Էֆուա Դորկենոո
Էֆուա Դորկենոո | |
Կրթություն՝ | Wesley Girls' High School? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող և իրավապաշտպան |
Ծննդյան օր | սեպտեմբերի 6, 1949 |
Ծննդավայր | Քեյպ Քոստ, Գանա[1] |
Վախճանի օր | հոկտեմբերի 18, 2014[1] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Գանա |
Պարգևներ | |
Էֆուա Դորկենոո (անգլ.՝ Efua Dorkenoo, սեպտեմբերի 6, 1949, Քեյպ Քոստ, Գանա[1] - հոկտեմբերի 18, 2014[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ծագումով Գանայից, բրիտանացի բուժքույր, կանանց իրավունքների շարժման ակտիվիստ, կանանց թլպատման արգելման պրակտիկայի համար պայքարող մարտիկ։ 2013 թվականին «BBC» տարբերակով ճանաչվել է 100 նշանավոր կանանցից մեկը։ Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էֆուա Դորկենոոն ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 6-ին Քեյփ Քոսթում, Ջոն և Մարիան Էլլիոտ Յորքի ընտանիքում։ Լինելով ընտանիքի 11 երեխաներից մեկը՝ նա մեծացել է Ադիսադելի քոլեջի մասնաշենքերից մեկում, որտեղ նրա հայրն աշխատում էր որպես բժիշկ։ Էֆուան սովորել է Ուեսլիի աղջիկների միջնակարգ դպրոցում։ Կրթություն ստանալու նպատակով 19 տարեկան հասակում տեղափոխվում է Լոնդոն և սկսում է աշխատել տարբեր հիվանդանոցներում, այդ թվում Թագավորական ազատ հոսպիտալում, որտեղ էլ առնչվում է կանանց թլպատման պրակտիկայի անմարդկային հետևանքներին[4]։ Ավարտելով Լոնդոնի քաղաքային համալսարանի հիգիենայի և մերձարևադարձային բժշկության դպրոցը՝ Էֆուան ստանում է մագիստրոսի աստիճան հանրային առողջապահության բնագավառում և հրապարակում թլպատման պրակտիկայի վերաբերյալ իր առաջին զեկույցներից մեկը, որն էլ նրան օգնում է նյութապես «ոտքի կանգնելու» հարցում[5][6][7]։ Դրանից հետո Էֆուան ընդհարվում է կրոնական խմբերի և նրանց կողմից սպառնալիքների հետ[8]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին Էֆուա Դորկենոոն հիմնադրում է «Foundation for Women's Health, Research and Development» (FORWARD) հիմնադրամ-հասարակական կազմակերպությունը, որն աջակցություն էր ցուցաբերում թլպատված կանանց և պայքարում էր այդ պրակտիկայի դեմ։ Երկու տարի անց Մեծ Բրիտանիայում օրենսդրությամբ արգելվեց կանանց թլպատումը[9]։ Հետագայում Էֆուան եղել է «The Girl Generation: Together To End FGM» ծրագրի տնօրենը, «Equality Now» իրավապաշտպան կազմակերպության խորհրդատուն, իսկ 1995-2001 թվականներին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանանց առողջության պահպանման բաժնի տնօրենի պաշտոնակատարը և Բուրկինա Ֆասոյի, Գանայի, Կամերունի, Սոմալիի և Սուդանի առողջապահության նախարարությունների հետ համատեղ զբաղվել է գործողությունների ծրագրի համակարգմամբ[10][11]։
1994 թվականին Դորկենոոն գրել է «Cutting the Rose: Female Genital Mutilation»[5] գիրքը, որտեղ նկարագրել է թլպատված, հետագայում եվրոպական երկրներ արտագաղթած կանանց հոգեբանական վիճակը և թլպատման բժշկական հետևանքները[12]։ 2002 թվականին միջազգային ժյուրիի որոշմամբ գիրքը ճանաչվել է որպես 20-րդ դարի 100 լավագույն աֆրիկյան գրքերից մեկը[4]։ 2000 թվականին Դորկենոոն, Գլորիա Ստեյնեմի հետ համատեղ ստացել է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում «Equality Now» միջազգային մրցանակը[4]։ Նրա կողմից տարված աշխատանքների շնորհիվ 2012 թվականին ՄԱԿ-ի բանաձևով թլպատումն արգելվեց[13]։ 2012 թվականին նա դարձավ Լոնդոնի քաղաքային համալսարանի գիտական առողջապահության դպրոցի պատվավոր ավագ գիտաշխատող։ 2013 թվականին «BBC»-ի տարբերակով Էֆուան ճանաչվել է 100 նշանավոր կանանցից մեկը[4]։ Նույն տարում Մեծ Բրիտանիայի կառավարությունը զգալի միջոցներ հատկացրեց թլպատման դեմ պայքարի նպատակով, իսկ այդ նոր ծրագրի տնօրեն նշանակվեց Դորկենոոն[14]։ 2014 թվականի փետրվարին նա դարձավ «Equality Now» կազմակերպության ավագ խորհրդատու[15][16]։ Հոկտեմբերի 10-ին Լոնդոնում և Նայրոբիում մեկնարկեց «The Girl Generation: Together To End FGM» ծրագիրը[17], որն ուղված էր թլպատման պրակտիկան արմատախիլ անելուն, իսկ Դորկենոոն դարձավ ծրագրի տնօրեն[18][19]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էֆուա Դորկենոոն մահացել է 2014 թվականի հոկտեմբերի 18-ին՝ քաղցկեղից, 65 տարեկան հասակում, Լոնդոնի հիվանդանոցում[8][20][21]։ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ջեյն Էլլիսոնը գրել է. «Մենք կորցրեցինք մեր շարժման մորը, մեր բոլորի սիրելի ոգեշնչողին։ Բայց նա օրհնեց աղջիկների սերունդներին»[22]։ Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Նիկ Կլեգը նրան նկարագրել է որպես «կանանց իրավունքների համար պայքարի իսկական ոգեշնչված մարտիկ»՝ խոստանալով «հարգել նրա ողջ կյանքի կատարած աշխատանքը»[23]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսին` Ֆրեդդի Գրին
- Երկու որդիներ` Կոբինա և Էբոու
- Երկու խորթ զավակներ` Գելվին և Յանիկ
- Խորթ աղջիկ` Ֆամմի
- Թոռնիկ` Կասսիուս[4]
