Jump to content

Էրմիտաժյան կատուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրմիտաժյան կատուներ
Տեսակկատու
ԾննդավայրՌուսական կայսրություն
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Դերթանգարանային ծառայող
ՏերՊետական Էրմիտաժ
Կայք
hermitagecats.ru
 Hermitage cats Վիքիպահեստում

Էրմիտաժյան կատուները — պաշտոնապես պահվում են Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատի տարածքում վերջինիս կառուցման ժամանակներից ի վեր, որի նպատակը առնետների և մկների բազմացումը կանխելն է։ Ըստ թանգարանի տնօրեն Մ․Բ․ Պիոտրովսկու «կատուները էրմիտաժյան կյանքում լեգենդ են և հանդիսանում են նրա անքակտելի մասը»[1], իսկ «հարցազրույցները և նկարահանումները կատուների մասին նույնքան շատ են, որքան Ռեմբրանդտի վերաբերյալ»[2]։

Ենթադրվում է, որ Էրմիտաժի կատուների պատմությունը սկսվում է Պետրոս Մեծի Հոլանդիայից բերած կատվից, որին պահել են փայտե Ձմեռային պալատում[3][4][5]։ Ըստ ավանդության կատվին անվանել են Վասիլի[6]։ Մեկ այլ վարկածի համաձայն Պետրոս Մեծը Վասիլին վերցրել է հոլանդացի մի վաճառականի տնից 1724 թվականին, ով առևտրով էր զբաղվում Վոլոգդայում[7]։ Ըստ կայսեր հրամանագրի անհրաժեշտ էր «ամբարներում ունենալ կատուներ՝ այն մկներից ու առնետներից պաշտպանելու համար»[8]։

XVIII-րդ դարում Ձմեռային պալատում բազմանում են հսկայական թվով մկներ և առնետներ, որոնք փչացնում էին շենքը՝ այն կրծելով ու պատերին անցքեր բացելով։ Ըստ ավանդության կայսրուհի Ելիզավետա Պետրովնային տեղեկություններ են հասնում կազանյան կատուների մասին, որոնց շնորհիվ քաղաքում չկային կրծողներ։ 1745 թվականին նա հրապարակեց նա հրապարակեց «Հրամանագիր կատուներին արքունիք բերելու մասին», ըստ որի անհրաժեշտ էր[9]։

…Գտնել Կազանում տեղական ցեղատեսակի երեսուն լավագույն և մեծ կատուների, որոնք հարմար են մկներ բռնելու համար, ուղարկել Սանկտ Պետերբուրգ կայսերական տան համար… <…> և նրանք, ովքեր ունեն այդպիսի կատուներ և չեն ներկայացնի իրենց գավառական գրասենակներ հրամանագրի հրապարակումից հետո 3 օրվա ընթացքում, կենթարկվեն համապատասխան տույժի…[10][11]

Հրամանը անմիջապես կյանքի կոչվեց․ կատուներն արեցին իրենց գործը և պալատի գրեթե բոլոր կրծողները վերացան։ Ձմեռային պալատի կառուցումից հետո կատուներին թողեցին նոր շենք, որտեղ նրանք արագորեն հարմարվեցին։ Էրմիտաժի հիմնադիր կայսրուհի Եկատերինա II-ը կատուներ չէր սիրում[12], բայց նրանց թողեց պալատում և տվեց «պատկերասրահների պահապանների» կարգավիճակ[13], բաժանելով երկու տեսակի՝դահլիճային և սենյակային[14]։ Վերջինների մեջ գերակշռում էին ռուսական կապույտ կատուները[15]։

Կատուներն ապրում էին Էրմիտաժում Նապոլեոնի հետ պատերազմի ժամանակ և հեղափոխությունից հետո[16]՝, խորհրդային իշխանության օրոք։ Լենինգրադի շրջափակման ժամանակ բոլոր կատուները սատկեցին, և Ձմեռային պալատում սկսեցին վխտալ առնետները[17]։ 1941 թվականին արվեստի գործերը տարհանվեցին Ուրալ՝ Սվերդլովսկ, իսկ թանգարանային նկուղներում ձևավորվեցին 12 ռմբապաստարաններ[18]։ Պատերազմից հետո Լենինգրադ բերվեցին 5 հազար կատուներ, որոնց մի մասը հայտնվեց Էրմիտաժում։ Շուտով առնետներն անհայտացան[19]։

1960-ական թվականներին կատուները չափազանց արագ բազմացան և ընդլայնեցին իրենց բնակության վայրը՝ նկուղներից դուրս գալով միջանցքներ և սրահներ։ Այդ ժամանակ կատուներին հեռացրին։ Սակայն առնետներից պաշտպանոց քիմիական միջոցներն իրենց չարդարացրին և շուտով կատուները վերադարձվեցին իրենց ծառայությանը[15][20]։

Վսևոլոժսկի Կատվի թանգարանում, որտեղ ապրում են մի քանի էրմիտաժյան կատուներ, ներկայացված է պատմական ցուցադրություն՝ նվիրված Ռուսաստանի, այդ թվում նաև Էրմիտաժի կատուներին[21][22]։

