Ալիունե Դամալա Բուգա Տիմե Պուրու Նակկա Լու Լու Լու Բադարա Ակոն Թիամ (անգլ.՝ Aliaune Damala Bouga Time Puru Nacka Lu Lu Lu Badara Akon Thiam, ապրիլի 16, 1973(1973-04-16), Սենթ Լուիս, ԱՄՆ), պրոֆեսիոնալ ասպարեզում առավել հայտնի որպես Էյքոն (Akon), սենեգալաամերիկացի առ ընդ բի և հիփ հոփ ժանրի երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և գործարար։ Հայտնի է ձայնի բավականին զարգացած դիապազոն ունենալու համար, ինչի շնորհիվ կարողացել է թողարկել բազմաթիվ հիթային կատարումներ՝ փոփ, դենս, առ ընդ բի և հիփ հոփ ժանրերում։
Էյքոնը նախնական ճանաչման է հասնում դեբյուտային «Locked Up» սինգլով, որը թողարկվում է 2004 թվականին (կատարումը հետագայում տեղ է գտնում «Trouble» դեբյուտային ալբոմում)։
Առաջին ալբոմը թողարկելուց հետո Էյքոնը հիմնադրում է Konvict Muzik և Kon Live Distribution հաջողված ձայնագրման լեյբլները։ 2006 թվականին թողարկվում է Էյքոնի թվով երկրորդ՝ «Konvicted» ալբոմը, որն առաջադրվում է միանգամից երեք Գրեմմի մրցանակի։
Էյքոնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համար մեկ կատարող, ում երգերը ամենաշատն են օգտագործվել որպես հեռախոսային ռինգտոններ։