Էֆուա Դորկենոո
Էֆուա Դորկենոո | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, հեղինակ, գրող և իրավապաշտպան |
---|---|
Ծննդյան օր | սեպտեմբերի 6, 1949 |
Ծննդավայր | Քեյպ Քոստ, Գանա |
Վախճանի օր | հոկտեմբերի 18, 2014 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Էֆուա Դորկենոո (անգլ.՝ Efua Dorkenoo, սեպտեմբերի 6, 1949, Քեյպ Քոստ, Գանա - հոկտեմբերի 18, 2014, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ծագումով Գանայից, բրիտանացի բուժքույր, կանանց իրավունքների շարժման ակտիվիստ, կանանց թլպատման արգելման պրակտիկայի համար պայքարող մարտիկ: 2013 թվականին «BBC» տարբերակով ճանաչվել է 100 նշանավոր կանանցից մեկը: Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էֆուա Դորկենոոն ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 6-ին Քեյփ Քոսթում, Ջոն և Մարիան Էլլիոտ Յորքի ընտանիքում: Լինելով ընտանիքի 11 երեխաներից մեկը՝ նա մեծացել է Ադիսադելի քոլեջի մասնաշենքերից մեկում, որտեղ նրա հայրն աշխատում էր որպես բժիշկ: Էֆուան սովորել է Ուեսլիի աղջիկների միջնակարգ դպրոցում: Կրթություն ստանալու նպատակով 19 տարեկան հասակում տեղափոխվում է Լոնդոն և սկսում է աշխատել տարբեր հիվանդանոցներում, այդ թվում Թագավորական ազատ հոսպիտալում, որտեղ էլ առնչվում է կանանց թլպատման պրակտիկայի անմարդկային հետևանքներին[1]: Ավարտելով Լոնդոնի քաղաքային համալսարանի հիգիենայի և մերձարևադարձային բժշկության դպրոցը՝ Էֆուան ստանում է մագիստրոսի աստիճան հանրային առողջապահության բնագավառում և հրապարակում թլպատման պրակտիկայի վերաբերյալ իր առաջին զեկույցներից մեկը, որն էլ նրան օգնում է նյութապես «ոտքի կանգնելու» հարցում[2][3][4]: Դրանից հետո Էֆուան ընդհարվում է կրոնական խմբերի և նրանց կողմից սպառնալիքների հետ[5]:
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականին Էֆուա Դորկենոոն հիմնադրում է «Foundation for Women's Health, Research and Development» (FORWARD) հիմնադրամ-հասարակական կազմակերպությունը, որն աջակցություն էր ցուցաբերում թլպատված կանանց և պայքարում էր այդ պրակտիկայի դեմ: Երկու տարի անց Մեծ Բրիտանիայում օրենսդրությամբ արգելվեց կանանց թլպատումը[6]: Հետագայում Էֆուան եղել է «The Girl Generation: Together To End FGM» ծրագրի տնօրենը, «Equality Now» իրավապաշտպան կազմակերպության խորհրդատուն, իսկ 1995-2001 թվականներին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանանց առողջության պահպանման բաժնի տնօրենի պաշտոնակատարը և Բուրկինա Ֆասոյի, Գանայի, Կամերունի, Սոմալիի և Սուդանի առողջապահության նախարարությունների հետ համատեղ զբաղվել է գործողությունների ծրագրի համակարգմամբ[7][8]:
1994 թվականին Դորկենոոն գրել է «Cutting the Rose: Female Genital Mutilation»[2] գիրքը, որտեղ նկարագրել է թլպատված, հետագայում եվրոպական երկրներ արտագաղթած կանանց հոգեբանական վիճակը և թլպատման բժշկական հետևանքները[9]: 2002 թվականին միջազգային ժյուրիի որոշմամբ գիրքը ճանաչվել է որպես 20-րդ դարի 100 լավագույն աֆրիկյան գրքերից մեկը[1]: 2000 թվականին Դորկենոոն, Գլորիա Ստեյնեմի հետ համատեղ ստացել է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում «Equality Now» միջազգային մրցանակը[1]: Նրա կողմից տարված աշխատանքների շնորհիվ 2012 թվականին ՄԱԿ-ի բանաձևով թլպատումն արգելվեց[10]: 2012 թվականին նա դարձավ Լոնդոնի քաղաքային համալսարանի գիտական առողջապահության դպրոցի պատվավոր ավագ գիտաշխատող: 2013 թվականին «BBC»-ի տարբերակով Էֆուան ճանաչվել է 100 նշանավոր կանանցից մեկը[1]: Նույն տարում Մեծ Բրիտանիայի կառավարությունը զգալի միջոցներ հատկացրեց թլպատման դեմ պայքարի նպատակով, իսկ այդ նոր ծրագրի տնօրեն նշանակվեց Դորկենոոն[11]: 2014 թվականի փետրվարին նա դարձավ «Equality Now» կազմակերպության ավագ խորհրդատու[12][13]: Հոկտեմբերի 10-ին Լոնդոնում և Նայրոբիում մեկնարկեց «The Girl Generation: Together To End FGM» ծրագիրը[14], որն ուղված էր թլպատման պրակտիկան արմատախիլ անելուն, իսկ Դորկենոոն դարձավ ծրագրի տնօրեն[15][16]:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էֆուա Դորկենոոն մահացել է 2014 թվականի հոկտեմբերի 18-ին՝ քաղցկեղից, 65 տարեկան հասակում, Լոնդոնի հիվանդանոցում[5][17][18]: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ջեյն Էլլիսոնը գրել է. «Մենք կորցրեցինք մեր շարժման մորը, մեր բոլորի սիրելի ոգեշնչողին: Բայց նա օրհնեց աղջիկների սերունդներին»[19]: Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Նիկ Կլեգը նրան նկարագրել է որպես «կանանց իրավունքների համար պայքարի իսկական ոգեշնչված մարտիկ»՝ խոստանալով «հարգել նրա ողջ կյանքի կատարած աշխատանքը»[20]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամուսին` Ֆրեդդի Գրին
- Երկու որդիներ` Կոբինա և Էբոու
- Երկու խորթ զավակներ` Գելվին և Յանիկ
- Խորթ աղջիկ` Ֆամմի