Ձմեռային պալատում հաստատվելուց հետո կատուները մշտապես կատարում են տարածքը կրծողներից մաքրելու գործառույթը։ Ըստ Ելիզավետա Պետրովնայի հիմնած ավանդույթի, կատուները ստերիլիզացվում են։ Յուրաքանչյուր կատու ունի իր անձնագիրը, անասնաբուժական քարտը և պաշտոնապես համարվում է թանգարանային նկուղները առնետներից մաքրող որակավորված մասնագետ[9][15]։

Կատուները կարող են ազատ տեղաշարժվել Էրմիտաժի տարածքում, սակայն նրանց մուտքը թանգարանային սրահներ արգելված է։ Նկուղների ցանցը (գրեթե 20 կիլոմետր), որտեղ ապրում և որսում են կատուները կոչվում է «մեծ կատվի նկուղ». Կատուների համար ստեղծված են հարմարավետ պայմաններ, նկուղներում միշտ չոր է և տաք։ Բոլոր սենյակները հագեցած են տեղաշարժվելու համար ազատ փոքր անցուղիներով։ Նկուղից դուրս եկող բոլոր խողովակները ծածկված են ճաղավանդակներով, այնտեղ կատուների մուտքն արգելելու համար։ Հայտնի չէ, թե ինչպես է կառուցված Էրմիտաժի օդափոխման համակարգը, քանի որ գծագրերը չեն պահպանվել։ Ամռանը կատուներն ավելի շատ ժամանակ են անցկացնում դրսում, սիզամարգերում, բակերում[14][15]։

Յուրաքանչյուր կատու ունի իր առանձին ամանը, սկուտեղը և քնելու զամբյուղը։ Նրանց բոլորին պատվաստում են, իրականացվում է կանոնավոր անասնաբուժական հսկողություն։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր կատուներն են ապրում մինչև ծերություն, նրանցից շատերը մահանում են մեքենաների անիվների տակ։ Առավել հաճախ դա տեղի է ունենում, երբ Էրմիտաժում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Հետևաբար, բակային տարածքում տեղադրվում են հատուկ նշաններ «Զգու՛յշ, կատուներ կան!»[14][15]։ Էրմիտաժյան կատուների շարքերը համալրվում են հիմնականում ոչ հատուկ ցեղատեսակների կենդանիներով։

Էրմիտաժի աշխատակիցները պարբերաբար չոր կեր են գնում կատուների համար։ Թանգարանի բյուջեում կատուների պահպանման համար հոդված չկա. կերը ձեռք է բերվում այցելուների, թանգարանային աշխատողների, հովանավորների (այդ թվում ՝ արտասահմանյան) նվիրատվություններով[9]։ Կատուներն ունեն իրենց բարեգործական հաշվեհամարը, որն առանձին տողով անցնում է Էրմիտաժի բյուջեում․ բարերարներից ստացվող միջոցները կարելի է ծախսել միայն կենդանիների կարիքների համար[23]։

Էրմիտաժի 250-ամյակի լրանալու տարում թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին հայտնեց 50 ավել կատուների մասին, ուստի թանգարանը «ավելացածներին» տալիս է ապահով ձեռքեր[2][24]։ Կատուների "սահմանը" վերահսկելու համար դրանք պարբերաբար կցվում են տարբեր միջոցառումների՝ «Ուզում եմ տուն գնալ!» և «Կատուների հանրապետությունում» (կատուների սրճարան, ապաստանի յուրօրինակ այլընտրանք, որտեղ ապրում են երկու տասնյակ էրմիտաժային կատուներ)[25]. Կատվին փոխանցելուց առաջ զրույց է անցկացվում ենթադրյալ սեփականատիրոջ հետ, գրանցվում են նրա կոորդինատները և անձնագրային տվյալները։ Նախապատվությունը տրվում է ընտանեկան զույգերին. կատուներին կոմունալ և վարձակալած բնակարաններին չեն տալիս[14][26]։ Նոր տերը ստանում է «Էրմիտաժյան կատվի սեփականատեր» վկայականը, որն իրավունք է տալիս ցմահ անվճար այցելել ցուցասրահներ[14][27]։

Թանգարանին կից գործում է Էրմիտաժյան կատուների ընկերների ակումբը[28]։ Էրմիտաժի կատուների հիմնական պահապանը Տատյանա Դանիլովան է։ Ուսումնասիրում է պատմությունը և հանդիսանում է տնօրենի օգնականի՝ Մարիա Խալտունենի մամուլի քարտուղարը[12]։ Բուժող բժիշկ-անասնաբույժը Աննա Կոնդրատևան, որի կողմից ստեղծվել է «Կատուների հանրապետություն» սրճարանը, որը գտնվում է Էրմիտաժից ոչ հեռու, Յակուբովիչի փողոց 10 հասցեում[14][25]։ Ըստ Կոնդրատևայի

… Էրմիտաժյան կատուների մեջ ամենակարևորը հոգին է, Պետերբուրգի սեփական հատուկ հոգին ... դա ցեղատեսակ չէ, այլ հատուկ սեռ ՝ Էրմիտաժյան Կատուներ[14].

