Jump to content

Էնտոնի Ֆերգյուսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնտոնի Ֆերգյուսոն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1984(1984-02-12)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՕքսնարդ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունMexican Americans? և շոտլանդական ծագումով ամերիկացի
ԿրթությունGrand Valley State University?, Muskegon Catholic Central High School? և Muskegon Community College?
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ և Brazilian jiu-jitsu practitioner
 Tony Ferguson (fighter) Վիքիպահեստում

Էնտոնի Արման Ֆերգյուսոն (անգլ.՝ Anthony Armand Ferguson, փետրվարի 12, 1984(1984-02-12)[1], Օքսնարդ, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), խառը ոճի ամերիկացի մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովոնու ներքո՝ թեթև քաշային կարգում։ Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին ժամանակավոր չեմպիոն (2017-2020)։

Կենսագրույթուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերգյուսոնը մեծացել է Միչիգանի Մյուսկեգոն շրջանում, ծագումով մեքսիկացի է։ Ֆերգյուսոնի ազգանունը նրան բաժին է հասել շոտլանդացի-ամերիկյան խորթ հորից։ Լինելով Հարավային Կալիֆոռնիայի բնիկ, որը բնակվում է Միջին Արևմուտքի փոքր քաղաքում, Ֆերգյուսոնի հայրը նրան երիտասարդ տարիքում տարել է սպորտի, որպեսզի օգնի նրան ընկերանալ և մտնել նոր շրջապատ։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ֆերգյուսոնը ընդունվել է Միչիգանի կենտրոնական համալսարան, որից հետո տեղափոխվել է Գրանդ-Վելիի նահանգի համալսարան։ Նա նաև կրթություն է ստացել Մյուսկիգոնի քոլեջում։ Նա չի ավարտել կրթությունը, սակայն հասցրել է հաջողություններ ունենալ ազատ ոճի ըմբշամարտում, դառնալով NCAA-ի կրկնակի չեմպիոն՝ 2002 թվականին միչև 68,4 կգ քաշային կարգում և 2006 թվականի՝ միչև 74,3 կգ քաշային կարգում։

Ֆերգյուսոնը վերադարձել է Կալիֆորնիա, որպեսզի ավելի մոտ լինի իր մեծ ընտանիքին, օրվա ընթացքում զբաղվել է մարքեթինգով և վաճառքով, իսկ գիշերային ժամերին հերթափոխով աշխատել է որպես բարմեն։ Մի գիշեր, երբ նա աշխատում էր բարում, նա զրուցել էր իր ըմբշամարտիկ ծանոթի հետ, և նա առաջարկել է, որ Ֆերգյուսոնը ըմբշամարտը դասավանդի MMA երիտասարդ մարտիկներին։ 2008 թվականին Տոնին որոշել էր սկսել գործունեություն ընդհանուր մենամարտերում։

Գործունեութուն ընդհանուր մենամարտերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ֆերգյուսոնը պայմանագիր է կնքել UFC—ի հետ, որպեսզի մասնակցի The Ultimate Fighter շուին կիսամիջին քաշային կարգում, որի ընթացքում մրցում էին Բրոք Լեզնարի և Դուս Սանտուսի թիմերը։

Ֆերգյուսոնն երրորդ համարի տակ ընտրվել է Լեսնարի թիմ և հինգերորդով՝ ընդհանուր հաշվարկում։ Ֆերգյուսոնի առաջին մենամարտը եղել է Ջաստին Էդվարդսի դեմ։ Մարտի ընթացքում Ջասթինը տապալել է Ֆերգյուսոնին, որը չի հասցրել փակել գարդը։ Երբ Ջասթինը որոշել է վեր կենալ, Տոնին պառկած դիրքից իր մրցակցին կրնկով հարվածել է ծնոտին՝ նրան ենթարկելով նոկաուտի։ Ավելի ուշ այդ հարվածը դարձավ Ֆերգյուսոնի ճանաչելի հնարքներից մեկը։

