
- фотографии небоскрёба Тайбэй 101
- Принцип работы шара-маятника(չաշխատող հղում)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայբեյ 101» հոդվածին։ |
|