2016 թվականի մարտին էրմիտաժյան կատուներն ընդգրկվել են այն տեսարժան վայրերի ցանկում, որոնց, ըստ բրիտանական "Telegraph" պարբերականի, պետք է տեսնել[29][30]։

Պետական էրմիտաժը հրատարակում է թանգարանային կատուներին նվիրված հրատարակություններ։ 2007 թվականին լույս է տեսել Նիկոլայ Գոլի և Մարիա Խալթունենի «Կատվի տունը Էրմիտաժում» գիրքը, որը մի քանի անգամ վերահրատարակվել է[31]։

Կատուներին է նվիրված 2007 թվականին լույս տեսած և 2014 թվականին Վաշինգտոնում ռուսերեն և անգլերեն լեզուներով վերահրատարակված Մերի Էն Ալլինի «Աննան և կատուները կամ արկածը Էրմիտաժում» մանկական գիրքը։ Գիրքը գրվել է ամերիկացի գրող Մարիա Խալտունենի համահեղինակությամբ և պատմում է մի աղջկա արկածների մասին, որը երազում է նկարել Էրմիտաժային կատու, որի անունը Յանտար է և փնտրում է նրան թանգարանային տարածքներում։ Գրքի հերոսներից մեկը թանգարանի տնօրեն Մ. Բ. Պիոտրովսկին է։ Գիրքը ձևավորել են ռուս նկարիչներ Անատոլի Բելկինը և Մարիաննա Սոկոլինսկայան։ Հեղինակը վաճառքից ստացված հասույթի մի մասն ուղղում է գրքի չորքոտանի հերոսների համար դեղամիջոցներ եւ կեր գնելուն[5][32][33]։

2008 թվականին Սանկտ Պետերբուրգի «Վիտա Նովա» հրատարակչությունը «Պետերբուրգցիների համաշխարհային ակումբի գրադարանի» շարքում հրատարակեց Ալեքսեյ Բոբրինսկու «Էրմիտներ. պետերբուրգյան հեքիաթ» գիրքը։ Էրմիտաժի կատուները գրքի գլխավոր հերոսներից են և Սանկտ Պետերբուրգի առասպելական բնակիչների հետ միասին փրկում են քաղաքը չար ուժերից և տարրերից։

Էրմիտաժյան կատուներին է նվիրված Զլատա Լիննիկի «Զգու՛յշ, կատուներ են» պատմվածքը[34]։

2015 թվականին լույս տեսավ ֆանտաստիկայի ժանրի գրող Պյոտր Վլասովի մանկական գիրքը «Ասպետը, կատուն և բալերինան։ Էրմիտաժյան կատուների արկածները» գիրքը, որը նվիրված է Պետերբուրգին, Էրմիտաժին, գլխավոր հերոսներից մեկը էրմիտաժյան կատու Վասիլին է[35]։

Երաժշտական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին ամերիկացի կոմպոզիտոր Քրիս Բրուբեկը ստեղծել է «Էրմիտաժի կատուները» մյուզիքլը, որի հիմքում ընկած է գրող Մերի Էն Ալենի «Աննան և կատուները կամ արկածը Էրմիտաժում» վիպակը։ Ռուսաստանի ազգային նվագախմբի մասնակցությամբ մյուզիքլի սյուիտի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի մարտին Նյու Յորքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունում[36]։

Արտաքին տեսաֆայլեր
https://www.youtube.com/watch?v=Onso3_VuhBI

Ֆիլմեր

2005 թվականին Յան Հենրիկ Դրևսը (գերմ.՝ Jan Hinrik Drevs) էրմիտաժյան կատուների մասին նկարահանել է 52 րոպեանոց վավերագրական ֆիլմ «360º գեոռեպորտաժ։ Էրմիտաժ՝ կատուների պալատ» (գերմ.՝ 360º — Die Geo-Reportage: Eremitage — Palast der Katzen)[37]. Ֆիլմը ցուցադրվել է եվրոպական ալիքներով, և կատուները սկսեցին օգնություն ստանալ Եվրոպայից, իսկ Էրմիտաժ այցելող որոշ զբոսաշրջիկներ կանչում էին Տատյանա Դանիլովային, ով նկարահանվել է ֆիլմում, որպեսզի նրան կատվի սնունդ կամ գումար նվիրեն[38]։

2014 թվականին «Մանիֆեստի» բիենալեի շրջանակներում Էրմիտաժի գլխավոր շտաբում տեղի ունեցավ հոլանդացի նկարիչ Էրիկ վան Լիսհաութի «Նկուղում» ֆիլմի ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին նկարչի էսքիզները, նրա կողմից արված կատուների լուսանկարները և նրանց մասին նկարահանված ֆիլմը[39]. «Ռոսիյսկայա գազետայի» գնահատմամբ «պալատի նկուղներում ապրող էրմիտաժյան կատուները Վան Լիսհաութի համար դառնում են սոցիալական կառույցների անտեսանելի մասի, հասարակության ստորին հատվածի խորհրդանիշ <…> Աշխարհ, որը կարելի է չնկատել, բայց կարելի է փոխել դեպի լավը»[40]։

