Էլիզաբեթ Գրունդտվիգ
Էլիզաբեթ Գրունդտվիգ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1856[1] |
Ծննդավայր | Կոպենհագեն[2] |
Վախճանվել է | փետրվարի 10, 1945[1] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆրեդերիկսբերգ, Դանիա |
Մասնագիտություն | գրող, խմբագիր և կանանց իրավունքների պաշտպան |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Ն.Զահլեի դպրոց |
Անդամակցություն | Դանիացի կանանց միություն |
Elisabeth Grundtvig Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Գրունդտվիգ (դան․՝ Johanne Elisabeth Grundtvig, դեկտեմբերի 1, 1856[1], Կոպենհագեն[2] - փետրվարի 10, 1945[1], Ֆրեդերիկսբերգ, Դանիա), կանանց իրավունքների շարժման դանիացի ակտիվիստ[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Գրունդտվիգը ծնվել է 1856 թվականին, Կոպենհագենում։ Նա Յուհան Դիդերիկ Նիկոլայ Բլիխեր Գրունդտվիգի և Օլենա Վիլհելմինա Քրիստիանա Ստեներսենի դուստրն էր։ Քահանա, գրող և փիլիսոփա Նիկոլայ Ֆրեդերիկ Սեվերին Գրունդտվիգը նրա պապն էր։ Էլիզաբեթը սովորում էր Կոպենհագենի Նատլի Սալեն (N. Zahles Skole) դպրոցում և 1884 թվականին ավարտելուց հետո ստանում է տարրական դպրոցի ուսուցչի որակավորում, չնայած հետագայում նա մանկավարժական գործունեությամբ չի զբաղվել։ Դեռևս 1883 թվականին, ֆեմինիստ Սեվերինա Կասսի հրավերով, նա ընդունվեց Dansk Kvindesamfund (Դանիացի կանանց ընկերակցություն), 1885–1886 և 1890–1894 թվականներին նա աշխատում է Kvinden og Samfundet (Կանայք և հասարակություն) հրատարակությունում, որպես խմբագիր։ Իր աշխատանքում նա համագործակցում էր Իդա Ֆալբե-Հանսենի հետ, որի հետ մտերմությունը շարունակում է մինչև իր մահը 1922 թվականը։
Որպես հրատարակության առաջին խմբագիր՝ նա տպագրել է հոդվածներ կանանց անհավասար իրավական կարգավիճակի վերաբերյալ, ինչպես նաև պատմել աշխարհում կանանց, հատկապես Սկանդինավիայի կանանց կարգավիճակի մասին։ 1887–1889 և 1891–1892 թվականներին Էլիզաբեթն ընդգրկվել է Dansk Kvindesamfund վարչության կազմում, իսկ 1895-1897 թվականներին ընտրվել է Dansk Kvindesamfund-ի Կոպենհագենի մասնաճյուղի խորհրդի անդամ։
1887 թվականին Էլիզաբեթը խոշոր սկանդալ առաջացրեց Dansk Kvindesamfund ընկերակցությունում և նույնիսկ դրա սահմաններից դուրս՝ ելույթներ ունենալով ժամանակի բարոյական պահանջների վերաբերյալ։ Իր ելույթներում նա անդրադարձել է նախաամուսնական կուսության անհրաժեշտությանը` այն ուղեկցելով կանանց և տղամարդկանց վրա հարձակումներով՝ ի պաշտպանություն կանանց «ավելի մաքուր» սեռական բարոյականության։ Այս ելույթը տպագրվում է Kvinden og Samfundet-ում և արժանանում «Politiken» թերթում տպագրված լրագրող և գրականագետ Գեորգ Բրանդեսի հեգնական պատասխանին։ Էլիզաբեթը ստիպված էր դատի տալ Politiken-ին։ Չնայած նա շահել է դատը և արժանացել Dansk Kvindesamfund-ի ուշադրությունը, բայց Դանիացի կանանց ընկերակցությունը որոշել է, որ սեռական հարցերը ներկայումս արդիական չեն։ 1890 թվականին Էլիզաբեթը սղագրություն է սովորել, հանձնել քննություն և չնայած խարդավանքներին, աշխատանքի անցել Դանիայի պառլամենտում որպես սղագրող և աշխատել այնտեղ մինչև 1897 թվականը։
Էլիզաբեթը զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ. Իդա Ֆալբե-Հանսենի հետ միասին նա շվեդ գրող Սելմա Լագերլյոֆի գործերը թարգմանել է դանիերեն, իսկ Իդայի մահից հետո շարունակել է ինքնուրույն աշխատել[5]։
Էլիզաբեթ Գրունդտվիգը մահացել է Կոպենհագենի Ֆրեդրիկսբերգ շրջանում, 1945 թվականին[3] :
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://biografiskleksikon.lex.dk/Elisabeth_Grundtvig
- ↑ 2,0 2,1 2,2 WeChangEd
- ↑ 3,0 3,1 Vammen, Tinne. «Elisabeth Grundtvig (1856 - 1945)» (Danish). Kvinfo. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Grundtvig, Elisabeth. «Elisabeth Grundtvig: "Nutidens sædelige Lighedskrav", 1887» (Danish). Aarhus Universitet. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Andreasen, Uffe. «Elisabeth Grundtvig» (Danish). Gyldendal: Dansk Bibliografisk Leksikon. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elisabeth Grundtvig (1856 - 1945) Grundtvig, Johanne Elisabeth
- Elisabeth Grundtvig
- Elisabeth Grundtvig: "Nutidens sædelige Lighedskrav", 1887
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Գրունդտվիգ» հոդվածին։ |
|