Վարինա Դևիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարինա Դևիս
Ծնվել էմայիսի 7, 1826(1826-05-07)[1]
ԾննդավայրՆատչեզ, Միսսիսիպի, ԱՄՆ[2]
Վախճանվել էհոկտեմբերի 16, 1906(1906-10-16)[1] (80 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՀոլիվուդյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և լրագրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունMadame Grelaud's French School?
ԱմուսինԴևիս Ջեֆերսոն[3]
ԶավակներVarina Anne Davis? և Margaret Howell Davis Hayes?
 Varina Davis Վիքիպահեստում

Վարինա Էն Բենկս Հոուելլ Դևիս (անգլ.՝ Varina Anne Banks Howell Davis, մայիսի 7, 1826(1826-05-07)[1], Նատչեզ, Միսսիսիպի, ԱՄՆ[2] - հոկտեմբերի 16, 1906(1906-10-16)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործչի՝ Ջեֆերսոն Դևիսի երկրորդ կինը, 1861 թվականին՝ Համադաշնության պետությունների նախագահ։ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի առաջին տիկինն էր, չնայած ծնվել և մեծացել է հարավում, սովորել է Ֆիլադելֆիայում, երկու շրջանում էլ բարեկամներ ուներ և ոչ ավանդական հայացքներ՝ իր կարգավիճակի կանանց վերաբերյալ։ Սատարել է Համադաշնության դիրքորոշումը ստրկության և պետության իրավունքների վերաբերյալ։

Քաղաքացիական պատերազմից հետո դառնում է գրող՝ ավարտելով ամուսնու հուշերը[en]։ Քեյտ Դևիս Պուլիտցերը գրավել է նրան հոդվածներ գրելու մեջ, ինչը հետագայում նպաստել է կանոնավոր հոդվածներ գրել ամուսնու թերթում ՝ «New York World»[en]։ 1891 թվականին, ամուսնու մահից հետո, աղջկա հետ տեղափոխվում է Նյու Յորք։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վաղ տարիները և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարինա Էն Բենկս Հոուելլ Դևիսը ծնվել է 1826 թվականին Միսսիսիպի նահանգի Նատչեզ քաղաքում։ Հայրը՝ Ուիլյամ Բերի Հոուելլը ծագումով հայտնի Նյու Ջերսիի ընտանիքից էր, ում հայրը՝ Ռիչարդ Հոուելլը Նյու Ջերսի նահանգի մարզպետն է եղել 1794 թվականից մինչև 1801 թվականը և մահացել է, երբ Ուիլյամը դեռ երեխա էր։ Ստանալով փոքր ժառանգություն՝ ընտանեկան կապերի միջոցով դառնում է Միացյալ Նահանգների երկրորդ բանկի աշխատակից։ Գալիս է Միսսիսիպի այն ժամանակ, երբ այդ շրջանում զարգանում էին պլանտացիաները։ Այնտեղ ամուսնանում է Մարգարետ Լուիզե Կեմպիի հետ, ով գնդապետի աղջիկ էր։ Մարգարետը համարվում էր ապօրինի ծնված երեխա, քանի որ ծնողները երբեք ամուսնացած չեն եղել[4]։

