Լոնդոնի քաղաքային համալսարան
Լոնդոնի քաղաքային համալսարան | |
|---|---|
| Տեսակ | համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն |
| Հիմնադրված է | 1894 |
| Երկիր | |
| Տեղագրություն | Իսլինգթոն |
| Հասցե | City University, Northampton Square, London, EC1V 0HB |
| Կայք | city.ac.uk(անգլ.), web.city.ac.uk և city.ac.uk(անգլ.) |
| 51°31′38″N 0°06′09″W / 51.527263888889°N 0.10246944444444°W | |
Լոնդոնի քաղաքային համալսարան, Միացյալ Թագավորություն | |
Լոնդոնի Սիթի համալսարան, հայտնի է նաև որպես Լոնդոնի քաղաքային համալսարան (անգլ.՝ City, University of London), պետական հետազոտական համալսարան, տեղակայված Լոնդոնում (Մեծ Բրիտանիա)։ Հիմնադրվել է 1894-ին՝ որպես Նորտհեմոնյան ինստիտուտ, համալսարան է դարձել 1966 թվականին, երբ ստացել է իր ներկայիս անունը։
Քաղաքային համալսարանի գլխավոր մասնաշենքը գտնվում է Կենտրոնական Լոնդոնի Իսլինգթոն շրջանում, իսկ լրացուցիչ մասնաշենքերը տեղակայված են Լոնդոնյան Սիթիում և Լոնդոնի Հոլբորնում, Սմիթֆիլդում և Ուայթչեպելի շրջաններում։ Համալսարանը կազմակերպվում է յոթ դպրոցում, որոնց շրջանակներում գործում է մոտ 40 գիտական բաժին և կենտրոն[1]։
Քաղաքային համալսարանն ունի ավելի քան 100-ամյա հետազոտական փորձ և նրա շրջանավարտների աշխատանքի տեղավորման և աշխատավարձի անհամեմատ բարձր ռեյտինգ[2]։ Համալասրանի նպատակը, ըստ նրա ռազմավարության, հանդիսանում է նրանում, որպեսզի «այն իր հետ տանի Լոնդոնը կրթական, գիտահետազոտական և բիզնեսի և մասնագիտական գիտելիքների փոխանակման մեջ»[3]։ 2009-2010 թվականներին համալսարանի ընդհանուր եկամուտը կազմում էր 178,5 միլիոն ֆունտ ստերլինգ, դրանցից 8 միլիոնը եկել են հետազոտական դրամաշնորհներից և պայմանագրերից[3]։ Համալսարանը աշխարհում զբաղեցրել է 356-րդ տեղը 2011 թվականին QS համաշխարհային համալսարանական դասակարգման վարկանշային ցանկում[4][4]։
Քաղաքային համալսարանը հանդիսանում է AMBA, EQUIS և Միացյալ թագավորությունների համալսարանների անդամ։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Schools and Academic Departments». City University London. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «University Strategy». City University London. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 15-ին.
- 1 2 «City achieves global recognition in the World University Rankings». City University London. 2010 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
- 1 2 «City University London». QS Quacquarelli Symonds Limited. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի քաղաքային համալսարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
