Jump to content

Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա
պատկերանիշ
Տեսակգեղարվեստի ակադեմիա
Հիմնադրված է1996
Ընդհանուր անձնակազմ369 մարդ (մայիսի 12, 2026)[1]
ԱնդամակցությունNorwegian Association of Higher Education Institutions?[2]
Երկիր Նորվեգիա
ՏեղագրությունՕսլո
Կայքkhio.no
59°55′32″N 10°45′16″E / 59.9255°N 10.75438889°E / 59.9255; 10.75438889
Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա (Նորվեգիա)##
Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա (Նորվեգիա)
Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա, Նորվեգիա
 Kunsthøgskolen i Oslo Վիքիպահեստում

Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա (նորվ.՝ Kunsthøgskolen i Oslo, KHiO), համալսարանական քոլեջ Օսլոյում, որը կրթություն է տալիս վիզուալ արվեստի, դիզայնի և կատարողական արվեստի բնագավառներում։ Սա Նորվեգիայի այն երկու հանրային բարձրագույն ուսումնական հաստատություններից է, որտեղ կրթություն են ստանում վիզուալ արվեստի և դիզայնի մասնագետներ։ Մյուս հաստատությունը Բերգենի գեղարվեստի ազգային ակադեմիան է։ Ըստ bloomberg Businessweek-ի՝ Օսլոյի արվեստի ազգային ակադեմիան դասվում է աշխարհի լավագույն դիզայնի ծրագրեր ունեցող 60 հաստատությունների շարքում[3]։

Ակադեմիան հիմնադրվել է 1996 թվականին 5 անկախ քոլեջների միավորման արդյունքում։

  • Արհեստի և արվեստի արդյունաբերության Նորվեգիայի ազգային ակադեմիա (Statens håndverks- og kunstindustriskole), հիմնադրվել է 1818 թվականին
  • Նորվեգիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (Statens kunstakademi), հիմնադրվել է 1909 թվականին
  • Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիա (Statens teaterhøgskole), հիմնադրվել է 1952 թվականին
  • Նորվեգիայի ազգային օպերայի ակադեմիա (Statens operahøgskole), հիմնադրվել է 1964 թվականին
  • Նորվեգիայի ազգային բալետի ակադեմիա (Statens balletthøgskole), հիմնադրվել է 1979 թվականին

Այս նախկին քոլեջներն այժմ ներառված են երեք ֆակուլտետներում՝ դիզայնի, կատարողական արվեստի և վիզուալ արվեստի։

Օսլոյի արվեստի ազգային ակադեմիան Օսլոյում հանգրվանել է տարբեր կառույցներում։ 2003 թվականի ամռանը Կատարողական արվեստի ֆակուլտետը տեղափոխվել է Օսլոյի կենտրոնում գտնվող Seilduken հին տեքստիլ գործարանի նոր կամպուս։ 2010 թվականից մյուս ֆակուլտետները նույնպես տեղափոխվել են այստեղ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Norwegian Central Coordinating Register for Legal Entities — 1995.
  2. ↑ https://web.archive.org/web/20240429162301/https://www.uhr.no/om/medlemmer-og-medlemskriterier/
  3. ↑ «BusinessWeek: Best Design Schools in the World». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա» հոդվածին։