Էլիկում Օրբելյան
Էլիկում Օրբելյան Ելիկում Օրբելեան | |||
| |||
---|---|---|---|
| |||
| |||
| |||
Վախճանի օր | 1184 | ||
Վախճանի վայր | Գանձակ, Ելտկուզյանների պետություն | ||
Դինաստիա | Օրբելիներ | ||
Քաղաքացիություն | Վրաց թագավորություն և Ելտկուզյաններ | ||
Հայր | Լիպարիտ Օրբելի | ||
Ամուսին | Խաթուն Ճահկեցի | ||
Զավակներ | Լիպարիտ Օրբելյան, Զենա Օրբելյան և Իվանե Օրբելյան |
Էլիկում Օրբելյան (ծննդյան թվական անհայտ - 1184, Գանձակ), Իշխան Վրաց թագավորությունում, Նախիջևանի Երնջակ բերդի, Ճահուկ ավանի և Քալասրահի իշխան, Ելտկուզյանների ենթակայությամբ։ Լիպարիտ Օրբելիի որդին, Սմբատ Օրբելիի թոռը, Լիպարիտ Օրբելիի թոռան թոռը, Օրբելիների իշխանական տոհմից, Օրբելյանների իշխանական տոհմի հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր հայրենի երկրից և Ափխազիայի թագավորից հեռանալով՝ Էլիկում Օրբելյանը գնում է Ատրպատականի աթաբեկ Շամսադդին Ելտկուզի մոտ։ Աթաբեկ Ելտկուզը մեծ սիրով ընդունում է նրան և պարգևում Համիան քաղաքը։
Էլիկում Օրբելյանը համարվում է Օրբելյանների նշանավոր իշխանական տոհմի հիմնադիրը Հայաստանում։
1184 թվականին Էլիկումը գնում է Գանձակ, Շամսադդին Ելտկուզի կրտսեր որդուն՝ Մուհամմեդ Ջահան Փահլավանին օգնության, ուր և մահանում է Գանձակի ճակատամարտում։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիկում Օրբելյանի կինն էր իշխան Աբաս Ճահկեցու դուստրը՝ Խաթունը.
Զավակներն էին՝
- Լիպարիտ Օրբելյան - Իշխանաց իշխան, Տարսայիճ Օրբելյանի հայրը
- Զենա Օրբելյան
- Իվանե Օրբելյան
Էլիկումի որդին՝ Լիպարիտը Զաքարյան Իվանե Ա աթաբեկից ստանում է ընդարձակ հողեր Վայոց ձորում և այլ վայրերում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օրբելյանների իշխանական տունը XIV-XV դդ.», Գեղամ Կիրակոսյան(չաշխատող հղում)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 100
- «Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», Կարապետ Շահնազարյան, 1859, Փարիզ, Հատոր Բ, Գլուխ Կդ (էջ 91)
- «Սիւնիքի պատմութիւն», Ստեփաննոս Օրբելյան, Գլուխ Կդ
- «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 187