2014 թվականին Էրմիտաժի 250-ամյակի առթիվ, Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային կաբելային հեռուստատեսությունը ներկայացրեց ռեժիսոր Եկատերինա Բնատովայի « Պետերբուրգի պոչավոր գվարդիան» ֆիլմը[41][42]։

2023 թվականին լայն վարձույթի դուրս եկավ Վ․Ռովենսկու «Էրմիտաժի կատուները» անիմացիոն ֆիլմը[43]։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից նկարիչների ցուցահանդեսները, որոնք նվիրված են կատուներին, ամեն տարի անցկացվում են պետական Էրմիտաժի պատերին «Էրմիտաժյան կատվի օրերի» շրջանակներում։ Ցուցահանդեսներ են անցկացվում նաև թանգարանից դուրսТакже[44]։

Սանկտ Պետերբուրգում թողարկվում են էրմիտաժյան կատուներին նվիրված հուշանվերներ[45]։ 2012 թվականից թանգարանի կայքում հրապարակվում են էրմիտաժյան կատուներ Սավելիայի և Կատյայի օրագրերը[46]։

2015 թվականի աշնանը Էրմիտաժը Ռոսպատենտին (Մտավոր սեփականության դաշնային ծառայություն) հայտ է ներկայացրել «Էրմիտաժյան կատու» ապրանքային նշանի գրանցման համար[47]։ Ապրանքային նշանի գրանցումը նվիրված է կատվային ծառայության 270-ամյակին։ Նշանը գրանցվում է ապրանքների և ծառայությունների 15 դասերի համար ՝ հուշանվերային ապրանքներ, ընտանի կենդանիների ապրանքներ, գրենական պիտույքներ և ուսումնական ապրանքներ, սնունդ։ Ի թիվս այլ բաների, նախատեսվում է թողարկել «Էրմիտաժյան կատու» կոնֆետները[48][49]։

Էրմիտաժյան կատվի օր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական Էրմիտաժում ամեն տարի գարնանը անցկացվում է «Էրմիտաժյան կատվի օր» (մինչև 2012 թվականը տոնը կոչվում էր «Մարտյան կատվի օրը Էրմիտաժում»)[17]։ 2011 թվականից տոնը ներառվել է թանգարանի տոնական և հիշատակի օրերի պաշտոնական օրացույցում[23]։ Բացի կատուներին մեծարելուց, տոնը երեխաներին ծանոթացնում է արվեստին։ Սովորաբար տոնը տեղի է ունենում ապրիլին կամ մայիսի սկզբին[11][23]։

Այս օրը բոլոր կատուներին բաց են թողնում հանրության առջև, որպեսզի այցելուները կարողանան նայել նրանց, նկուղներն ու ձեղնահարկերը, որտեղ ապրում են կատուները, բացվում են այցելության համար։ Տոնի ընթացքում կազմակերպվում են կատուների հետ կապված ցուցահանդեսներ, խաղեր, վիկտորինաներ և մրցույթներ երեխաների և մեծահասակների համար, ներկայացվում են հայտնի վարպետների նկարներ կատուների պատկերներով և ժամանակակից նկարիչների աշխատանքներով, որոնք պահվում են Էրմիտաժում[50][51]։

Կատուների հետ կապված է մի առասպելական լեգենդ, ըստ որի ՝ նրանց խնամում են հեքիաթային տղամարդիկ՝ էրմիտներն ու էրմիտեսները։ Նրանք ապրում են թանգարաններում և հին տներում, իսկ գիշերները խաղում են կատուների հետ, վարում նրանց հաշվառումը և նրանց մազերից հյուսում «կախարդական շարֆեր»[51][52]։ Թանգարանի աշխատակիցները և երկրպագուները կատուներին անվանում են «էրմիկներ»[9][53]։

Առաջին անգամ տոնը կազմակերպվել է 1998 թվականին, 2005 թվականից պարբերաբար անցկացվում է[14][54]։

