Վիշապի մարգարիտ
Վիշապի մարգարիտ (ճապ.՝ ドラゴンボール Դորագոն բորու, Dragon Ball), մանգա, որի հեղինակն է Աքիրա Տորիյաման։ Այն լույս է տեսել գլուխներով՝ ճապոնական Shonen Jump ամսագրում 1984-1995 թվականներին և 42 հատորներով լույս է տեսել Shueisha ընկերության կողմից։ Ռուսաստանում լիցենզավորված է «Կոմիքս-Արթ» ընկերության կողմից[1]։ Բացի երեք անիմե սերիալներից, նկարահանվել են տասնյոթ անիմացիոն ֆիլմեր ստեղծվել են մեծ քանակությամբ տեսախաղեր և կոլեկցիոն խաղաթղթեր։ 2002 թվականին 20th Century Fox ընկերությունը սկսել է «Վիշապի մարգարիտ։ Էվոլյուցիա» լիամետրաժ ֆիլմի արտադրությունը, որի թողարկումը տեղի է ունեցել 2009 թվականի ապրիլին[2]։ Կա նաև 1989 թվականին նկարահանված «Վիշապի մարգարիտ։ Կախարդանքը սկսվում է» չինական ֆիլմը[3]։
«Վիշապի մարգարիտ»-ը համարվում է Ճապոնիայում և ԱՄՆ-ում ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։ 2007 թվականին վաճառվել է մանգայի ավելի քան 150 միլիոն օրինակ[4], իսկ սյուժեն մեծ ազդեցություն է ունեցել այնպիսի ստեղծագործությունների հեղինակների վրա, ինչպիսիք են Նարուտո և Վան Փիս[5][6]։ Անիմե սերիալներով DVD-ն մի քանի անգամ հայտնվել է Ճապոնիայում վաճառքների առաջատարների թվում[7][8]։ 2010 թվականի ապրիլի տվյալներով՝ այդ մանգան երկրորդ տեղում է հայտնվել Shueisha ընկերության պատմության մեջ ամենահաջողակ հրատարակությունների ցուցակում (Վան Փիս-ից հետո)[9]։ 2007 թվականին Ճապոնիայի մշակույթի նախարարությունը անցկացված հարցման համաձայն՝ բոլոր ժամանակների լավագույն երրորդ մանգան է համարվում (առաջինը՝ «Slam Dunk» մանգան)[10]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակիրա Տորիյամայի սյուժեն հիմնված է չորս դասական չինական վեպերից մեկի վրա, որը հայտնի է Ճապոնիայում, «Ճանապարհորդություն դեպի արևմուտք» անվանումով[11]։ Ստեղծագործության գլխավոր հերոսը՝ Սոն Գոկու անունով և կապիկի պոչով տղան սովորում է մարտարվեստներ և ուսումնասիրում է աշխարհը յոթ առեղծվածային առարկաներ որոնելու համար, որոնք հայտնի են որպես «վիշապի մարգարիտներ»։ Ըստ լեգենդի, դրանք կատարում են ցանկացած ցանկություն, եթե դուք հավաքեք դրանք միասին։ Նախ, նա հանդիպել է մի քաղաքի դեռահաս աղջկա՝ Բուլմային, ով փնտրում է վիշապների մարգարիտները ընկեր ձեռք բերելու նպատակով։ Նրանց ճանապարհին միանում են մի մարդ-խոզ Ուլոնգը, որը կարող էր վերածվել ցանկացած բանի և Յամչայի անապատ ավազակը, որը տառապում է գինոֆոբիայով։ Նաև ճանապարհին Գոկուն հանդիպում է է իր ապագա ուսուցիչ Մուտին Ռոշիին՝ մարտարվեստի վարպետ, ով սիրում է կարդալ պոռնո ամսագրեր, Դեմոն Կնյազ Բիկին (Գումաո) և նրա դուստրը Չի Չիին, ում հետ Գոկուն հիմարությամբ ցանկացել է ամուսնանալ, մտածելով, որ հարսանիքը սննդի ընդունումն է։ Մանգայի առաջին հատորում չարագործը հիմար կայսր Փիլաֆն էր, ով ցանկանում էր կառավարել աշխարհը։
Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անիմե սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիշապի մարգարիտ (1986—1989)
- Վիշապի մարգարիտ Z (1989—1996)
- Վիշապի մարգարիտ GT (1996—1997)
- Վիշապի Քայ մարգարիտ (2009—2011; 2014-2015)