Քառորդ եզրափակիչում Ֆերգյուսոնը պարտության է մատնել Ռայան Մաքգիլիվրայային՝ նոկաուտի ենթարկելով նրան ապպերկոտով։ Ֆերգյուսոնը կիսաեզրափակչում հանդիպել է Չակ Օ’Նիլի հետ, որին նույնպես հաղթել է երրորդ ռաունդում տեխնիկական նակաուտով, որը նրան թույլ է տվել դորս գալ եզրափակիչ Ռամսի Նիժեմայի հետ։

Ultimate Fighting Championship

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերգյուսոնը դեբյուտը UFC-ում պաշտոնապես տեղի է ունեցել The Ultimate Fighter 13 Finale-ի մրցաշարի շրջանակներում Ռեմսի Նիժեմայի դեմ։ Նա նիժեմային հաղթել է առաջին ռաունդում նակաուտով, դառնալով Ultimate Fighter-ի չեմպիոն և ստանալով բոնուս «Երեկոյի նակաուտ»։ 2011 թվականի սպտեմբերի 24-ին UFC 135-ի շրջանակներում մենամարտել է Աարոն Ռայլիի դեմ թեթև քաշային կարգում։ Մարտի սկզբին Ֆերգյուսոնը ձախ ձեռքով ուժեղ ապպերկոտ է նետել, ինչը նրան թույլ է տվել տիրել մնացած երկու րոպեներին։ Առաջին ռաունդի ավարտից անմիջապես հետո Ռայլիի մոտ ծնոտի կոտրվածք է հայտնաբերվել, ինչի արդյունքում Ֆերգյուսոնին տեխնիկական նոկաուտով հաղթանակ է շնորհվել։

2011 թվականի դեկտեմբերի 3-ին The Ultimate Fighter 14-ի ֆինալում Ֆերգյուսոնը հանդիպել է Իվ Էդվարդսի հետ, հաղթելով մրցավարների միաձայն որոշմամաբ։ Ենթադրվում էր, որ Ֆերգյուսոնը UFC on Fox: Diaz vs. Miller.-ի շրջանակներում մենամարտելու է Դենիս Խալմանի դեմ, սակայն Խալմանը վնասվածք էր ստացել և նրան փոխարինել էր Տիագո Տավարեսը։ Սակայն ավելի ուշ Տավարեսը նույնպես վնասվածք էր ստացել և նրան փոխարինել է Մայքլ Ջոնսոնը։ Ֆերգյուսոնը պարտվել է Ջոնսոնին միաձայն որոշմամաբ։

2013 թվականի հոկտեմբերի 19-ին UFC 166-ի շրջանակներում Ֆերգյուսոնը մենամարտել է Մայք Ռիոյի դեմ, հաղթելով նրան առաջին ռաունդում խեղդող հնարդով։ Հաղթանակը նրան նաև բերել է իր առաջին բոնուսը՝ «Երեկոյի ելույթը»։ 2014 թվականի մայիսի 24-ին UFC 173-ի շրջանակներում տեղի է ունեցել Ֆերգյուսոնի և Կացունորի Կիկունոյի մենամարտը։ Ֆերգյուսոնը հաղթել է մենամարտը առաջին ռաունդում նակաուտով։ Այնուհետև պետք է հետևեր Դենի Կաստիլյոյի դեմ պայքարը UFC 176-ում։ Սակայն UFC 176-ի չեղարկումից հետո Կաստիլյոն/Ֆերգյուսոնը 2014 թվականի օգոստոսի 30-ին տեղափոխվել է UFC 177: Ferguson հաղթել է պայքարը առանձին որոշմամբ։

2014 թվականի դեկտեմբերի 6-ին UFC 181-ի շրջանակներում Ֆերգյուսոնը հանդիպել է Աբելեմ Տրուխիլյոի հետ։ Առաջին ռաունդում նա պարտվել է, որից հետո Ֆերգյուսոնը հավաքվել իր ուժերով և հաղթել է մենամարտը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով։