- Թոռնիկ` Կասսիուս[1]
Եղել է Գլորիա Ստեյնեմի և Էլիս Ուոլկերի մերձավոր բարեկամը[2]: Իր ընկերների և կոլեգաների շրջանում Էֆուան հայտնի էր որպես «Մամա Էֆուա»[21]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականին թագուհի Էլիզաբեթ II-ի կողմից Էֆուա Դորկենոոյին շնորհվեց Բրիտանական կայսրության ասպետի շքանշան` մարդկանց խեղանդամ դարձնող վիրահատությունների դեմ պայքարում քարոզչական աշխատանքներ իրականացնելու համար[2][17][22]:
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tradition! Tradition: A symbolic story on female genital mutilation. 1992
- Female Genital Mutilation: Proposals for Change. 1992
- Child Protection and Female Genital Mutilation: Advice for Health, Education, and Social Work Profes. 1992
- Report of the First Study Conference of Genital Mutilation of Girls in Europe/Western World. 1993
- Cutting The Rose: Female Genital Mutilation the Practice and its Prevention. 1994
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Efua Dorkenoo obituary»։ The Guardian։ 22 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Postscript: Efua Dorkenoo, 1949-2014»։ The New Yorker։ 23 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «Obituary: Efua Dorkenoo»։ Morning Star։ 23 октября 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-02-ին։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «Efua Dorkenoo: Campaigner who tirelessly sought to bring attention to and eradicate the practice of female genital mutilation»։ The Independent։ 31 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ 5,0 5,1 «Efua Dorkenoo, who fought female genital mutilation, dies at 65»։ The Washington Post։ 23 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «FORWARD. About Us»։ FORWARD։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «A tribute to Efua Dorkenoo»։ Лондонский городской университет։ 29 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «Anti-FGM campaigners mourn death of pioneer Efua Dorkenoo»։ Reuters։ 20 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «Опасная традиционная практика. пагубно отражающаяся на здоровье женщин и детей»։ Управление Верховного комиссара ООН по правам человека։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «'Nothing can stop' fight against female genital mutilation — advocacy group»։ Devex։ 2 апреля 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «Mama Efua's Dream Will Come True Without Her»։ The Huffington Post։ 20 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «Statement on the passing of Efua Dorkenoo, OBE, founder of FORWARD»։ Trust for London։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-09-ին։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «Efua Dorkenoo»։ Equality Now։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-04-ին։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «Africa: Anti-FGM Campaigners Mourn Death of Pioneer Efua Dorkenoo»։ allAfrica։ 20 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «Efua Dorkenoo: The Woman Who Never Stopped»։ Girls' Globe։ 20 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «FGM women's rights campaigner, Efua Dorkenoo, has passed away»։ Cosmopolitan։ 21 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ 17,0 17,1 «Efua Dorkenoo, Who Campaigned Against Genital Cutting, Dies at 65»։ The New York Times։ 27 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «Efua Dorkenoo remembered: 'My mother, mentor and wisdom'»։ BBC News։ 27 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «Anti-FGM campaigners mourn death of pioneer Efua Dorkenoo»։ Thomson Reuters Foundation։ 20 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «Efua Dorkenoo dead: Influential FGM women’s rights campaigner dies, aged 65»։ The Independent։ 20 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «Dorkenoo became the World Health Organisation’s first technical expert on FGM»։ The Times։ 29 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
- ↑ «Efua Dorkenoo OBE, the ‘incredible African female warrior’, has died»։ The Guardian։ 20 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Эфуа Доркеноо» (անգլերեն)։ Equality Now։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-04-ին
- «Efua Dorkenoo obituary»։ The Guardian։ 22 октября 2014։ Վերցված է 2 ноября 2014
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էֆուա Դորկենոո կատեգորիայում։ |