- Վիշապի Սուպեր մարգարիտ (2015—2018)
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիշապի մարգարիտ։ Արյունոտ ռուբինների անեծքը (1986)
- Վիշապի մարգարիտ։ Քնած արքայադուստրը սատանայի աշտարակում(1987)
- Վիշապի մարգարիտ։ Առեղծվածային դեպքեր (1988)
- Վիշապի մարգարիտ։ Ճանապարհ դեպի ուժ (1996)
- Վիշապի մարգարիտ Զետ։ Մեռած զոնա (1989)
- Վիշապի մարգարիտ Զետ։ Ուժեղագույնն աշխարհում (1990)
- Վիշապի մարգարիտ Զետ։ Ուժի ծառ (1990)
- Վիշապի մարգարիտ Զետ։ Սլագ տեր (1991)
- Վիշապի մարգարիտ Զետ։ Կուլերի վրեժխնդրությունը (1991)
- Վիշապի մարգարիտ Զետ։ Կուլերի վերադարձը (1992)
- Վիշապի մարգարիտ Զետ։ Սուպեր Անդրոիդ 13 (1992)
- Վիշապի մարգարիտ Զետ։ Բրոլի՝ Լեգենդար Սուպեր Սայան (1993)
- Վիշապի մարգարիտ Զետ։ Բոդժակը ազատության մեջ (1993)
- Վիշապի մարգարիտ Զետ։ Բրոլիի երկրորդ գալուստը (1994)
- Վիշապի մարգարիտ Զետ։ Բիո-Բրոլի (1994)
- Վիշապի մարգարիտ Զետ։ Միաձուլման Վերածնունդը (1995)
- Վիշապի մարգարիտ Զետ։ Վիշապի զայրույթը (1995)
- Վիշապի մարգարիտ Զետ։ Աստվածների պայքար (2013)
- Վիշապի մարգարիտ Զետ։ "Ֆ"-ի վերադարձը (2015)
- Վիշապի մարգարիտ Սուպեր։ Բրոլի (2018)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «У нас стартуют два культовых сериала — «Жемчуг дракона» («Dragonball») и «Клеймор» («Claymore»)»։ Комикс-Арт։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2009-09-02
- ↑ Claude Brodesser Claude (2004-06-24)։ «Ramsey rolls Dragonball Z»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2007-09-07
- ↑ The Anime Encyclopedia: A Guide to Japanese Animation Since 1917 (1st ed. ed.)։ Berkeley, California: Stone Bridge Press։ 2001-09-01։ էջեր pp. 101–102։ ISBN 1-880656-64-7։ OCLC 47255331
- ↑ «Взлёт и падение Shonen Jump»։ ComiPress։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2008-06-02
- ↑ Kishimoto Masashi (2007)։ Uzumaki: the Art of Naruto։ Viz Media։ էջեր 138–139։ ISBN 1-4215-1407-9
- ↑ One Piece Color Walk — Vol.1 — Интервью с Эйитиро Одой и Акирой Ториямой (ճապոներեն) ISBN 978-4-08-859217-6)
- ↑ «Японская анимация на DVD, рейтинг продаж за сентябрь (10–16)»։ Anime News Network։ Վերցված է 2008-10-11
- ↑ «Японская анимация на DVD, рейтинг продаж за август (6–12)»։ Anime News Network։ Վերցված է 2008-10-11
- ↑ «Naruto is 5th Shueisha Manga with 100 Million+ Copies in Print» (անգլերեն)։ Anime News Network։ 26 апреля 2010 года։ Վերցված է 2010-06-14
- ↑ The Top 50 Manga Series | Japan Probe Archived 2012-07-02 at Archive.is
- ↑ Wiedemann. Julius (2004)։ «Akira Toriyama»։ in Amano Masanao (ed.)։ Manga Design։ Taschen։ էջեր p. 372։ ISBN 3822825913
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական էջը Dragon Ball (ճապոներեն) Toei Animation ընկերության կայքում.
- Գրախոսություն
- Մանգայի գրախոսություն Anime News Network կայքում (անգլ.)
- Անիմեի գրախոսությունը IGN կայքում (անգլ.)
- Անիմեի գրախոսությունը THEM Anime կայքում (անգլ.)
|