  • 2007, մարտի 30. Միջոցառումներն անցկացվել են Պետական Էրմիտաժի երիտասարդական կրթական կենտրոնի ցուցասրահում Մոյկա 45 հասցեում։ Տեղի ունեցավ «Նկարում ենք հեղինակի հետ։ Ամեն ինչ կատուների մասին…»ակցիան, ամփոփվել են Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի երեխաների և ուսանողների համար պետական էրմիտաժի կողմից տոնի նախօրեին անցկացված մրցույթի արդյունքները։ Ներկայացվել է Մերի Էն Ալինի և Մարիա Խալտունենի գիրքըԿաղապար:Переход[55]։
  • 2008, մարտի 28. Անցավ «Կատուների մասին և կատուների համար» կարգախոսի ներքո։ Սանկտ Պետերբուրգի համաշխարհային ակումբը 2008 թվականին տոն կազմակերպեց երկու ցուցահանդեսների բացմամբ՝ «Էրմիտաժ։ Կատուներ» և « Էրմիտաժի կատուները»[56]։ Թանգարանի արխիվներում պահվում են Էրմիտաժի կատուներին նվիրված մանկական նկարներ։ Թանգարանի նկուղներում անցկացվել են նկարիչների «կատվային» աշխատանքների երկու ցուցահանդեսներ՝ «Էրմիտաժ։ Կատուներ», որտեղ ներկայացված են Պետական Էրմիտաժի երիտասարդական կենտրոնի «Ստեղծագործական լուսանկարչություն», «Մեդիա-արտ» բաժինների անդամների ֆոտո և վիդեո աշխատանքները և «Կատուներ», որտեղ ներկայացված էին Պետական Էրմիտաժի դպրոցական կենտրոնի արվեստի ստուդիայի աշակերտների աշխատանքները[28][56]։ Ներկայացվեց Ալեքսեյ Բոբրինսկու «Էրմինտեր. Պետերբուրգյան հեքիաթ» գիրքը, որի նկարազարդումները կատարել են նկարիչներ Օլգա Պոպուգաևան և Դմիտրի Նեպոմյաշչինը[57].
  • 2009, մարտի 28. Թանգարանի ձեղնահարկում «Կատուներից ավելի լավ կարող են լինել միայն… կատուները» կարգախոսով։ Բացվեց «Էրմիտաժ։ Կատուներ» ցուցահանդեսը, որը ներկայացնում է պրոֆեսիոնալ նկարիչների և ուսանողների աշխատանքները, որոնք ուսանում են Էրմիտաժի երիտասարդական կենտրոնի ուսանողական ակումբի ստեղծագործական բաժիններում։ Տեղի ունեցավ «Իմ էրմիտաժյան կատուն» մանկական նկարչության մրցույթը, երեխաներին մրցանակներ հանձնեց նկարիչ Դմիտրի Շահինը։ Թանգարանի սրահներում անցկացվել է «Ճանապարհորդություն էրմիտաժյան կատվի հետևից» խաղը։ Ներկայացվել է Նիկոլայ Գոլի և Մարիա Խալտունենի «Կատուների տունը Էրմիտաժում» գիրքը[58]. Ամփոփվել են «Կատուն որպես էրմիտաժյան ցուցանմուշ։ Պրիմիտիզմից մինչև կուբիզմ» մանկական մրցույթի արդյունքները[59][60]։
  • 2010, մարտի 27. Դմիտրի Շահինը անցկացրել է «Կատուն օդում, ջրում և ցամաքում» ակցիան, որի ընթացքում այցելուները պատկերել են ֆանտաստիկ թռչող, ցատկող կամ ջրում լողացող կատու։ Կազմակերպվել է «Կատուներ-մկներ» խաղը, որի ընթացքում թանգարանի սրահների արվեստի պատկերներում պետք է որոնվեին մկան պատկերներ[61]։.
  • 2011, մարտի 26. Անցկացվել է «Էրմիտաժյան հեքիաթ կատուների մասին» մանկական նկարչական մրցույթը, որին մասնակցել են Սանկտ Պետերբուրգի մի շարք դպրոցներ։ Ձմեռային պալատի մեծ բակում մրցույթի հաղթողներին պարգևատրելուց հետո Դմիտրի Շահինը փոքր երեխաների հետ պատրաստել է կատուների փայտե արձաններ։ Թանգարանի սրահներում կազմակերպվեց խաղ, որում, ըստ ստեղծագործության մանրամասների, անհրաժեշտ էր գտնել բուն ստեղծագործությունը. վերջում խաղի մասնակիցները հասան ձեղնահարկ, որտեղ գտնվում էր Յու. Մոլոդկովեցի և Ա. Ալեքսեևի «Էրմիտների կախարդական շարֆը» լուսանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի ժամանակակից նկարիչների 42 աշխատանքները, որոնք հատուկ նկարվել էին այդ օրվա համար. այնուհետև այցելուները հրավիրվեցին նկուղ, որտեղ ապրում են ամենաշատ կատուները։ Այդ տարվանից տոնը ներառվել է ցուցահանդեսների օրացույցում[23][54][62].
  • 2012, ապրիլի 21 . Թանգարանի նկուղում անցկացվել են ավանդական էքսկուրսիաներ («Այնտեղ, որտեղ ապրում են կատուները»)։ Նկուղում և ձեղնահարկում ցուցադրվել են պրոֆեսիոնալ նկարիչների նկարներ, Էրմիտաժի երիտասարդական կենտրոնի ուսանողական ակումբի ստեղծագործական բաժնում ներգրավված ուսանողների լուսանկարչական աշխատանքներ «Կատվազգիների թագավորություն։ Մեծ և փոք կատուները թանգարանում»։ Կազմակերպվել է «Առյուծների որս, կամ ճանապարհորդություն էրմիտաժյան կատվի հետ» խաղը, որի ընթացքում անհրաժեշտ էր փնտրել առյուծներ թանգարանի ստեղծագործություններում։ Խաղի գագաթնակետը եղել է այցելությունը եգիպտական կատվին թիվ 100 սրահում, որը Էրմիտաժում պահվող միակ կենդանու մումիան է, եզակի ցուցանմուշ, որը հատուկ տոնի համար հանել են պահոցից։ Նկարիչ Անդրեյ Կուզնեցովը անցկացրեց «Իմ էրմիտաժյան կատուն» բաց մրցույթը ՝ առաջարկելով մտածել և մարմնավորել համապատասխան կերպար[11]։ Պալատական հրապարակում տեղի ունեցավ «Ամենաերկար կախարդական շարֆը» խաղը, որի երկարությունը 122,5 մետր էր (Պետրոպավլովյան տաճարի բարձրության), համաձայն լեգենդի՝ հյուսված կատվի մազերից էրմիտների և էրմիտեսների կողմից, ձգվեց ամբողջ հրապարակով և միավորեց կատվասերներին[4][51]։
