Էմմա Կաստելնուովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Կաստելնուովո
Ծնվել էդեկտեմբերի 12, 1913(1913-12-12)[1][2]
Հռոմ, Իտալիա[2][3]
Մահացել էապրիլի 13, 2014(2014-04-13)[1][2] (100 տարեկան)
Հռոմ, Իտալիա[2][3]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունուսուցչուհի և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Liceo Torquato Tasso?[4]
Գործունեության ոլորտմաթեմատիկա[3]
Ալմա մատերՀռոմի Սապիենզա համալսարան (1936)[1]
Տիրապետում է լեզուներինիտալերեն[2]
Պարգևներ
ՀայրԳվիդո Կաստելնուովո[2][3]
 Emma Castelnuovo (mathematician) Վիքիպահեստում

Էմմա Կաստելնուովո (իտալ.՝ Emma Castelnuovo, դեկտեմբերի 12, 1913(1913-12-12)[1][2], Հռոմ, Իտալիա[2][3] - ապրիլի 13, 2014(2014-04-13)[1][2], Հռոմ, Իտալիա[2][3]), իտալացի ուսուցչուհի, մաթեմատիկոս Գիդո Կաստելնուովոյի դուստրը, մաթեմատիկոս, ում կյանքում տեղի ունեցած իրադարձությունները փոխել են մաթեմատիկայի խնդիրների հանդեպ վերաբերմունքը 20-րդ դարի երկրորդ կեսին[6]։ Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողովը (ՄԿՄՀ) ստեղծել է երկու մրցանակ, Ֆելիքս Քլեին մրցանակ, որով մաթմատիկոսները պարգևատրվում են ամբողջ կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար և Հանս Ֆրեուդենթալ մրցանակ, որով պարգևատրվում են հետազոտության ընդհանուր ծրագրերը։ 2013 թվականին Էմմա Կաստելնուովոյի ծննդյան 100-ամյակը նշելու առթիվ ՄԿՄՀ-ն որոշում է կայացրել ավելացնել երրորդ` Էմմա Կաստելնուովոյի անվան մրցանակ` ի ճանաչում նրա կարևոր ձեռքբերումների, որ արվել են մաթեմատիկական կրթության ոլորտում[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Կաստելնուովոն ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 12-ին, Հռոմում, Էլբինա և Գիդո Կաստելնուովոների ընտանիքում։ Նրա հայրը և հորեղբայրը երկուսն էլ մաթեմատիկայի պրոֆեսորներ էին։ 1908 թվականին Գիդոն եղել է Մաթեմատիկայի չորրորդ միջազգային համաժողովի նախագահը Հռոմում։ Կաստելնուովոն ավարտել է Հռոմի համալսարանը 1936 թվականին՝ թվաբանական երկրաչափություն մասնագիտացմամբ։ Սրանից հետո նա նույն համալսարանում աշխատել է որպես գրադարանավար։ Նա մշտական աշխատանքի մրցույթ է հաղթել 1938 թվականին, սակայն հրեաների հանդեպ ռասայական խտրականության պատճառով նա չի կարողացել աշխատել։ Իր կարիերայի սկզբում Կաստելնուովոն հնարավորություն էր փնտրում` աշակերտներին դասավանդելու համար։ Առաջին անգամ 1948 թվականին հրատարակված «Ինտուիտիվ երկրաչափություն ցածր դասարանների աշակերտների համար» (իտալ.՝ Geometria intuitiva, per le scuole medie inferiori) դասագիրքը տարբեր խմբագրումներ է ունեցել մինչև 1964 թվականը և թարգմանվել է անգլերեն ու իսպաներեն։ Այն Կաստելնուովոյի համար միջազգային ասպարեզ դուրս գալու սկիզբ է դարձել, նրան հրավիրել են տարբեր աշխատանքային խմբեր ու հանդիպումների։ Կաստելնուովոն մեկն էր իտալացի երկու ներկայացուցիչներից, որ մասնակցում էին ժամանակակից մաթեմատիկայի վերաբերյալ քննարկումներին։ Կաստելնուովոն եղել է Մաթեմատիկական կրթությունների միջազգային հանձնաժողովի անդամ 1975-1978 թվականներին։ Կաստելնուովոն շատ ընդունված և տաղանդավոր մաթեմատիկոս էր։ Համալսարանում իր դասավանդման երկար տարիների ընթացքում նա ազդեցություն է ունեցել ոչ միայն իր ուսանողների, այլև` իր երիտասարդ գործընկերների վրա։ Իր ներշնչանքն ու ոգևորվածությունը նա դասախոսությունների միջոցով փոխանցել է իր սաներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Esposti C. D., Lanciano N. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2018.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 OPAC SBN (իտալ.)
  4. https://dialnet.unirioja.es/servlet/articulo?codigo=4760651 — P. 11.
  5. Dettaglio decorato (իտալ.)presidenza della Repubblica Italiana.
  6. Orlando, Lucia (2014 թ․ ապրիլի 14). «Emma Castelnuovo, la matematica per antonomasia» (Italian). europaquotidiano. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. The ICMI Emma Castelnuovo Award for Excellence in the Practice of Mathematics Education
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Կաստելնուովո» հոդվածին։