Էնրիկո դե Նիկոլա
Էնրիկո դե Նիկոլա (իտալ.՝ Enrico De Nicola; նոյեմբերի 9, 1877[1][2][3], Նեապոլ, Իտալիա[4] - հոկտեմբերի 1, 1959[1][2][5][…], Տորե դել Գրեկո, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի իրավաբան, լրագրող, պետական գործիչ, 1948 թվականին՝ Իտալիայի հանրապետության առաջին նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականին իրավաբանի դիպլոմով ավարտել է Նեապոլիտական համալսարանը, ստացել հայտնություն, որպես լավ փաստաբան։ Նեապոլի «Don Marzio» հրատատարակչությունում աշխատել է որպես լրագրող և գլխավոր խմբագիր, ընտրվել է Նեապոլի փաստաբանական կոլեգիայի խորհրդի նախագահ։
1907 թվականից Նեապոլի մունիցիպալ խորհրդական է։
1909 թվականին առաջին անգամ ընտրվել է Իտալիայի Թագավորության պատգամավորների պալատի անդամ։ 1913, 1919 և 1921 թվականններին վերընտրվել է պատգամավոր։
1913 թվականի նոյեմբերի 27-ից մինչը 1914 թվականի մարտի 19-ը՝ գաղութների նախարարության պետական քարտուղար։
1919 թվականի հունվարի 19-ից հունիսի 23-ը՝ ֆինասների նախարարության պետական քարտուղար։
1919 թվականի ընտրություններում եղել է սահմանադրա-դեմոկրատական առաջնորդ։ 1920 թվականի հունիսի 26-ից 1921 թվականի ապրիլի 7-ը և 1921 թվականի հունիսի 11-ից մինչև 1924 թվականի հունվարի 25-ը՝ Իտալիայի Թագավորության պատգամավորների պալատի նախագահ։
Մուսսոլինիի խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականի օգոստոսի 3-ին իր նախագահական գրասենյակում ստորագրված, սակայն հետո խախտված պայմանագրով, երաշխավոր սոցիալիստների և ֆաշիստների կողմից ընտրվել է որպես «խաղաղության պակտ»։ 1924 թվականի մայիսին կայացած ընտրություններում համաձայնել է առաջադրվել Նեապոլի ֆաշիստների ցուցակում, և չնայած վերընտրվել է, սակայն որոշել է երդում չտալ և նրա ընտրությունը չի հաստատվել։ Այդ պատճառով նա հեռացել է քաղաքական կյանքից և վերսկսել է իր մասնագիտական գործունեությունը իրավաբանի կարգավիճակում։ 1930-ական թվականներին իրավաբանական գրասենյակում նրա գործընկերներն էին հանրապետության ապագա նախագահ Ջովաննի Լեոնեն, իսկ հետո սոցիալիստների առաջնորդ Ֆրանչեսկո դե Մարտինին։
Սակայն 1929 թվականին թագավոր Վիկտոր Էմանուիլ III-ը նրան սենատոր նշանակեց։ Սակայն նա երբևէ չի մասնակցել խորհրդարանական աշխատանքին։ 1929 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 1934 թվականի հունվարի 19-ը՝ Գերագույն դատարանի գործերի հանձնաժողովի անդամ, իսկ 1939 թվականի ապրիլի 17-ից մինչև 1940 թվականի հունվարի 28-ը՝ Ներքին գործերի և արդաադատության հանձնաժողովի անդամ։
1943 թվականին, ֆաշիստական ռեժիմի տապալումից հետո, դառնում է իշխանության ամենաազդեցիկ միջնորդներից մեկը` թագավորի որդու՝ արքայազն Ումբերտոյին փոխանցման գործընթացում[8]։ 1945 թվականին ընդգրկվում է Իտալիայիի թագավորության ազգային խորհրդի կազմ։ 1945 թվականի սեպտեմբերից մինչև հունիս ղեկավարում էր արդարադատության հանձնաժողովը։
Իտալիայի Հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին հանրապետության հռչակումից հետո, Սահմանադրական վեհաժողովը նրան ընտրեց պետության ժամանակավոր ղեկավար։ Քվեարկության առաջին շրջանում, 1946 թվականի հունիսի 28-ին նա հավաքել էր ձայների 80 տոկոսը։
1946 թվականի հունիսի 28-ից մինչև 1947 թվականի դեկտեմբերի 31-ը՝ պետության ժամանակավոր ղեկավար։
1947 թվականի հունիսի 25-ին հրաժարական է տվել՝ վկայակոչելով առողջական վատ վիճակը։ Սակայն Սահմանադրական վեհաժողովը նրան վերընտրել է պետության ժամանակավոր ղեկավար հաջորդ իսկ օրը։ 1947 թվականի հուլիսին որոշ ժամանակ հրաժարվում էր ստորագրել Իտալիայի և դաշնակից տերությունների միջև հաշտության պայմանագրի վավերացման մասին փաստաթուղթը, որը հաստատվել էր 1947 թվականի հուլիսի 31-ին՝ հիմնադիր ժողովի կողմից, քանի որ չէր կիսում նրա դրույթների մի մասը։
1948 թվականի հունվարի 1-ից, Իտալիայի Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, նրա զբաղեցրած պաշտոնը պաշտոնապես կոչվել է «Իտալիայի Հանրապետության Նախագահ»։ Հետագայում մերժել է նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկը հաջորդ ընտրություններում, որոնք տեղի են ունեցել 1948 թվականի մայիսին։
1948 թվականի մայիսի 11-ից՝ ցմահ սենատոր (որպես պետության առաջին նախագահ)։
1951 թվականի ապրիլի 28-ից մինչև 1952 թվականի հունիսի 24-ը՝ Իտալիայի Հանրապետության Սենատի նախագահ։ Հրաժարական է տվել, այսպես կոչված, մեծամասնական ընտրակարգով՝ ընտրությունների մասին օրենքի ընդունման քվեարկության կապակցությամբ, որը ստացել է խարդախության մասին օրենքի անվանում։
1955 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 1957 թվականի մարտի 26-ը՝ Իտալիայի սահմանադրական դատարանի դատավոր, իսկ 1956 թվականի հունվարի 23-ից մինչև 1957 թվականի մարտի 26-ը՝ այդ դատարանի նախագահ։ Այնուհետև վերսկսել է սենատորի լիազորությունները։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ խաչ «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի շղթայում (1956 թվականի հունիսի 5)
- Սուրբ Մավրիկիոս և Լազարի շքանշանի Մեծ խաչը (1922 թվականի ապրիլի 9)
- Մավրիկիայի և Լազարի շքանշանի հրամանատար (1914 թվականի հունվարի 18)
- Իտալիայի Թագի շքանշանի կոմանդոր (1912 թվականի սեպտեմբերի 10)
- Իտալիայի Թագի շքանշանի սպա (1911 թվականի հուլիսի 28)
- Իտալիայի Թագի շքանշանի ասպետ (1907 թվականի մարտի 17)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 OPAC SBN (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ storia.camera.it (իտալ.)
- ↑ Послевоенная история Италии
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография на сайте Сената Италии Արխիվացված 2013-02-10 Wayback Machine (իտալ.)
- Биография на сайте президента Итальянской Республики (իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկո դե Նիկոլա» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 9 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Նեապոլ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 1 մահեր
- 1959 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Նեապոլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Իտալացի իրավաբաններ
- Իտալացի լրագրողներ
- Իտալացի փաստաբաններ
- Իտալիայի Հանրապետության սենատորներ
- Իտալիայի նախագահներ
- Իտալիայի պետական գործիչներ
- Իտալիայի ցմահ սենատորներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