Էլիզաբեթ Վան Լյու
Էլիզաբեթ Վան Լյու | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1818[1] |
Ծննդավայր | Ռիչմոնդ, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1900[2][1][3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Ռիչմոնդ, ԱՄՆ |
Գերեզման | Shockoe Hill Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | սպիտակ ամերիկացի |
Մասնագիտություն | հետախույզ |
Elizabeth Van Lew Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Վան Լյու (անգլ.՝ Elizabeth Van Lew, հոկտեմբերի 25, 1818[1], Ռիչմոնդ, ԱՄՆ - սեպտեմբերի 25, 1900[2][1][3], Ռիչմոնդ, ԱՄՆ), Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում[4] Միացյալ բանակի լրտես, հետախույզ, հայտնի է «Խելառ Բետ» մականունով (անգլ.՝ Crazy Bet):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Վան Լյուն ծնվել է 1818 թվականի հոկտեմբերի 25-ին Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում, Ջոն Վան Լյուի և նրա կնոջ՝ Էլիզա Բեյքերի ընտանիքում, որի հայրը` Հիլարի Բեյքերը, 1796-1798 թվականներին եղել է Ֆիլադելֆիայի քաղաքապետը։ Էլիզաբեթի հայրը Ռիչմոնդ է ժամանել 1806 թվականին՝ 16 տարեկան հասակում, և քսան տարվա ընթացքում ստեղծել տեխնիկայի հետ կապված ծաղկուն բիզնես և ունեցել է ստրուկներ[5]։
Ծնողների ցանկությամբ Էլիզաբեթը մեկնել է Ֆիլադելֆիա՝ քվակերների դպրոցում սովորելու, որտեղ էլ ձևավորվել են նրա աբոլիցիոնիստական հայացքները[6]։ 1843 թվականին երբ մահացավ հայրը, Էլիզաբեթի եղբայրն իր վրա վերցրեց ընտանեկան բիզնեսը և բոլոր ստրուկներին, որոնց մի մասը շարունակեցին աշխատել որպես վարձու աշխատողներ։ Ստրուկներից մեկը Միության ապագա լրտես Մերի Բաուզերն էր։ 1837-1844 թվականներին Էլիզաբեթը իր ժառանգություն ստացած ողջ գումարը 10000 դոլարի չափով, որն օգտագործել է իրենց ստրուկների հարազատների հետգնման և ազատման համար[7]։
ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի սկսելուց հետո Վան Լյուին թույլատրեցին այցելել Ռիչմոնդում գտնվող «Libby Prison» բանտ՝ ձերբակալված Միության զինվորներին սնունդ, հագուստ, գրելու թուղթ և այլ իրեր տանելու նպատակով։ Գերիները իրենց հերթին Էլիզաբետին տեղեկություններ էին տրամադրում, համադաշնության զորքերի թվաքանակի և տեղաշարժերի վերաբերյալ, որոնք նա հաղորդում էր Միության բանակի հրամանատարությանը։ Նա իր առանձնատանը թաքցնում էր բանտից փախած մի քանի բանտարկյալների և Համադաշնության բանակի դասալիքների։
Վան Լյուն ստեղծել էր մի ամբողջ լրտեսական ցանց, որտեղ ընդգրկվել էին պետական ծառայողներ և զինվորականներ։ Նա իր մարդկանցից մեկին տեղավորել էր ԱՀՆ նախագահ Ջեֆերսոն Դևիսի երկրորդ կնոջ Վարինա Դևիսի ընտանիքում, որպես ընտանիքի ծառա. դա նրա նախկին սևամորթ ստրկուհի Մերի Բաուզերն էր։ Էլիզաբեթը մշակել էր գաղտնագրի համակարգ և հաճախ իր տեղեկությունները փոխանցում էր ձվերի միջոցով։ Դաշնային բանակի ղեկավարությունը բարձր գնահատեց Էլիզաբեթ Վան Լյուի տրամադրած տեղեկությունները։ Պոտոմակ բանակի սպա Ջորջ Շարպը հաստատում է լրտեսուհու մեծ ներդրումը 1864-1865 թվականներին։ 1864 թվականին Վան Լյուն վտանգի ենթարկվեց, երբ փորձում էր թաղել դաշնային գնդապետ Ուլրիխ Դալգրենին։ Բացի այդ Փիթերսբերգի երկարատև շրջափակման ժամանակ նա օգնում էր պատերազմող երկու կողմերի խաղաղ բնակչությանը։ Ի վերջո Էլիզաբեթ Վան Լյուին սկսեցին կասկածել լրտեսության մեջ, սակայն մինչև պատերազմի վերջն այդպես էլ չկարողացան նրա դեմ ապացույցներ հավաքել։