Երբ ընտանիքը Վիրջինիայից տեղափոխվում է Միսսիսիպի, Ժոզեֆ Քեմպը Լուիզիանայում հող է գնում։ Նրա դուստրը ամուսնանում է Հոուելլի հետ, որպես օժիտ տալիս է 60 ստրուկ և 2,000 ակր (8.1 քկմ) հող[5]։ Ուիլիամ Հոուելլը եղել է առևտրական, բանկիր, զինվորական կոմիսար, բայց նրան երբեք չի հաջողվել երկարաժամկետ ֆինանսական հաջողության հասնել։ Մարգարետի օժիտի և ժառանգության մեծ մասը կորցրել է անհաջող ներդրումների և թանկ ապրելակերպի պատճառով։ Լուրջ ֆինանսական խնդիրները ուղեկցել են ամբողջ կյանքում։ Հոուելլի տասնմեկ երեխաներից, որոնցից յոթն են ողջ մնացել մինչև չափահաս դառնալը, Վարինան եղել է երկրորդը։ Երբ Վարինան 13 տարեկան էր, հայրը սնանկանում է։ Տունը առգրավում են պարտատերերը և վաճառում աճուրդում։ Մոր բարեկամները միջամտում են՝ ընտանիքի գույքը հետ գնելու համար։ Մինչև դեռահաս տարիքը նա մեծանում է «The Briars» կալվածքում, և միշտ հիշում էր, որ ընտանիքի ու դիրքի համար պարտական էր իր մոր հարուստ հարազատներին[6]։

Հեղինակավոր կանանց ակադեմիայում՝ «Մադամ Դեբորա Գրելոի ֆրանսիական դպրոց»-ում կրթություն ստանալու համար տեղափոխվում է Պենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաք[7]։ Դպրոցում սովորելու տարիներին Վարինան իմանում է հյուսիսում ապրող հարազատներից շատերի մասին, նամակագրական կապ է ունենում մի քանիսի հետ ամբողջ կյանքի ընթացքում[8]։

1843 թվականին, երբ 17 տարեկան էր, Հոուլլների ընտանիքը հրավիրում է անցկացնել Սուրբ ծնունդը Ժոզեֆ Դևիսի կալվածքում՝ «Hurricane Plantation»։ Ծնողները ավագ որդուն անվանել են ի պատիվ Ժոզեֆի։ Կալվածքը գտնվում էր Դևիս Բենում, Միսսիսիպի, Վիքսբուրգից 20 մղոն հարավ։ Այնտեղ գտնվելու ժամանակ ծանոթանում է տանտիրոջ եղբոր՝ Ջեֆերսոն Դևիսի հետ, ով այդ ժամանակ իր սեփական տնկարկն էր վարում եղբոր մոտ։

Ամուսնություն և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպման պահին Ջեֆերսոն Դևիսը 35 տարեկան էր և այրի։ Առաջին կինը՝ Սառա Նոքս Թեյլորը, ապագա նախագահ Զաքարի Թեյլորի դուստրը, մահացել էր մալարիայից 1835 թվականին՝ հարսանիքից երեք ամիս անց։ Հաջորդ 7 տարիների ընթացքում ապրել է ճգնավորի կյանքով, սկսել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել քաղաքականության մեջ։ Հանդիպումից հետո Հոուելլին գրում է մորը․

Չգիտեմ՝ պարոն Ջեֆերսոնը երիտասա՞րդ է, թե՞ ծեր։ Նա և՛ երիտասարդի, և՛ տարեց մարդու տեսք ունի միևնույն ժամանակ, բայց ինձ թվում է՝ երիտասարդ է, քանի որ լսել եմ, որ նա ընդամենը երկու տարով է քեզանից փոքր։ Նա ինձ հետաքրքիր մարդ թվաց, բայց անվճռական բնավորության ունի, բոլորը համաձայն են նրա հետ, երբ նա արտահայտում է իր կարծիքը, ինչը վիրավորում է ինձ։ Բայց նա բավականին հաճելի մարդ է, շատ գեղեցիկ ձայն ունի։ Իրականում, նա այն մարդկանցից է, որոնցից կարելի է ակնկալել, որ կփրկեն որևէ մեկին կատաղած շնից՝ անտեսելով ցանկացած ռիսկ, բայց հետո նրանք պնդելու են իրենց անտարբերությունը վախի նկատմամբ։
- [9]

Ըստ ավանդության՝ Դևիսը թույլտվություն է խնդրում Վարինաի ծնողներից նախքան պաշտոնական ընկերություն սկսելը։ Սկզբում հավանություն չեն տալիս նրան՝ կապված ծագման, տարիքի և քաղաքականության բազմաթիվ տարբերությունների հետ։ Դևիսը դեմոկրատ էր, իսկ Հոուելլը և Վարինան վիգ էին։