  • 2013,ապրիլի 6. Միջոցառումը բացվեց Էրմիտաժի տնօրեն Մ. Բ. Պիոտրովսկու ողջույնի խոսքով։ Ամփոփվել և պարգևատրվել են «Իմ էրմիտաժյան կատվի օրը» մրցույթի արդյունքները, հայտարարվեց մրցույթ «Իմ էրմիտաժյան կատուն» թեմայով, ներկայացվեց Թեոֆիլ-Ալեքսանդր Ստենլեյնի «Մաքուր ստերիլիզացված կաթ Վենժաննայի ափերից» պաստառը (1894)։ Էրմիտաժի թատրոնում տեղի ունեցավ հանդիպում լրագրողների հետ։ Ներկայացվում է «Էրմիտաժյան կատուների հաշվառման գիրքը», համաձայն լեգենդի որը վարում էին էրմիտները[63]։ Գիրքը պարունակում էր ավելի քան 1600 գրառում[6]։
  • 2014, մայիսի 24. Ամփոփվում են «Էրմիտաժյան կատուներ։ մենք  — 250 ենք» մրցույթը, հաղթողների աշխատանքները ցուցադրվում են Ձմեռային պալատի Հորդանանի պատկերասրահում։ Էրմիտաժի թատրոնի նախասրահում ցուցադրվում է 19 -րդ դարի երկրորդ կեսի փորագրություն, որը հիմնված է հոլանդացի նկարիչ Ֆրեդերիկ դե Մուշերոնի «Մոսկվայի Մեծ իշխանի կատվի դիմանկարը» (1661), որտեղ պատկերված է ցար Ալեքսեյ Միխայլովիչի սիրելի կատուն։ Բացի «Իմ էրմիտաժյան կատուն» ավանդական մրցույթից, վիկտորինաներից և ձմեռային նկուղներում ճանապարհորդությունից, կազմակերպվել է Էրմիտաժի 250-ամյակին նվիրված խաղ «Եկատերինա II-ի կատուներն ու շները Էրմիտաժում կամ ճանապարհորդություն էրմիտաժյան կատվի հետ»՝ թանգարանի սրահներում որոնելով Եկատերինա Երկրորդի կողմից ձեռք բերված հավաքածուների ցուցանմուշների վրա կենդանիների պատկերներ։ Ներկայացվում են ուսանողների ստեղծագործական աշխատանքների նախագծերը[13]։
  • 2015, ապրիլի 25. Ամփոփվել և պարգևատրվել են «Լեգենդներ և առասպելներ էրմիտաժյան կատուների մասին» նկարչական մրցույթի հաղթողները։ Տեղի ունեցավ «Իմ էրմիտաժյան կատուն․նկարում ենք նկարչի հետ» ակցիան, խաղը թանգարանի սրահներում «Ճանապարհորդություն Էրմիտաժյան կատվի հետ», «Այնտեղ որտեղ ապրում են կատուները» զբոսանքը, դպրոցականների աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդես-միջոցառման շրջանակներում ներկայացվեց «Հետևի ոտքերին նստած կատվի արձանիկը» (Չինաստան, XVIII դար)[64][65]:
  • 2016, մայիսի 21—22 . 2016 թվականին «Էրմիտաժի կատվի օրը» նշվել է 2 օր՝ մայիսի 21-ին և 22-ին[66]։
  • 2017, մայիսի 13—14. 2017 թվականին տոնական միջոցառումներն անցկացվել են մայիսի 13-14-ին։
  • 2018, մայիսի 12—13 . Ամփոփվել են «Բոլոր դրոշները հյուր կլինեն մեզ կամ էրմիտաժյան կատուներն ընդունում են հյուրեր» մրցույթի արդյունքները։ Էրմիտաժի թատրոնի նախասրահում տեղի ունեցավ ցուցահանդես, որտեղ ներկայացված էին կատուների ճենապակյա արձանիկները, որոնք պատրաստվել էին Ա.Գ. Պոպովի ճենապակյա գործարանում 1810-1850-ական թվականներին և Ֆ. Յ. Գարդների ճենապակյա գործարանում 1850-1870-ական թվականներին։ Անցկացվեց խաղ-ճամփորդություն թանգարանի սրահներով «Կատուները Էրմիտաժում կամ ճամփորդություն էրմիտաժյան կատվի հետ», էքսկուրսիա դեպի Ձմեռային պալատի նկուղներ, կենդանիների նկարչության վարպետության դաս[67][68]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «21 апреля 2012 — День эрмитажного кота». Peterburg.biz. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  2. 2,0 2,1 Фомина, М., Каралис, Д. «К 250-летию откроем всё»: [Беседа с М. Пиотровским] // Լիտերատուրնայա գազետա. — 2014. — 19 февраля. — № 7 (6450).
  3. Смирнов, 2012, էջ 67
  4. 4,0 4,1 «В Петербурге отмечают День эрмитажного кота». 5-й канал. 2012 թ․ ապրիլի 21. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  5. 5,0 5,1 ««Кошки в Эрмитаже» — новая книга Мэри Энн Аллин». Голос Америки. 2007 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  6. 6,0 6,1 «Эрмитажные домовые оставили 1600 записей в «Книге учёта музейных котов»». ИА REGNUM. 2013 թ․ ապրիլի 7. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  7. «Музей кошки в Петербурге восстанавливает родословную кота Петра Великого». ТАСС. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  8. Наумов, В. Повседневная жизнь Петра Великого и его сподвижников. — М.: Мол. гвардия, 2010. — 480 с. — (Живая история: Повседневная жизнь человечества). — 3000 экз. — ISBN 978-5-235-03374-0
  9. 9,0 9,1 9,2 9,3 Соколов-Митрич, Д. «Мяу» особого назначения // Русский репортёр. — 23 сентября 2008. — № 36 (66). Архивировано из первоисточника 13 փետրվարի 2020.
  10. Именные указы императрицы Елисаветы Петровны = [Из бумаг М. Д. Хмырова] // Исторический вестник. —М., 1880. — № 2.