Եղել է Գլորիա Ստեյնեմի և Էլիս Ուոլկերի մերձավոր բարեկամը[5]։ Իր ընկերների և կոլեգաների շրջանում Էֆուան հայտնի էր որպես «Մամա Էֆուա»[24]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին թագուհի Էլիզաբեթ II-ի կողմից Էֆուա Դորկենոոյին շնորհվեց Բրիտանական կայսրության ասպետի շքանշան` մարդկանց խեղանդամ դարձնող վիրահատությունների դեմ պայքարում քարոզչական աշխատանքներ իրականացնելու համար[5][20][25]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tradition! Tradition: A symbolic story on female genital mutilation. 1992
- Female Genital Mutilation: Proposals for Change. 1992
- Child Protection and Female Genital Mutilation: Advice for Health, Education, and Social Work Profes. 1992
- Report of the First Study Conference of Genital Mutilation of Girls in Europe/Western World. 1993
- Cutting The Rose: Female Genital Mutilation the Practice and its Prevention. 1994
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.theguardian.com/society/2014/oct/22/efua-dorkenoo
- ↑ https://www.newyorker.com/news/daily-comment/postscript-efua-dorkenoo-1949-2014
- ↑ http://www.bbc.com/news/world-24579511
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Efua Dorkenoo obituary». The Guardian. 22 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Postscript: Efua Dorkenoo, 1949-2014». The New Yorker. 23 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «Obituary: Efua Dorkenoo». Morning Star. 23 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «Efua Dorkenoo: Campaigner who tirelessly sought to bring attention to and eradicate the practice of female genital mutilation». The Independent. 31 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ 8,0 8,1 «Efua Dorkenoo, who fought female genital mutilation, dies at 65». The Washington Post. 23 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «FORWARD. About Us». FORWARD. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «A tribute to Efua Dorkenoo». Лондонский городской университет. 29 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «Anti-FGM campaigners mourn death of pioneer Efua Dorkenoo». Reuters. 20 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «Опасная традиционная практика. пагубно отражающаяся на здоровье женщин и детей» (PDF). Управление Верховного комиссара ООН по правам человека. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «'Nothing can stop' fight against female genital mutilation — advocacy group». Devex. 2 апреля 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «Mama Efua's Dream Will Come True Without Her». The Huffington Post. 20 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «Statement on the passing of Efua Dorkenoo, OBE, founder of FORWARD». Trust for London. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «Efua Dorkenoo». Equality Now. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «Africa: Anti-FGM Campaigners Mourn Death of Pioneer Efua Dorkenoo». allAfrica. 20 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «Efua Dorkenoo: The Woman Who Never Stopped». Girls' Globe. 20 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «FGM women's rights campaigner, Efua Dorkenoo, has passed away». Cosmopolitan. 21 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ 20,0 20,1 «Efua Dorkenoo, Who Campaigned Against Genital Cutting, Dies at 65». The New York Times. 27 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «Efua Dorkenoo remembered: 'My mother, mentor and wisdom'». BBC News. 27 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «Anti-FGM campaigners mourn death of pioneer Efua Dorkenoo». Thomson Reuters Foundation. 20 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «Efua Dorkenoo dead: Influential FGM women's rights campaigner dies, aged 65». The Independent. 20 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «Dorkenoo became the World Health Organisation's first technical expert on FGM». The Times. 29 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
- ↑ «Efua Dorkenoo OBE, the 'incredible African female warrior', has died». The Guardian. 20 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Эфуа Доркеноо» (անգլերեն). Equality Now. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 4-ին.
- «Efua Dorkenoo obituary». The Guardian. 22 октября 2014. Վերցված է 2 ноября 2014-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էֆուա Դորկենոո» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 6 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Գանայում ծնվածներ
- Հոկտեմբերի 18 մահեր
- 2014 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- BBC 100 կին
- Բրիտանական կայսրության շքանշանի ասպետներ
- Բրիտանացի ֆեմինիստներ
- Գանացի ֆեմինիստներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Գանացի հասարակական գործիչներ
- Քաղցկեղից մահացածներ