Սպասվում էր, որ Ֆերգյուսոնը կմենամարտի Յանսի Մեդեյրոյի հետ 2015-ի փետրվարի 28-ին UFC 184-ում։ Սակայն Մեդեյրոսը դուրս է մնացել վնասվածքի պատճառով և փոխարինվել է Գլեյսոն Տիբաուով։ Ֆերգյուսոնը հաղթել է առաջին ռաունդում, ինչպես նաև վաստակել է «Երեկոյան մենամարտ» բոնուսը։

2015 թվականի հուլիսի 15-ին UFC Fight Night 71-ում Ֆերգյուսոնը միաձայն որոշմամբ հաղթել է Ջոշ Թոմսոնին և ստացել է երկրորդ «Երեկոյի ելույթը» բոնուսը իր կարիերայում։

The Ultimate Fighter 22-ի շրջանակներում, որը պետք է տեղի ունենար 2015 թվականի դեկտեմբերին, սպասվում էր Ֆերգյուսոնի և Խաբիբ Նուրմագոմեդովի մենամարտը։ Արդյունքում, Նուրմագոմեդովը հոկտեմբերի վերջին դուրս է մնացել մարտից վնասվածքի պատճառով, նարն փոխարինել է Էդսոն Բարբոզան։ Ֆերգյուսոնն առաջին ռաունդից հետո, որտեղ Ֆերգյուսոնը տոգանվել է մեկ միավորով պարտերում ոտքով արգելված հարվածելու համար, Ֆերգյուսոնը երկրորդ ռաունդում ավարտել է մանամարտը Բարբոզային դ' Արսե խեղդող հնարքով։ Այս մենամարտի համար նա ստացել է երրորդ անընդմեջ բոնուսը՝ «Երեկոյի ելույթը» պրոմոուշենից։

Մայքլ Ջոնսոնի հետ ռևանշը նախատեսված էր 2016 թվականի մարտի 5-ին UFC 196-ում, սակայն հունվարի 27-ին հայտարարվել էր, որ Ջոնսոնը վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից։ Իր հերթին Նուրմագոմեդովի հետ մենամարտը հետաձգվել էր և սպասվում էր 2016-ի ապրիլի 16-ին UFC-ում Fox 19-ին։ Հետագայում, ապրիլի 5-ին, Ֆերգյուսոնը դուրս է եկել պայքարից՝ թոքերի հետ կապված խնդիրների պատճառով։ Նրան փոխարինել է Դարել Հորչերը։

Սպասվում էր, որ Ֆերգյուսոնը Մայքլ Կյեզայի դեմ դուրս կգա 2016 թվականի հուլիսի 13-ին UFC Fight Night 91 մրցաշարում։ Այնուամենայնիվ, Կյեզան դուրս էր մնացել պայքարից հունիսի 27-ին վնասվածքի պատճառով և փոխարինվել էր հեռանկարային նորեկ Լենդո Վանատայով։ Առաջին ռաունդի ընթացքում Ֆերգյուսոնը եղել է նոկդաունում և մոտ է եղել պարտությանը, բայց արդյունքում, այնուամենայնիվ, կարողացել է հաղթանակ տանել երկրորդ ռաունդի ընթացքում հոգնած Վանատիյն խեղդող հնարքով։ Երկու մասնակիցներն էլ պարգևատրվել են «Երեկոյան մենամարտ» բոնուսով։ 2016 թվականի օգոստոսի 5-ին Ֆերգյուսոնը «The Ultimate Fighter Latin America 3»-ի եզրափակիչում հանդես է եկել նախկին չեմպիոն Ռաֆայել դուս Անժուսի դեմ։ Նա հաղթեցլ է մրցավարների միաձայն որոշմամբ[2]։ Երկու մասնակիցներն էլ պարգևատրվել են «Երեկոյի մենամարտ» բոնուսով։ Նուրմագոմեդովի հետ մենամարտը նախատեսված էր երրորդ անգամ UFC 209-ում, այս անգամ թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար։ Սակայն կշռման արարողությունից քիչ առաջ Նուրմագոմեդովը հիվանդանոց էր տեղափոխվել քաշի հետ կապված խնդիրների պատճառով, եւ մենամարտը կրկին չեղյալ էր հայտարարվել։ Չորրորդ անգամ, UFC 223-ում Խաբիբ Նուրմագոմեդովի հետ հանդիպելու փորձ կատարելիս, Տոնի Ֆերգյուսոնը մարտից մեկ շաբաթ առաջ ծնկի վնասվածք էր ստացել և ստիպված էր դուրս գալ մրցաշարից։