  11. 11,0 11,1 11,2 «День эрмитажного кота — 2012». // museum.ru. 21 апреля. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  12. 12,0 12,1 Эрмитажные коты. Первый канал. Доброе утро. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  13. 13,0 13,1 «День Эрмитажного кота». Музеи России — Российская сеть культурного наследия. 2014 թ․ մայիսի 24. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 Голубничая, А. (2014 թ․ հոկտեմբերի 22). «Анна Кондратьева: Эрмитажные коты — это душа Петербурга». Городской информационный портал Город. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Зорина, А. «Эрмитажные коты» // Секретные материалы 20 века : журнал. — 2011. — № 13 (166). Архивировано из первоисточника 12 Նոյեմբերի 2008.
  16. James Rodgers (2007 թ․ հոկտեմբերի 5). «Hermitage palace is cat's whiskers». BBC News. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  17. 17,0 17,1 Чернышёв, С. Хранители национальных сокровищ: Коты Эрмитажа охраняют культурное наследие России // Российские вести : газета. —М., 2012. — 25—31 июля. — № (21) 2096.
  18. «1941: начало Великой Отечественной войны и эвакуация коллекций на Урал». // hermitagemuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  19. Хвостатые герои. От грызунов блокадный Ленинград спасли кошки // Аргументы и факты : газета. — 2014. — 28 февраля.
  20. «В северной столице отметили День эрмитажного кота». Kulturologia.ru. 2013 թ․ ապրիլի 6. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  21. Серебренникова, Н. «Музей кошки». iPetersburg. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  22. «Музей кошки». Лучшее в Санкт-Петербурге. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 Бобрович, А. Дворцовые стражи // Вокруг света : журнал. —М., 2015. — № 4 (2895). — С. 114—118.
  24. «Возьми кота: Эрмитаж раздаёт своих легендарных котиков». Петербург.ру. 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  25. 25,0 25,1 Шубина, И. (2011 թ․ հոկտեմբերի 26). «Котокафе как в Японии». Деловой Петербург.
  26. «В Санкт-Петербурге отмечают «День эрмитажного кота»». REGNUM. 21.04.2012. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  27. Marquardt, A (2010 թ․ հուլիսի 30). «St. Petersburg's Hermitage Museum Home to Masters… and Cats». ABC News. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  28. 28,0 28,1 «Эрмитажные коты». BBC — Галерея. 2008 թ․ մարտի 28. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  29. «Telegraph: Котов из Эрмитажа внесли в список достопримечательностей, которые необходимо увидеть». Gazeta.ru. 2016 թ․ մարտի 18. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  30. «Incredible places you probably never knew about» (անգլերեն). The Telegraph. 2016 թ․ մարտի 15. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  31. Голь, Н. М., Халтунен, М. Б. Кошкин дом в Эрмитаже / вступ. слово М. Б. Пиотровского. — СПб.: Арка, 2007. — 106 с. — ISBN 978-5-91208-006-7 2-е изд.: СПб., 2009. — ISBN 978-5-91208-032-6; 3-е изд.: СПб., 2012. — ISBN 978-5-91208-117-0.
  32. «Коты Эрмитажа получат корм за счёт продажи детской книги о них в США». РИА Новости. 2014 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  33. Шашков, Б. Американская писательница накормит кошек Эрмитажа // Петербургская газета. — 2014. — 7 октября. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
  34. Линник З. В. Осторожно, кошки! : рассказ // КОТАстрофа : антол. / сост. М. Алфёрова. — М. ; СПб. : Астрель ; Астрель-СПб. ; Харвест, 2012. — С. 294—305. — 5100 экз. — ISBN 978-5-271-39233-7.
  35. «Рыцарь, кот, балерина и фантазия». ГодЛитературы.РФ. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  36. «В посольстве РФ в Нью-Йорке прозвучала сюита из мюзикла «Кошки Эрмитажа»». Русский мир. 2016 թ․ մարտի 2. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  37. Eremitage — Palast der Katzen Արխիվացված 2012-01-18 Wayback Machine // GEO(գերմ.)
  38. Шкуренок, Н. Кошки-мышки в Эрмитаже // Огонёк : журнал. —М., 2007. — 26 марта — 1 апреля. — № 13. Архивировано из первоисточника 4 Հուլիսի 2012.
  39. «Эрик ван Лисхаут «В подвале»». Сityspb.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  40. Васильева, Ж. Коты Эрмитажа стали частью искусства // Российская газета. —М., 2014. — 29 июня.
