Էմմա Կաստելնուովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմմա Կաստելնուովո
Ծնվել է դեկտեմբերի 12, 1913(1913-12-12)[1]
Հռոմ, Իտալիա
Մահացել է ապրիլի 13, 2014(2014-04-13)[1] (100 տարեկանում)
Հռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Մասնագիտություն ուսուցչուհի և մաթեմատիկոս
Գործունեության ոլորտ մաթեմատիկա
Պարգևներ Grand Officer of the Order of Merit of the Italian Republic[2]
Հայր Գվիդո Կաստելնուովո


Էմմա Կաստելնուովո (իտալ.՝ Emma Castelnuovo, դեկտեմբերի 12, 1913(1913-12-12)[1], Հռոմ, Իտալիա - ապրիլի 13, 2014(2014-04-13)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ուսուցչուհի, մաթեմատիկոս Գիդո Կաստելնուովոյի դուստրը, մաթեմատիկոս, ում կյանքում տեղի ունեցած իրադարձությունները փոխել են մաթեմատիկայի խնդիրների հանդեպ վերաբերմունքը 20-րդ դարի երկրորդ կեսին[3]: Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողովը (ՄԿՄՀ) ստեղծել է երկու մրցանակ, Ֆելիքս Քլեին մրցանակ, որով մաթմատիկոսները պարգևատրվում են ամբողջ կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար և Հանս Ֆրեուդենթալ մրցանակ, որով պարգևատրվում են հետազոտության ընդհանուր ծրագրերը: 2013 թվականին Էմմա Կաստելնուովոյի ծննդյան 100-ամյակը նշելու առթիվ ՄԿՄՀ-ն որոշում է կայացրել ավելացնել երրորդ` Էմմա Կաստելնուովոյի անվան մրցանակ` ի ճանաչում նրա կարևոր ձեռքբերումների, որ արվել են մաթեմատիկական կրթության ոլորտում[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Կաստելնուովոն ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 12-ին, Հռոմում, Էլբինա և Գիդո Կաստելնուովոների ընտանիքում: Նրա հայրը և հորեղբայրը երկուսն էլ մաթեմատիկայի պրոֆեսորներ էին: 1908 թվականին Գիդոն եղել է Մաթեմատիկայի չորրորդ միջազգային համաժողովի նախագահը Հռոմում: Կաստելնուովոն ավարտել է Հռոմի համալսարանը 1936 թվականին` թվաբանական երկրաչափություն մասնագիտացմամբ: Սրանից հետո նա նույն համալսարանում աշխատել է որպես գրադարանավար: Նա մշտական աշխատանքի մրցույթ է հաղթել 1938 թվականին, սակայն հրեաների հանդեպ ռասայական խտրականության պատճառով նա չի կարողացել աշխատել: Իր կարիերայի սկզբում Կաստելնուովոն հնարավորություն էր փնտրում` աշակերտներին դասավանդելու համար: Առաջին անգամ 1948 թվականին հրատարակված «Ինտուիտիվ երկրաչափություն ցածր դասարանների աշակերտների համար» (իտալ.՝ Geometria intuitiva, per le scuole medie inferiori) դասագիրքը տարբեր խմբագրումներ է ունեցել մինչև 1964 թվականը և թարգմանվել է անգլերեն ու իսպաներեն: Այն Կաստելնուովոյի համար միջազգային ասպարեզ դուրս գալու սկիզբ է դարձել, նրան հրավիրել են տարբեր աշխատանքային խմբեր ու հանդիպումների: Կաստելնուովոն մեկն էր իտալացի երկու ներկայացուցիչներից, որ մասնակցում էին ժամանակակից մաթեմատիկայի վերաբերյալ քննարկումներին: Կաստելնուովոն եղել է Մաթեմատիկական կրթությունների միջազգային հանձնաժողովի անդամ 1975-1978 թվականներին: Կաստելնուովոն շատ ընդունված և տաղանդավոր մաթեմատիկոս էր: Համալսարանում իր դասավանդման երկար տարիների ընթացքում նա ազդեցություն է ունեցել ոչ միայն իր ուսանողների, այլև` իր երիտասարդ գործընկերների վրա: Իր ներշնչանքն ու ոգևորվածությունը նա դասախոսությունների միջոցով փոխանցել է իր սաներին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. Dettaglio decoratopresidenza della Repubblica Italiana.
  3. Orlando Lucia (14 April 2014)։ «Emma Castelnuovo, la matematica per antonomasia» (Italian)։ europaquotidiano։ Վերցված է 16 May 2015 
  4. The ICMI Emma Castelnuovo Award for Excellence in the Practice of Mathematics Education