1845 թվականի հունվարին Վարինաի մոտ հայտնաբերում են տենդ․ Դևիսը հաճախ այցելում է նրան և նրանք շուտով նշանվում են։ Փետրվարի 26-ին, 1845 թվականին ամուսնանում են աղջկա հայրական տանը։ Արարողությանը ներկա են լինում մի քանի հարազատներ և ընկերներ, իսկ փեսայի կողմից՝ ոչ ոք։

Ամուսնության վաղ տարիներին երկարատև բաժանումներ է ունեցել զույգը, քանի որ Դևիսը հանդես էր գալիս ելույթներով և արշավներ էր կազմակերպում իր և դեմոկրատական մյուս թեկնածուների համար 1846 թվականի ընտրություններում։ Նա նաև Մեքսիկայի պատերազմի ժամանակ է մեկնել երկար ժամանակով (1846-1848 թվականներ)։

Կյանքը Վաշինգտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1846 թվականին Ջեֆերսոնն ընտրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ և Վարինան նրան ուղեկցում է Վաշինգտոն։ Նրան գրավում էին խելացի մարդկանց հետ սոցիալական շփումը և հայտնի էր «ոչ ուղղորդական դիտարկումներ» անելու համար։

Դևիսները ապրում են Վաշինգտոնում հետագա 15 տարիներին՝ մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղացիական պատերազմը։ Երբ սկսվում է պատերազմը Մեքսիկայում (1846-1848 թվականներ), ամուսինը թողնում է իր պաշտոնը և ընդգրկվում բանակում։ Որոշ ժամանակ Վարինան ապրում է «Brierfield» կալվածքում։ Պատերազմից վերադարնալուց հետո Միսսիսիպիի օրենսդիր մարմինը նրան պաշտոն է տալիս Սենատում։ Տիկին Դևիսը շուտով միանում է ամուսնուն Վաշինգտոնում։

1852 թվականին՝ 7 տարի հետո, ծնվում է նրանց որդին՝ Սամուիլը։ Զույգը ունեցել է 6 երեխա․

  • Սամուիլ Էմորի Դևիս, ծնվել է հուլիսի 30-ին, 1852 թվականին, կոչել են հայրական կողմի պապիկի անունով։ Մահացել է հունիսի 30-ին, 1854 թվականին՝ չախտորոշված հիվանդությունից[10]։
  • Մարգարետ Հոուելլի Դևիս, ծնվել է փետրվարի 25-ին, 1855 թվականին[11]։ 1848 թվականին ամուսնացել է։ Սկսզբից ապրել են Մենֆիսում, հետո տեղափոխվել են Կոլորադո Սպրինգս, Կոլորադո նահանգ։ Ունեցել են 5 երեխա։ Նա Դևիսների միակ երեխան է, ով ամուսնացել և երեխա է ունեցել։ Մահացել է հուլիսի 18-ին, 1909 թվականին, 54 տարեկանում[12]։
  • Ջեֆերսոն Դևիս կրտսեր, ծնվել է հունվարի 16-ին, 1857 թվականին։ Հոկտեմբերի 16-ին, 1878 թվականին 21 տարեկան հասակում մահացել է տենդից[13]։
  • Ժոզեֆ Էվեն Դևիս, ծնվել է ապրիլի 18-ին, 1859 թվականին, ապրիլի 30-ին, 1864 թվականին մահացել է 5 տարեկան հասակում, պատահաբար վայր ընկնելու պատճառով։
  • Ուիլյամ Հոուելլի Դևիս, ծնվել է դեկտեմբերի 6-ին, 1861 թվականին և կոչել են ի պատիվ Վարինայի հորը։ Հոկտեմբերի 16-ին, 1872 թվականին մահացել է պատվաստումից[14]։
  • Վարինա Էն «Վինի» Դևիս, ծնվել է հուլիսի 27-ին, 1864 թվականին՝ Ժոզեֆի մահից երկու տարի անց։ Մահացել է սեպտեմբերի 18-ին, 1898 թվականին 34 տարեկան հասակում։ Երբեք ամուսնացած չի եղել[15]։