  41. «День эрмитажного кота 2014». Peterburg2.ru. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  42. ««Хвостатая гвардия Петербурга»». ТКТ-ТВ. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.(չաշխատող հղում)
  43. Арсеньева З. Лекарство для души. О чем рассказывает новый анимационный фильм «Коты Эрмитажа»? // Санкт-Петербургские ведомости. — 2023. — 20 апр.
  44. «В Петербурге раздают эрмитажных котов «в сапогах»». ТАСС (Северо-Запад). 2014 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին. «Фотограф Юрий Молодковец снимал многие объекты Эрмитажа с высоты кошачьего роста, поэтому музей предстает таким, каким его увидели бы коты… И наша выставка показывает эрмитажных котов в полном соответствии с представлениями широкой публики, считающей, что они бегают непосредственно в залах, как дома, хотя в действительности это не так, и эти коты живут лишь в подвалах музея.»
  45. Голомолзин, Е. В. Санкт-Петербург. Календарь путешествий. — М.: ЭКСМО, 2015. — 256 с. — 3000 экз. — ISBN 978-5-699-68231-7
  46. «Дневники эрмитажных котов». HermitageLine. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  47. «Эрмитаж официально регистрирует товарный знак «Эрмитажный кот»». Газета.Ru. 2015 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  48. Бугулова И. Коты и конфеты // Российская газета. — 2015. — В. 5 ноября. — № 6821 (250).
  49. Григорьев Д. Эрмитажные коты появятся на конфетах // Российская газета. — 2015. — В. 30 сентября.
  50. Ливадней, А. (2013 թ․ ապրիլի 6). «Котогвардейцы! В Эрмитаже чествуют хвостатую охрану». 5-й канал. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  51. 51,0 51,1 51,2 «В «День Эрмитажного кота» петербуржцам показали 122-метровый шарф». Росбалт. 2012 թ․ ապրիլի 21. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  52. «В Петербурге отпраздновали День эрмитажного кота». Фонтанка.ру. 2012 թ․ ապրիլի 21. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  53. Дина Гин В понедельник отмечают Всемирный день петербургских котов и кошек // Санкт-Петербругские Ведомости, 08.06.2020
  54. 54,0 54,1 ««День мартовского кота» пройдёт в субботу в Эрмитаже». РИА Новости. 2011 թ․ մարտի 26. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  55. Эрмитаж отметил «День Мартовского кота» // Невское время : газета. —СПб., 2007. — 31 марта.
  56. 56,0 56,1 Дмитриева, О. (2008 թ․ մարտի 27). «В Петербурге отмечают «День мартовского кота»». kp.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  57. Бобринский, А. Эрмиты. Петербургская сказка / оформл. О. Попугаевой, Д. Непомнящего. — СПб.: Вита Нова, 2008. — 88 с. — (Библиотека Всемирного клуба петербуржцев). — 5000 экз. — ISBN 978-5-93898-183-6
  58. Голь, Халтунен, 2007
  59. Литусова, Е. Эрмитажные коты созданы для красоты! // Вечерний Петербург. — 26 марта 2009. — № 53 (23897). Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  60. ««День мартовского кота» в Эрмитаже». Gazeta.spb. 2009 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  61. «День Мартовского Кота в Эрмитаже». Музеи России — Российская сеть культурного наследия. 2010 թ․ մարտի 27. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  62. «Искусство делать праздник: День Мартовского кота в Эрмитаже». ИА REGNUM. 2011 թ․ մարտի 27. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  63. Соболев, М. Петербургские домовые пересчитали котов в Эрмитаже // Вечерний Петербург : газета. —СПб., 2013. — 3 апреля. — № 60 (24852). Архивировано из первоисточника 19 Ապրիլի 2015.
  64. «День Эрмитажного Кота — 2015». Государственный Эрмитаж. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  65. ««День Эрмитажного Кота»». Музеи России — Российская сеть культурного наследия. 2015 թ․ ապրիլի 25. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  66. «В этом году День эрмитажных котов будет праздноваться целых два дня». Афиша СПб. 2016 թ․ մարտի 4. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.(չաշխատող հղում)
  67. Штраус О. «День эрмитажного кота» открылся в Зимнем дворце // Российская газета. — 2018. — В. 12 мая.
  68. Николаев С. Эрмитаж показал своих котов // Фонтанка.ру. —СПб., 2018. — В. 12 мая.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]