Էիչիրո Օդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էիչիրո Օդա
ճապ.՝ 尾田栄一郎
Ծնվել էհունվարի 1, 1975(1975-01-01) (49 տարեկան)
ԾննդավայրԿումամոտո, Ճապոնիա
ՄասնագիտությունՆկարիչ, Պրոդյուսեր
ԼեզուՃապոներեն
ԱզգությունՃապոնացի
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունKyushu Tokai University?
Ստեղծագործական շրջան1992-ից սկսած
ԹեմաներՄանգա
Ուշագրավ աշխատանքներՎան Փիս և Wanted!?
ԱշխատավայրShueisha
Պարգևներ
Զավակներ2
Изображение автографа

Էիչիրո Օդա (ճապ.՝ 尾田 栄一郎,հունվարի 1, 1975(1975-01-01)[1][2][3], Կումամոտո, Ճապոնիա), մանգակա, անիմե ու մանգա «Վան Փիսի» հեղինակը։ «Վան Փիս» մանգայի շնորհիվ Էիչիրո Օդան այժմ ամենահայտնի և ամենանշանավոր մանգականերից է[4]։ 2011 թվականին «Nikkei Entertainment» ամսագրում հրատարակվել է «Մեր ժամանակների առևտրային գծով ամենահաջող մանգակներ» վարկանիշային ցանկը, որտեղ Օդան հայտնվել է առաջին հորիզոնականում[4][5]։

Ամուսնացած է նախկին մոդել Տիակի Ինաբայի (ճապ.՝ 稲葉ちあき) հետ։ 2006 թվականին ծնվել է նրա աղջիկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքում Օդան ոգեշնչված էր վիկինգներով և ցանկանում էր դառնալ մանգակա։ Նա ներկայացրեց Պանդամեն անունով կերպարին՝ "Kinnikuman от Yudetamago" մանգայի համար։ Պանդամենը ոչ միայն օգտագործվեց այդ մանգայում, այլ վերադարձավ Օդայի հետագա աշխատանքների մեջ։ Նա նաև իր մանգայում, հատուկ երկրպագուների համար, ավելացրեց զատիկի ձվեր։ Օդան ոգեշնչված էր "Dr.Slump" և "Վիշապի մարգարիտ" մանգաների հեղինակով՝ Ակիրա Տորիյամայով։ Երբ նա մեծացավ, նա սիրեց ֆուտբոլ խաղալ դպրոցի մոտակայքում և իր ընկերների կողմից ստացավ Օդատի մականունը։ Որոշ ժամանակ անց նա ձայնավորեց Օդատիի կերպարը "Dream Football King!" կարճամետրաժ ֆիլմում, որը գումարվեց Վան Փիս անիմեի՝ "Chopper's Kingdom on the Island of Strange Animals" ֆիլմին։

17 տարեկանում նա հադնես էր գալիս Wanted! գործով, որի համար նա ստացել է մի քանի մրցանակ։ Դրանց մեջ ներառվում է Տեդզուկիի մրցանակը։ Wanted!-ի շնորհիվ Օդան աշխատանք ստացավ Shonen Jump ամսագրում, որտեղ ընթերակայում էր Սինոբու Կայտանիին (անգլ.՝ Shinobu Kaitani) Suizan Police Gang գործի մեջ։ Դրանից հետո ընթերակայում էր Տակուհիրո Մասայա (անգլ.՝ Masaya Tokuhiro ) անունով մանգակային՝ Jungle King Tar-chan և Mizu no Tomodachi Kappaman գործերում։ Երկու մանգաներն էլ մեծ ազդեցություն թողեցին Օդայի վրա։ 19 տարեկանում նա ընդունվեց ընթերակա Վացուկի Նոբուխիռոյի մոտ։ Համագործակցության ժամանակ՝ նրանք նկարում էին սեփական պատմությունները ծովահենների մասին, որոնք դուրս էին գալիս «Romance Dawn» անվան տակ։ One Piece անիմեն ստեղծելուց հետո՝ Օդան Ճապոնիայում դարձավ ամենահայտնի մանգականերից մեկը ։

1997 թվականի Օգոստոս ամսին նա ստեղծեց իր հեղինակային աշխատանքը։ Ոգեշնչված ծովահեններով՝ նա ստեղծում է նրանց նվիրված սերիաների շարքը՝ Վան Փիսը։

1998 թվականին Օդան ստեղծում է դիզայն OVA-ի համար։ Նա շատ երջանիկ էր, երբ տեսնում էր, թե ինչպես է Վան Փիսը դառնում անիմացիոն։ 1999 թվականին Toei Animation-ը ընդունում է Վան Փիսը և նրա անձնակազմը սկսում է ավելի հաճախ տեսնվել Օդայի հետ, քննարկումներ կատարելու համար։

2007 թվականին JUMP Fiesta 2008-ում՝ Սյուիտի Իկեդայի բացակայության ժամանակ, երբ խաղարկում էին Red-Hair of Class 3 - Sea Time, Օդան կրում էր վառ վարդագույն կեղծամ։ Նա բացատրել է, որ դա արել է միայն այն պատճառով,որ Վան Փիսը արդեն 10 տարեկան է։ Նույն թվականին նա Ակիրա Տորիյամայի հետ հայտարարեց Dragon Ball/One Piece համատեղ խրագրի մասին, որը անվանվեց Cross Epoch: 2002 թվականին Shonen Jump Fiesta միջոցառման ժամանակ նա հանդիպեց իր ապագա կնոջը՝ Տաիկի Ինաբային, ով այնտեղ հաղում էր Նամիի դերը։ 2005 թվականին նրանք ամուսնացան։ 2006 թվականին նրանց մոտ աղջիկ ծնվեց, ով նաև բացատրում էր վերջին ժամանակների ընդմիջումները, որոնք Օդան հաճախ վերցնում էր։ 2006 թվականի ապրիլին Օդան հանկարծակի հիվանդանում է, և Վան Փիսը այդ շաբաթ չի հրատարակվում, սակայն հաջորդ շաբաթ նա ապաքինվեց և վերսկսեց Վան Փիսի հետ աշխատանքը։ Իր վերջին ժամանակների հիվանդության պատճառով, նա զգաց, որ երկրպագուներին անհրաժեշտ է լրացնել բաց թողնվածը։ Այդ իսկ պատճառով նա ստեղծեց Grand Line Times:

Գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • One Piece (1997-ից սկսած)
  • Wanted! (1998, փոքր պատմությունների ժողովածու)
    • Wanted! (1992)
    • God’s Gift for the Future (1993)
    • Itsuki yakou (1993)
    • Monsters (1994)
    • Romance Dawn (1996)
  • Dragon Ball x One Piece: Cross Epoch (2007)
  • One Piece x Toriko (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. Babelio (ֆր.) — 2007.
  3. Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 Катасонова Е.Л. Японцы в реальном и виртуальном мирах: Очерки современной японской массовой культуры. — М.: Восточная литература РАН, 2012. — С. 95. — 357 с. — ISBN 978-5-02-036522-3
  5. «Top 50 Manga Creators by Sales Since 2010» (անգլերեն). Anime News Network. 5 августа 2011 года. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]