Jump to content

Էլսե Մարիա Յակոբսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլսե Մարիա Յակոբսեն
Ծնվել էփետրվարի 28, 1927(1927-02-28)[1]
ԾննդավայրՔրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա
Վախճանվել էդեկտեմբերի 12, 2012(2012-12-12)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՔրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի արվեստի ազգային ակադեմիա, Kristiansand Cathedral School? և Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա
Մասնագիտությունդիզայներ, արվեստագետ և տեքստիլ նկարչուհի
Պարգևներ

Էլսե Մարիա Յակոբսեն (նորվ.՝ Else Marie Jakobsen, փետրվարի 28, 1927(1927-02-28)[1], Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա - դեկտեմբերի 12, 2012(2012-12-12)[1], Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա), նորվեգացի դիզայներ, տեքստիլ նկարիչ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Fra tornekrone til seierskrone» խորանի գոբելեն աշխատանք Տյոնսբերգի Սյոնդրե Սլագեն եկեղեցում

Յակոբսենը ծնվել և մեծացել է Նորվեգիայի Քրիստիանսանդ քաղաքում։ 1951 թվականին ավարտել է Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիան (այժմ՝ Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա)։ 1950 թվականին Նիդերլանդներում սովորել է գոբելենագործություն։ 1951 թվականին դիզայներ և տեքստիլ արդյունաբերության բնագավառի նկարչուհին սկսում է զբաղվել գոբելենագործությամբ։ 1966 թվականին Օսլոյում առաջին անգամ մասնակցել է Նկարիչների միության (Kunstnerforbundet) ցուցահանդեսին[3] [4]:

Որպես տեքստիլ նկարիչ, շահել է Բերգենի համալսարանի գիտական շենքի (90 մետր), Erkebispegården-ի, Թրոնհեյմ (30 մետր) և Քրիստիանսանդի շրջանային դատարանի դեկորատիվ մրցույթները[5][6]։ Էլսե Մարիա Յակոբսենն առավել հայտնի է խորանների համար իր ստեղծած աշխատանքներով։ Նորվեգիայում և այլուր ստեղծել է 33 խորանային նկարներ, այդ թվում՝ Կոպենհագենում, Իսպանիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ստեղծել է ավելի քան 500 գոբելեններ մասնավոր տների և հասարակական կառույցների համար[7]։

Յակոբսենը ցուցահանդեսների է մասնակցել Ռիգայում, Վիլնյուսում, Մյունստերում, Կոպենհագենում, Օռլեանում և Սլովակիայում, փոփոխվող ցուցադրություններ է ունեցել ԱՄՆ-ում և Դանիայում։ Մասնակցել է նաև Լոզանի գոբելենագործության միջազգային բիենալեին[8]։

Էլսե Մարիա Յակոբսենը կյանքի մեծ մասն ապրել է Քրիստիանսանդում։ Մինչև մահը իր մի շարք գործեր նվիրել է Քրիստիանսանդի Վեստ-Ագդեր թանգարանին[9][10]։

Արժանացել է տարբեր մրցանակների և Նորվեգիայի աստվածաբանական դպրոցի պատվավոր աստիճանի։ Արժանացել է նաև Սուրբ Օլավի 1-ին կարգի ասպետի կոչման։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Joseph Jobe (ed) Le Grand Livre de la Tapisserie (Lausanne, Switzerland: Edita, 1965).
  • Randi Nygaard Lium: Ny norsk billedvev (C. Huitfeldt. 1992) ISBN 978-8270031085.
  • Knut Berg (ed) Norsk kunsthistorie (Oslo: Gyldendal, 1981-83) ISBN 9788205122642.
  • Gunvald Opstad: Else Marie Jakobsen, biography, 128 pages, (J. M. Stenersens Forlag. 1987).
  • Gunvald Opstad: Else Marie Jakobsen, catalogue, 88 pages, 2003.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 KulturNav — 2015.
  2. Tone Sandberg. «Else Marie Jakobsen er død». fvn.no. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «Gobelinteknikk». Kunsthistorie. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. Liv Klakegg Dahlin Else Marie Jakobsen Norsk biografisk leksikon
  5. «The largest tapestry in Norway». University of Bergen. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. «Else-Marie Jakobsen». Absolutetapestry.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. Hjørdis Danbolt. «Else Marie Jakobsen». Norsk kunstnerleksikon. Վերցված է December 1, 2017-ին.
  8. «Else Marie Jakobsen». kik.no. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. «Søkeresultater for: Else Marie Jakobsen». Vest-Agder-museet. Վերցված է December 1, 2017-ին.
  10. «Else Marie Jakobsen». Store norske leksikon. Վերցված է December 1, 2017-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]