2018-ին Ֆերգյուսոնը հայտարարել էր, որ լիովին վերականգնվել է ծնկի վիրահատությունից հետո և մտադիր է UFC 229-ում մենամարտել Էնթոնի Պետտիսի հետ։ Երկրորդ ռաունդում Ֆերգյուսոնը, լինելով նոկդաունում, կարողացել է վերականգնվել և բեկել մենամարտի ընթացքը։ Մենամարտը դադարեցվել էր Էնթոնի ձեռքի կոտրվածքի պատճառով, իսկ Ֆերգյուսոնին տեխնիկական նոկաուտով հաղթանակ է շնորհվել։ Ավելի ուշ այդ մենամարտը ճանաչվել էր «Տարվա լավագույն մենամարտ»[3][4]։

Սպասվում էր, որ Ֆերգյուսոնը պետք է մենամարտեր Մաքս Հոլոուի հետ UFC 236-ում թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար, սակայն ընտանեկան պատճառներով նա չի կարողացել ընդունել այդ մենամարտը։ Ավելի ուշ նրան փոխարինման է դուրս եկել ամերիկացի Դասթին Պուարյեն, որն այդ մենամարտում հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։

2019-ի մայիսին լուրեր էին շրջանառվում, որ Ֆերգյուսոնը թեթև քաշային կարգում գլխավոր հավակնորդի կարգավիճակի համար պետք է հանդիպեր UFC 238-ի վետերան Դոնալդ Սերոնեի հետ, շուտով այդ լուրը պաշտոնապես հայտարարվել է։ Առաջին ռաունդն երկու մարտիկներն էլ հավասարապես անց էին կացրել, սակայն երկրորդ ռաունդում Ֆերգյուսոնն իր պրեսինգի շնորհիվ պարտության էր մատնլ Դոնալդին։ Երրորդ ռաունդից առաջ ընդմիջմանը բժիշկները կանգնեցրել են մենամարտը Սերոնեի աչքի վնասվածքի պատճառով, ինչի արդյունքում Տոնի Ֆերգյուսոնը հաղթող է ճանաչվել։ Մենամարտը ճանաչվել է նաև «Երեկոյի լավագույն մենամարտ»[5]։

2020 թվականի մայիսի 9-ին UFC 249 մրցաշարի շրջանակներում հանդիպել է Ջաստին Գեյջիի դեմ թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում և տեխնիկական նոկաուտով պարտվել հինգերորդ ռաունդում։ Թոնին մնում էր ոտքի վրա, սակայն մրցավարը որոշում էր կայացրել դադարեցնել մենամարտը Ջասթինի ակնհայտ առավելության պատճառով[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Mixed martial arts results: Season 13 – The Ultimate FighterNevada Athletic Commission.
  2. FightTime. «Судейский протокол поединка Рафаэль Дос Аньос – Тони Фергюсон» (ռուսերեն). fighttime.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  3. «У Тони Фергюсона стальные локти. Он набивает их об железо и просит хирурга «заострить»» (ռուսերեն). gol.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  4. «Тони Фергюсон победил Энтони Петтиса в кровавой войне» (ռուսերեն). Рамблер/спорт. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  5. «Оказался он живой! Тони Фергюсон вернулся с победой над Серроне» (ռուսերեն). sport-express.ru. 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  6. Игорь Брагин. «Теперь Хабиба точно не существует. Потому что Фергюсон сенсационно уничтожен» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնտոնի Ֆերգյուսոն» հոդվածին։