Էլլեն Տրոտցիգ
Էլլեն Տրոտցիգ | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1878[1][2] |
Ծննդավայր | Մալմյո |
Վախճանվել է | նոյեմբերի 6, 1949 (71 տարեկան) |
Մահվան վայր | Սիմրիսհամն, Կրիստիանստադ, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա[3] |
Կրթություն | Կոպենհագենի գեղարվեստի իգական դպրոց, Վալանդի գեղարվեստի դպրոց և Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | արվեստագետ |
Ուսուցիչ | Կառլ Վիլհելմսոն[4] և Քրիստիան Քրոհգ[4] |
Ellen Trotzig Վիքիպահեստում |
Էլլեն Տրոտցիգ (շվեդ.՝ Ellen Trotzig, մարտի 5, 1878[1][2], Մալմյո - նոյեմբերի 6, 1949, Սիմրիսհամն, Կրիստիանստադ, Շվեդիա), շվեդ նկարիչ, որը հիմնականում հայտնի է Էսթերլենի բնանկարներով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլեն Տրոտցիգը ծնվել է 1878 թվականին, Մալմյո քաղաքում։ Նա հինգ երեխաներից մեծն էր։ Երբ Էլենը հինգ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Սիմրիսհամն, որտեղ հայրն աշխատանքի է անցել որպես փոստային բաժանմունքի ղեկավար։ Հոր մահից հետո նրա մայրը տասնութ տարեկան Էլենի և մնացած երեխաների հետ վերադարձել է Մալմյո։ Էլենի հորեղբայրն աջակցել է աղջկան և օգնել նրան կրթություն ստանալ[5]։
1896-1898 թվականներին Էլեն Տրոտցիգը սովորել է Կոպենհագենի կանանց արվեստի դպրոցում (Կաղապար:Lang-dk): Այնուհետև մի քանի տարի աշխատել է Մալմյո քաղաքում որպես քարտեզագրող, որից հետո ուսումը շարունակել է Գյոտեբորգում՝ Վալանդի գեղարվեստի դպրոցում (շվեդ.՝ Valand målarskola, այժմ՝ Վալանդի ակադեմիա), որտեղ նրա ուսուցիչն է եղել Կառլ Վիլհելմսոնը։ 1905 թվականին նա առաջին անգամ ցուցադրել է իր գործերը[5]։
1907 թվականին Տրոտցիգը մեկնել է Փարիզ։ Նա հաճախել է Կոլարոսի ակադեմիա, որտեղ սովորել է Քրիստիան Քրոհգի մոտ։ Սկանդինավիայի շատ արվեստագետներ այդ տարիներին սովորում և աշխատում էին Փարիզում, այդ թվում` Տորա Վեգա Հոլմստրյոմը։ Նա և Էլենը ընկերներ են դարձել և շարունակել իրենց մտերմությունը, նույնիսկ Փարիզը լքելուց հետո[5]։
Տրոտցիգը շատ էր սիրում բնություն և միայնության մեջ ավելի լավ էր զգում, քան հասարակության մեջ։ Նրան հատկապես գրավում էին Էսթերլենի բնապատկերները, որոնք նրա համար դարձան ոգեշնչման մշտական աղբյուր։ Կարճ ուղևորություններ կատարելով Ստոկհոլմ կամ Գյոթեբուրգ` նա միշտ շտապում էր վերադառնալ Էսթերլեն։ Փարիզից հետո Տրոտցիգը 1927 թվականին ուղևորվեց Իտալիա Գերմանիայով[5]։
Բնանկարների հետ միասին, Տրոտցիգը նկարել է նաև նատյուրմորտներ և դիմանկարներ` հիմնականում նկարելով կանանց որպես կանոն լուրջ կամ մտախոհ։ Հարևան գյուղերի բնակիչները հաճախ էին դառնում նրա մոդելները։ Տրոտցիգը նկարել է նաև մերձավոր ընկերների դիմանկարներ և ինքնանկարներ, բայց 1916 թվականից նա կենտրոնացել էր բացառապես բնանկարների և նատյուրմորտների վրա։ Նրա բնապատկերներում ոչ մի հովվերգություն չկար, բնանկարները խիստ և մռայլ էին, զուսպ, մուգ երանգներով։ Սակայն նրանց մեջ առկա էր ամպերի միջից առկայծող լույսը, որը երբեմն ստեղծում էր դրամատիկ էֆեկտ[5]։
Տրոտցիգը հետաքրքրվում էր բուսաբանությամբ և իր պարտեզում ծաղիկներ էր աճեցնում, որոնցից կազմում էր կոմպոզիցիաներ գունային սկզբունքով։ Իր ծաղկային նատյուրմորտներում նա շատ փորձեր էր կատարում ծաղիկներով[5]։ Տրոտցիգը բազմիցս մասնակցել է Շվեդիայում և Դանիայում կազմակերպված տարբեր ցուցահանդեսների։ Նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվել են 1928 թվականին Մալմյոում, 1942 թվականին՝ Իստադում[5]։
Էլեն Տրոտցիգը մահացել է Սիմիրսհամն քաղաքում, 1949 թվականին։ Նրա մահից հետո կազմակերպվել են նրա ստեղծագործությունների հետահայաց ցուցադրություններ. 2010 թվականին Իստադում կայացավ նրա լայնածավալ անհատական ցուցահանդեսը։ Նկարիչը թողել է զգալի ստեղծագործական ժառանգություն, որի մի մասը, ըստ իր կտակի, վաճառվել է` «Էլեն Տրոտցիգ» հիմնադրամ հիմնելու նպատակով։ Հիմնադրամն ամեն տարի կրթաթոշակ է վճարում երիտասարդ նկարիչներին, որոնք ինչ-որ կերպ կապված են Սկոնեի հետ[5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Ճանապարհ դեպի լիճ», 1945
-
«Կինը տան մոտ», 1932
-
«Գարնանային օր II», 1934
-
«Անձրևային տեղատարափ», 1910-1911
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00185559
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ 4,0 4,1 Ellen Kristina Amalia Trotzig
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Svenskt kvinnobiografiskt lexikon
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Birgit Rausing Ellen Trotzig: Österlens första målarinna. — Carlsson, 2003. — 197 p.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Yrr Jonasdottir. «Ellen Kristina Amalia Trotzig». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլեն Տրոտցիգ» հոդվածին։ |