Էմիլի Բեթ Ռիքարդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Բեթ Ռիքարդս
Ծնվել էհուլիսի 24, 1991(1991-07-24)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
ԿրթությունՎանկուվերի կինոյի դպրոց
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Էմիլի Բեթ Ռիքարդս՝ (անգլ.՝ Emily Bett Rickards, հուլիսի 24, 1991(1991-07-24)[1][2], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասանուհի, առավել հայտնի է իր Ֆելիսիթի Սմոուկ դերով Նետը հեռուստասերիալում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիքարդսը ծնվել և մեծացել է Բրիտանական Կոլումբիաում։ Երիտասարդ տարիքում նա խաղացել է երաժշտական թատրոնում և զբաղվել է պարով, հույս ունենալով դառնալ լուրջ դերասանուհի։ Նա վաղ է ավարտել ավագ դպրոցը և ընդունվել Վանկուվերի Ֆիլմի դպրոց։ Նա ուսանել է Վանկուվերում գտնվող Ալիդա Վոկալ ստուդայում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիքարդսը 2008 թվականին նկարահանվել է Nickelback ռոք խմբի "Never Gonna Be Alone" երգի տեսահոլովակում։ 2012 թվականին նա մարմնավորել է Ֆելիսիթի Սմոուկին «Նետ»[3] հեռուստասերիալում։ Հաջորդ տարի նա նկարահանվել է «Մարդասպան Ռոմեո։ Քրիս Պորկոի պատմությունը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Լորեն Ֆիլիփսին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2012 Random Acts of Romance Դերասանուհի
2012 Բեկոն և Ձու Դայթ
2012 Ֆլիկա։ Երկրի պարծանք Մերի Մալոն
2014 Դակոտայի ամառը Քրիսթին
2015 Բրուքլին Փեթի
2016 Սլամբեր
Տարի Հեռուստասերիալ Դեր
2012-ից Նետ Ֆելիսիթի Սմոուկ
2013 Մարդասպան Ռոմեո։ Քրիս Պորկոի պատմությունը Լորեն Ֆիլիփս
2014-ից Ֆլեշ Ֆելիսիթի Սմոուկ
2016 Վաղվա լեգենդները Ֆելիսիթի Սմոուկ
2016 Comedy Bang! Bang! Բեքի Սիմոնս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. Hugh Armitage (2012 թ․ օգոստոսի 6). «'Arrow' casts Firestorm stepmother». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Բեթ Ռիքարդս» հոդվածին։