Դևիսները հուսահատության մեջ էին առաջնեկի մահից հետո․ գրեթե երկու տարեկան, 1854 թվականին։ Վարինա Դևիսը որոշ ժամանակ հեռանում է հասարակական կյանքից։ 1855 թվականին ծնվում է Մարգարետը, հետո երկու որդիները՝ Ջեֆերսոն կրտսերը (1857-1878 թվականներ) և Ջոզեֆը (1859-1864 թվականներ)։ Բոլոր չորս որդիների վաղաժամ մահը հսկայական վիշտ էր Դևիսների համար։

Փիրսի կառավարման տարիներին Դևիսը նշանակվում է ռազմական քարտուղարի պաշտոնում։ Նրան և Նախագահ Ֆրանկլին Փիրսին կապում էր ընկերությունը, որը տևում է մինչև Փիրսի կյանքի վերջ։ Նրանց կանայք նույնպես հարգում էին միմյանց։ Փիրսը կորցնում է իր վերջին ողջ մնացած երեխային՝ Բենին, նրա երդմնակալությունից անմիջապես առաջ։ Փիրսը չարաշահում է խմիչքը և կախվածություն է ձեռք բերում, և Ջեյն Էպլթոն Փիրսը առողջական խնդիրներ ուներ, այդ թվում՝ դեպրեսիա։ Փիրսի խնդրանքով՝ Դևիսները, ինչպես անհատապես, այնպես էլ զույգով, հաճախ ծառայում էին որպես Սպիտակ տան պաշտոնական հյուրընկալողներ՝ Նախագահի և նրա կնոջ փոխարեն։

Համադաշնության առաջին տիկինը[խմբագրել | խմբագրել կոդը]

1861 թվականին Ջեֆերսոն Դևիսը հրաժարական է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատից՝ Միսսիսիպիի անջատումից հետո։ Վարինա Դևիսը երեխաների հետ վերադարնում է Բրիրֆիլդ՝ ակնկալելով գեներալ նշանակվել Համադաշնության բանակում։ Նա ընտրվում է Ամերիկայի Համադաշնության Պետությունների Նախագահ՝ Համադաշնության նոր կոնգրեսի կողմից։ Ամուսնուն չի ուղեկցում, Մոնտգոմերի ճանապարհորդելու ժամանակ, Ալաբամա նահանգ (նոր ազգի մայրաքաղաք)՝ հայտնագործության համար։ Մի քանի շաբաթ անց հետևում է ամուսնուն և ստանձնում Համադաշնության առաջին տիկնոջ պաշտոնական պարտականությունները։

1861 թվականի ամռանը Դևիսն ամուսնու հետ տեղափոխվում են Ռիչմոնդ, Վիրջինիա նահանգ՝ Համադաշնության նոր մայրաքաղաք։ Պատերազմի մնացած տարիներին (1861-1865 թվականներ) նրանք ապրում են նախագահական պալատում։

1861 թվականի դեկտեմբերին նրանք ունենում են հինգերորդ զավակին ՝ Ուիլյամին։ Պատերազմի տարիների սոցիալական իրարանցումը հասնում է նախագահական նստավայրին։ 1864 թվականին Դևիսի նախկին ստրուկներից ոմանք փախչում են։

1864 թվականի գարնանը հինգամյա Ժոզեֆը մահանում է՝ Ռիչմոնդում գտնվող Նախագահի առանձնատան պատշգամբից ընկնելով։ Մի քանի շաբաթ անց Վարինան ունենում է վերջին երեխային՝ աղջկան, որին անվանում են Վարինա Էն Դևիս, որի մականունը «Վիննի» էր։ Աղջիկը հանրությանը հայտնի է դարնում որպես «Համադաշնության դուստր»։ Նա պահպանել է մականունը մինչև կյանքի վերջ։

Այրիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու մահից հետո Վարինան ավարտում է նրա ինքնակենսագրությունը և 1890 թվականին հրատարակում է «Ջեֆերսոն Դևիս, Հուշեր» վերնագրով գիրքը։ Սկզբում վաճառվում է ընդամենը մի քանի օրինակ՝ նրան զրկելով փող աշխատելու ցանկացած հույսից[16]։

Քեյթ Դևիս Պուլիցերը՝ Ջեֆերսոն Դևիսի հեռավոր հարազատը և Նյու Յորքի թերթի գլխավոր հրատարակիչ Ջոզեֆ Պուլիտցերի կինը, հանդիպում է Վարինային՝ Հարավ այցելության ընթացքում։ Նա նրանից կարճ հոդվածներ է խնդրում ամուսնու՝ «The New York World» թերթի համար։ 1891 թվականին ընդունում է Պուլիցերի առաջարկը՝ դառնալու լիարժեք սյունակագիր, և դստեր՝ Վինիի հետ տեղափոխվում է Նյու Յորք։ Նրանք վայելում են քաղաքի կյանքը։ Սպիտակ հարավայինները քննադատում են Դևիսի՝ դեպի հյուսիս այս քայլը, քանի որ նա համարվում էր իրենց ընտրությամբ դաշնակցության հասարակական գործիչ[17]։

Վարինա Դևիսը գրել է շատ հոդվածներ թերթի համար, իսկ Վինի Դևիսը հրատարակել է մի քանի վեպ։

Վինին մահացել է 1898 թվականին, իսկ Վարինան ժառանգել է Բովուարը։ 1902 թվականի հոկտեմբերին նա վաճառում է տնկարկը Միսիսիպիում գտնվող «Համադաշնության վետերանների որդիներ» կազմակերպությանը 10,000 ԱՄՆ դոլարով։ Նա նշում է, որ վայրը պետք է օգտագործվի որպես դաշնային վետերանների տուն, իսկ ավելի ուշ՝ որպես իր ամուսնու հուշարձան։ Կազմակերպությունը կառուցում է զորանոցներ և տեղավորում հազարավոր վետերանների և նրանց ընտանիքների։ Տնկարկը տարիներ շարունակ օգտագործվում է որպես վետերանների տուն։ 1953 թվականից տունը դառնում է Դևիսի թանգարան։ Բովուարը ընդունվել է որպես Ազգային պատմական հուշարձան։ Հիմնական տունը վերակառուցվել է և դարձել թանգարան, որտեղ տեղակայված է Ջեֆերսոն Դևիսի նախագահական գրադարանը։

Հետպատերազմյան տարիներին Դևիսը ընկերանում է Ջուլիա Դենտ Գրանտի հետ՝ նախկին գեներալ և նախագահ Ուլիս Ս. Գրանտի այրին։ Վարինան ներկա է գտնվել ընդունելությանը, որտեղ նա հանդիպել է պատմական սև քոլեջի Տասկիգ ինստիտուտի ղեկավար Բուքեր Թ. Վաշինգտոնին։ Ծերության շրջանում նա հրապարակում է իր որոշ դիտարկումներ։

Հետագա տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած մեծ վիշտ էր ապրում 1898 թվականին իր դստեր՝ Վինիի մահից հետո (նրա վեց երեխաներից հինգերորդը), նա շարունակում էր գրել «The New York World» ի համար։ 1906 թվականի հոկտեմբերի 16-ին Դևիսը մահանում է 80 տարեկան հասակում թոքաբորբից «Մաջեստիկ» հյուրանոցում գտնվող իր սենյակում։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուղարկավորության արարողությունն անցել է Նյու Յորքի փողոցներում։ Նրա դագաղը գնացքով տեղափոխվել է Ռիչմոնդ, Սբ Ստեֆանի Եպիսկոպոս եկեղեցու ռեկտոր և դաշնակից վետերան ավագ որդու՝ Սբ Նաթան Ա. Սիգլինի ուղեկցությամբ։ Թաղվել է Հոլիվուդի Սեմետերի գերեզմանատանը ամուսնու և դստեր գերեզմանի կողքին[18]։

