Էրկանդ Քերիմայ
Էրկանդ Քերիմայ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | Ալբանիա |
Մասնագիտացում՝ | ծանրամարտ |
Երկիր՝ | Ալբանիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 10, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Շկոդեր, Ալբանիա |
Հասակ՝ | 165 սանտիմետր |
Էրկանդ Քերիմայ (ալբ․՝ Erkand Qerimaj, օգոստոսի 10, 1988[1], Շկոդեր, Ալբանիա[2]), ալբանացի ծանրորդ, օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի չեմպիոն (2014)։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերիմայը իր կարիերայի առաջին ձեռքբերումը գրանցել է 2003 թվականին, երբ նա Վանկուվերում մասնակցել է ծանրամարտի աշխարհի առաջնությանը։ Այնտեղ նա գրավել է 27-րդ տեղը՝ բարձրացնելով ընդհանուր 227.5 կգ քաշ։
2008 թվականին՝ Լինյանո Սաբյադորոյում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, Էրկանդ Քերիմայը մինչև 77 կգ քաշային կարգում 345 կգ ընդհանուր արդյունքով գրավել է 4-րդ տեղը՝ զիջելով մրցանակակիրներին ավելի քան 10 կգ[3]։
Քերիմայը մրցել է նաև 2008 թվականին Պեկինում կայացած ամառային օլիմպիական խաղերում մինչև 77 կգ քաշային կարգում և 341 կգ ընդհանուր արդյունքով գրավել է 13-րդ հորիզոնականը[3]։
2009 թվականին Քերիմայը դարձել է Միջերկրածովյան խաղերի չեմպիոն և նույն թվականին Բուխարեստում մինչև 77 կգ քաշային կարգում արժանացել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալի։
2012 թվականի սկզբին նա մասնակցել է Անթալիայում (Թուրքիա) կայացած ծանրամարի Եվրոպայի աոաջնությանը, որտեղ նա արժանացել է ոսկե մեդալի մինչև 77 կգ քաշային կարգում՝ բարձրացնելով ընդհանուր 348 կգ քաշ (արժանացել է արծաթե մեդալի պոկում և ոսկե մեդալի հրում վարժություններում)։ Իր այդ ցուցանիշով նա առաջ է անցել ռումինացի ծանրորդ Ռազվան Մարտինից։ Այնուամենայնիվ, հայտնաբերվել է, որ Քերիմայը օգտագործել է դոպինգ և նրա արդյունքները չեղյալ են հայտարարվել և նա որակազրկվել է երկու տարով[4][5]։ Այդ պատճառով նա չկարողացավ մասնակցել 2012 թվականին Լոնդոնում կայացած ամառային օլիմպիական խաղերին։
Որակազրկումից երկու տարի անց՝ 2014 թվականին, Քերիմայը մասնակցել է Թել Ավիվում (Իսրայել) կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որտեղ նա նվաճել է բրոնզե մեդալ պոկում և ոսկե մեդալ հրում վարժություններում։ Ընդհանուր արդյունքում, բարձրացնելով 349 կգ, նա արժանացել է ոսկե մեդալի։ Հետաքրքիրն այն է, որ արծաթե մեդալի արժանացած իր հայրենակից Դենիել Գոդելլին ևս բարձրացրել է ընդհանուր 349 կգ քաշ, սակայն նրա իրական քաշը 20 գրամով ծանր է եղել Քերիմայի քաշից, այդ իսկ պատճառով ոսկե մեդալի արժանացել է հենց Քերիմայը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20110527170148/http://www.iwf.net/results/results_athlete_e.php?compid=695
- ↑ 2,0 2,1 https://web.archive.org/web/20080912034219/http://results.beijing2008.cn/WRM/ENG/BIO/Athlete/3/237343.shtml
- ↑ 3,0 3,1 «Էրկանդ Քերիմայ». Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին. (անգլ.)
- ↑ Հակադոպինգային թեստ Արխիվացված 2015-04-02 Wayback Machine (անգլ.)
- ↑ Որակազրկում Արխիվացված 2013-03-27 Wayback Machine (անգլ.)
- ↑ Սերանի, Օլգերտ (2014 թ․ ապրիլի 10). «Քերիմայը Եվրոպայի չեմպիոն». Panorama sport. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին. (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NBC վիճակագրություն Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.)
- Կենսագրություն Պեկին 2008-ում (անգլ.)
- Պաշտոնական էջը Արխիվացված 2012-01-19 Wayback Machine Sports-reference կայքում (անգլ.)
- Պաշտոնական էջը Արխիվացված 2015-03-22 Wayback Machine iwf.net կայքում (անգլ.)