Պատերազմի ավարտից հետո Ուլիսես Ս. Գրանթը այցելեց Ռիչմոնդ և նրան նշանակեց քաղաքի փոստային բաժանմունքի ղեկավար։ Էլիզաբեթն այստեղ ծառայեց մինչև 1877 թվականը, երբ նոր նախագահ Ռեզերֆորդ Հեյզն ազատեց նրան այդ պաշտոնից, բայց թույլատրեց մնալ սովորական ծառայող։ Հարավի վերակառուցումից հետո քաղաքացիները հաճախ դատապարտում էին Վան Լյուին իր նախկին լրտեսական գործունեության համար։ Նա փորձեց իր համար պետական կենսաթոշակ ապահովել, սակայն դա նրան չհաջողվեց, չնայած այդ հարցով դիմեց այն մարդկանց, ում պատերազմի ժամանակ օգնել էր։ Միայն Բոստոնի բնակիչները գումար հավաքեցին կնոջ համար, ով օգնել էր Միության բանակի շատ զինվորների։
Էլիզաբեթ Վան Լյուն ամուսնացած չէր։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Վան Լյուն մահացել է 1900 թվականի սեպտեմբերի 25-ին Ռիչմոնդում, թաղված է Shockoe Hill Cemetery քաղաքային գերեզմանոցում[8]։ Դաշնային գնդապետ Պոլ Ռեվերի հարազատները, որոնց օգնել էր պատերազմի ժամանակ, նրա համար գերեզմանաքար պատրաստեցին։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլիզաբեթ Վան Լյուի և Մերի Բաուզերի գործունեության վերաբերյալ տեղադրվել է հուշատախտակ։
- 1993 թվականին Էլիզաբեթ Վան Լյուի անունը հավերժացվել է ԱՄՆ-ի ռազմական հետախուզության սրահում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Elizabeth Van Lew (1818—1900)(անգլ.)
- ↑ Tsui, Bonnie (2006). She Went to the Field: Women Soldiers of the Civil War. Guilford: Two Dot. էջեր 100, 102. ISBN 9780762743841.
- ↑ «Elizabeth Van Lew». National Park Services. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Loewen, James W. "One of the Great Female Spies of All Times." Lies Across America. New York: Touchstone, 1999.
- ↑ Elizabeth Van Lew
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Abbott, Karen (2014). Liar, Temptress, Soldier, Spy: Four Women Undercover in the Civil War. HarperCollins. ISBN 9780062092892. OCLC 878667621.
- Casstevens, Frances Harding. Tales from the North and the South: Twenty-Four Remarkable People and Events of the Civil War. Jefferson, N.C.: McFarland & Co, 2007. ISBN 0786428708
- Downing, David C. A South Divided: Portraits of Dissent in the Confederacy. Nashville: Cumberland House, 2007. ISBN 978-1-58182-587-9
- Furgurson, Ernest B. Ashes of Glory: Richmond at War. New York: A.A. Knopf, 1996. ISBN 0679422323
- Jakober, Marie. Only Call Us Faithful: A Novel of the Union Underground. New York: Tom Doherty Associates, 2002. ISBN 0-7653-4515-3
- Kane, Harnett T. Spies for the Blue and Gray. Garden City, N.Y.: Hanover House, 1954. OCLC 476276
- Ryan, David D. A Yankee Spy in Richmond: The Civil War Diary of "Crazy Bet" Van Lew. Mechanicsburg, PA: Stackpole Books, 1996. ISBN 0-8117-0554-4
- Tsui, Bonnie. She Went to the Field: Women Soldiers of the Civil War. Guilford, CT: TwoDot, 2006. ISBN 0762743840
- Varon, Elizabeth. Southern Lady, Yankee Spy: The True Story of Elizabeth Van Lew, A Union Agent in the Heart of the Confederacy. New York: Oxford University Press, 2003. ISBN 0-19-517989-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Վան Լյու» հոդվածին։ |
|