Էմել Էմին
Էմել Էմին | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1938 (85 տարեկան) |
Ծննդավայր | Դոբրիչ, Բուլղարիա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, ուսուցչուհի և գրող |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Էմել Էմին (ռումիներեն՝ Emel Emin. ՄՀԱ՝ /eˈmel eˈmin/, դեկտեմբերի 12, 1938, Դոբրիչ, Բուլղարիա), ազգությամբ ղրիմի թաթար ռումինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, թյուրքագետ և մանկավարժ[1]։ Ստեղծագործում է թուրքերեն։
Էմել Էմինի պոեզիայի մեծ մասը ազատ չափածո է, բայց նա երբեմն օգտագործում է վանկական ոտանավոր և արուզ։ Պոեզիայի ավանդական ձևերի հանդեպ սիրով նա նաև հրատարակել է գազելներ և ռուբայաթներ[2][3]։ Աշխատակցում է է Ռումինիայի գրողների միության և Թուրքիայի լեզվաբանական ընկերության հետ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմել Էմինը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 12-ին Ռումինիայի Թագավորության Դոբրուջայի Պազարջիկ շրջանում։ Դրանից անմիջապես հետո, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում, Ռումինիան Հարավային Դոբրուջան զիջեց Բուլղարիային, և այսօր քաղաքը պաշտոնապես հայտնի է որպես Դոբրիչ։
Բուլղարիայում իր առաջին տարիներին սովորել է Սոֆիայի մանկավարժական դպրոցում, այնուհետև 1960 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով արևելագիտության որակավորում։ Աշխատել է որպես թուրքերենի ուսուցչուհի Դոբրիչում և Վառնայի շրջանի Բելոգրադեցում[2][4]։
1967 թվականին ամուսնացել է և տեղափոխվել Ռումինիա՝ Կոնստանցա։ Էմելը Ռումինիայում թուրքերենի առաջին ուսուցիչներից է եղել։ 1972 թվականից դասավանդել է Կոնստանցայի բարձրագույն մանկավարժական դպրոցում։ 1991 թվականից թուրքական գրականության է դասավանդել Կոնստանցայի Օվիդի համալսարանի գրականության ֆակուլտետի դպրոցների ուսուցիչների կոլեգիայում[2][4]։
Հրատարակվել է Renkler (Բուխարեստ), Türk Dili (Անկարա), Turnalar (Իզմիր), IIS (Պրիզրեն), Kado (Յասի), Karadeniz, «Hakses» և «Emel» (Կոնստանցա) հրատարակություններում ու ամսագրերում[4]։
Ռումինիայում և Թուրքիայում հրատարակվել են նրա «Umut»[5], «Arzu»[6], «Hanımeli»[7], «Divan esintisi»[8] բանաստեղծությունների ժողովածուները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ * Emel, Emin (1995). Umut (թուրքերեն). Kırklareli: Elmaz.
- Emel, Emin (1997). Arzu: Şiirler (թուրքերեն). Bucharest: Kriterion. ISBN 9789732604878.
- Emel, Emin (2003). Hanımeli: şiirler (թուրքերեն). Bucharest: Kriterion. ISBN 9789732606407.
- Emel, Emin (2007). Divan esintisi:Gazel ve dörtlükler (թուրքերեն). Constanta: Golden. ISBN 9789738833548.
- Emin, Emel (October 2012). «Adierea vântului din evul mediu». Kado (ռումիներեն). 1 (2): 189–190. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- USR, Filiala Dobrogea. «Emel Emin» (ռումիներեն). Writers' Association of Romania. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- Chelaru, Marius (Summer 2011). «Convorbire cu Emin Emel». Poezia (ռումիներեն). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- Önal, Mehmet Naci (1997). «Romanya Türklerinin Günümüz Edebiyatı». Türk Dünyası Dil ve Edebiyat Dergisi (թուրքերեն). Türk Dil Kurumu. 1997 (4): 15–39.
- Yunus Emre, Köstence Türk Kültür Merkezi (2012 թ․ նոյեմբերի 5). «Köstence'de "Boyanın Suyla Dansı" Sergilendi» (թուրքերեն). Köstence Yunus Emre Türk Kültür Merkezi. KYETKM. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Emin, Emel (October 2012). «Adierea vântului din evul mediu». Kado (ռումիներեն). 1 (2): 189–190. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Chelaru, Marius (Summer 2011). «Convorbire cu Emin Emel». Poezia (ռումիներեն). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 USR, Filiala Dobrogea. «Emel Emin» (ռումիներեն). Writers' Association of Romania. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Emel, Emin (1995). Umut (թուրքերեն). Kırklareli: Elmaz.
- ↑ Emel, Emin (1997). Arzu: Şiirler (թուրքերեն). Bucharest: Kriterion. ISBN 9789732604878.
- ↑ Emel, Emin (2003). Hanımeli: şiirler (թուրքերեն). Bucharest: Kriterion. ISBN 9789732606407.
- ↑ Emel, Emin (2007). Divan esintisi:Gazel ve dörtlükler (թուրքերեն). Constanta: Golden. ISBN 9789738833548.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anghel, Simona (2012 թ․ դեկտեմբերի 13). «Eveniment în memoria gânditorului turc Mevlana» (ռումիներեն). Cuget Liber. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- Oprea, Maria. «Cafeneaua literara Cetatenie europeana si dialog intercultural». ALAR (ռումիներեն). Asociatia Liga Albanezilor din Romania. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- Anayurt, Gazetesi. «Prf. Dr. Emel Emin». anayurtgazetesi.com (թուրքերեն). Anayurt. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- Yunus Emre, Enstitüsü. «Köstence'de Mihai Eminescu Anıldı». yee.org.tr (թուրքերեն). YEE. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
- Bozkurt, Giray Saynur (Spring 2008). «Geçmişten Günümüze Romanya'da Türk Varlığı». Karadeniz Araştırmaları (թուրքերեն). 5 (17). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.(չաշխատող հղում)
- Hayrullah, Pervin (2010 թ․ հունիսի 12). «Türk azınlığın insan ve aydınlık hakları ihlal ediliyor» (թուրքերեն). birlikgazetesi.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.