Տիկին Դևիսի դիմանկարը՝ «Համադաշնության այրին» (1895 թվական) վերնագրով, նկարել է ծագմամբ շվեյցարացի, բայց ամերիկացի նկարիչ Ադոլֆո Մյուլլեր-Ուրին (1862-1947 թվականներ)։ Այն պահվում է Բովուարի թանգարանում։ 1918 թվականին Մյուլլեր-Ուրին Ռիչմոնդում գտնվող Համադաշնության թանգարանին է նվիրաբերում Վարինայի դստեր՝ Վինի Դևիսի դիմանկարը, որը նկարվել է 1897-1898 թվականներին։

2005 թվականի օգոստոսի 29-ին Կաթրինա փոթորիկը մեծ վնասներ է պատճառել Բովուարի թանգարանին, որտեղ տեղակայված է Ջեֆերսոն Դևիսի Նախագահական գրադարանը։ Տունը վերականգնվել և վերաբացվել է 2008 թվականի հունիսի 3-ին։ Ադամանդը և զմրուխտե հարսանեկան մատանին՝ այն մի քանի գանձերից մեկը, որը նա կարողացել է պահպանել աղքատության տարիների ընթացքում, պահվում էին Բովուարիի թանգարանում և կորչում են փոթորկի ժամանակ։ Դրանք հայտնաբերվել են մի քանի ամիս անց մոտակայքում և վերադարձվել թանգարան[19]։

Ներկայացուցչություն այլ լրատվամիջոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարնետ Քեյն, «Bride of Fortune» պատմական վեպ, որը հիմնված է տիկին Դևիսի կյանքի վրա (1948)
  • Չարլզ Ֆրեյզեր, «Վարինա» վեպ (2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Varina_Howell_Davis
  3. Kindred Britain
  4. Cashin, 2006, էջ 15
  5. Cashin, 2006, էջ 16
  6. Cashin 2006, pp. 16-17.
  7. Wyatt-Brown 1994, p. 124.
  8. Cashin 2006, p. 11.
  9. McIntosh, James T., ed. (1974). The Papers of Jefferson Davis. Louisiana State University Press. էջեր 52–53.
  10. Strode 1955, pp. 242, 268.
  11. Strode 1955, p. 273.
  12. «Margaret Howell Davis Hayes Chapter No. 2652». Colorado United Daughters of the Confederacy. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  13. Strode 1964, p. 436.
  14. Cooper 2000, p. 595.
  15. Strode (1964), pp. 527–28.
  16. Davis, Varina (1890). «Jefferson Davis, A Memoir». New York: Belford Company. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  17. Cashin 2006, p. 7.
  18. «Mrs. Davis Now At Rest Beside Famous Husband in Hollywood Cemetery». Richmond Times-Dispatch. 1906 թ․ հոկտեմբերի 20. էջ 1.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  19. Gantt, Marlene. «Jewels embellish Varina Davis' sad tale». Dispatch Argus (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cashin, Joan First Lady of the Confederacy: Varina Davis's Civil War. — Cambridge, MA: Belknap Press of Harvard University Press, 2006. — 416 p. — ISBN 0674030370
  • Ross, Ishbel. First Lady of the South: The Life of Mrs. Jefferson Davis. NY: Harper, 1958.
  • Van der Heuvel, Gerry. Crowns of Thorns and Glory: Mary Todd Lincoln and Varina Howell Davis: The Two First Ladies of the Civil War. NY: E.P. Dutton, 1988.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]