Էմանուիլ Ֆիլիբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմանուիլ Ֆիլիբերտ
Դիմանկար
Ծնվել է13 հունվար, 1869
ԾննդավայրՋենովա
Մահացել է4 հուլիս, 1931
Մահվան վայրԹուրին
ԳերեզմանRedipuglia war memorial
ՔաղաքացիությունԻտալիայի թագավորություն (1861–1946)
Մասնագիտությունսպա
ԱմուսինPrincess Hélène of Orléans?
Ծնողներհայր՝ Amadeo I of Spain?, մայր՝ Maria Vittoria dal Pozzo?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Կառլոս III շքանշանի շղթա[1] Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սև արծվի շքանշան և Ռազմական սխրագործության շքանշանի կոմանդորի խաչ
ԱնդամությունԹուրինի գիտությունների ակադեմիա[2]
ԵրեխաներPrince Aimone, 4th Duke of Aosta? և Prince Amedeo, 3rd Duke of Aosta?
 Prince Emanuele Filiberto, Duke of Aosta Վիքիպահեստում

Էմանուիլ Ֆիլիբերտ (ամբողջական անունը՝ իտալ.՝ Emanuele Filiberto Vittorio Eugenio Genova Giuseppe Maria di Savoia, հունվարի 13, 1869(1869-01-13)[3][4][2], Ջենովա, Իտալիա[4][2] - հուլիսի 4, 1931(1931-07-04)[3][4][2], Թուրին, Իտալիա[4][2]), Սավոյան տոհմի իշխան, Աոստայի երկրորդ դուքս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմանուիլ Ֆիլիբերտը եղել է Աոստայի դուքս Ամեդեո I-ի ավագ որդին։ Վերջինը, երկու տարի շարունակ եղել է Իսպանիայի թագավոր։ 1870 թվականին, երբ Էմանուիլի հայրը թագադրվեց Իսպանիայի թագավոր, Էմանուիլը դարձավ թագաժառանգ։ Երկու տարի անց Ամեդեոն ստիպված եղավ հրաժարվել գահից և մեկնել Իտալիա։ 1890 թվականին, հոր մահից հետո, որպես ավագ որդի, Էմանուիլը ստացավ Աոստայի դքսի կոչում։

1895 թվականի հունիսի 25-ին Քինգսթոնում արքայազնն ամուսնացել է Ֆրանսիայի արքայադուստր Հելենայի հետ (1871-1951), որը փարիզյան կոմս Լուի Ֆիլիպի դուստրն էր։ Նրանք հետագայում ունեցան երկու որդի՝

  • Ամեդեո (1898-1942), Աոստայի 3-րդ դուքս,
  • Այմոնե (1900-1948), Խորվաթիայի Տոմիսլավ II թագավոր և Աոստայի 4-րդ դուքս։

Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին՝ որպես երրորդ իտալական բանակի հրամանատար։ 1926 թվականին Բենիտո Մուսոլինիից ստացել է «Իտալիայի մարշալ»ի կոչում։

Նրա մարմինն ամփոփվել է Ռեդիպուլիա գերեզմանոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուիլ Ֆիլիբերտ» հոդվածին։