Սոն Գոկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերմարդ (այլ կիրառումներ)
Սոն Գոկու
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչԱկիրա Տորիյամա
ԴեբյուտՄանգա 1987
ՀեղինակԱկիրա Տորիյամա
Դերակատար / ՁայնMasako Nozawa?, Sean Schemmel? և Lex Lang?
ԱշխարհDragon Ball universe?
Ներկայացրած էՎիշապի մարգարիտ, Dragon Ball Z?, Dragon Ball GT?, Dragon Ball Super?, Jump Force?, Dragon Ball Z Kai?, Dragon Ball Z: Resurrection 'F'?, Dragon Ball Heroes?, Dragon Ball?, Dragon Ball Legends? և Վիշապի մարգարիտ: Էվոլյուցիա
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
Ի ծնե անունճապ.՝ カカロット և անգլ.՝ Kakarot
Տեսակմանգայի կերպար, անիմեի կերպար, fictional humanoid? և կինոհերոս
Հասակ190 սմ
Մազերի գույնթխահեր և yellow hair?
ԾննդավայրPlanet Vegeta?
ԲնակավայրKame House?[1]
Սեռարական
Զբաղմունքըմբիշ, մարտարվեստի վարպետ, ագարակապան և ռազմիկ
ԱմուսինChi-Chi?
Ծնողներհայր՝ Bardock?, մայր՝ Gine?
ԵրեխաներGohan? և Goten?
Թիմեր և կազմակերպություններ
Z-Fighters?
Հատուկ ուժեր և ունակություններ
Kamehameha?[2], enhanced smell?, teleportation? և Super Saiyan?

Սոն Գոկու ճապ.՝ 孫 悟空 , կամ ուղղակի Գոկու(Կակառոտտո - անուն, որը նրան տվել են ծնվելուց) - Վիշապի մարգարիտ գալակտիկայի գլխավոր հերոսը, որին ստեղծել է Ակիրա Տորիյաման։ Նա ուներ կապիկի պոչ։ Նրա կերպարը առաջացել է չինական չորս վեպերից մեկի՝ «Ճանապարհորդություն դեպի արևմուտք» վեպի կերպարից, որի անունը Սուն Կուն[3] էր։ Սակայն Ակիրա Տորիյաման շատ փոփոխություններ էր մտցրել այդ կերպարի մեջ։

Սոն Գոկուն սովորում էր մարտական արվեստին։ Նրան բնորոշ էր իր սև մազերը, որոնք ուղիղ ցցված են։ Նա տիրապետում էր գերբնական ուժով, և ըստ պատմության նա առաջացել էր սայանների ռասսայից։ Երկար պարապմունքների շնորհիվ նա սովորեց շատ դժվար և ուժեղ հնարքների, նաև ստացավ գերբնական վազք, շատ արագ ռեֆլեկսներ, Ցի էներգիայի շնորհիվ կարողանում էր թռչել, և Սյուկան Իդոյի (ճապ.՝ 瞬間移動 ) տեխնիկայի շնորհիվ տելեպորտացիայի ենթարկվել[4][5]։

Նա միշտ եղել է 25 ամենալավ անիմե կերպարների ցուցակում IGN-ի վերսիայով[6]։

Animage ամսագրի մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 թվական։ 17-երրորդ տեղը Animage ամսագրում, լավագույն տղամարդ կերպարի նոմինացիայում 1987
  • 1988 թվական։ 15-երրորդ տեղը Animage ամսագրում, լավագույն տղամարդ կերպարի նոմինացիայում 1988
  • 1989 թվական։ Երկրորդ տեղը Animage ամսագրում, լավագույն տղամարդ կերպարի նոմինացիայում 1989
  • 1990 թվական։ Չորրորդ տեղը Animage ամսագրում, լավագույն տղամարդ կերպարի նոմինացիայում 1990
  • 1991 թվական։ Երրորդ տեղը Animage ամսագրում, լավագույն տղամարդ կերպարի նոմինացիայում 1991
  • 1992 թվական։ Չորրորդ տեղը Animage ամսագրում, լավագույն տղամարդ կերպարի նոմինացիայում 1992
  • 1993 թվական։ 12-երրորդ տեղը Animage ամսագրում, լավագույն տղամարդ կերպարի նոմինացիայում 1993
  • 1994 թվական։ 11-երրորդ տեղը Animage ամսագրում, լավագույն տղամարդ կերպարի նոմինացիայում 1994

Օզարու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր Սայանները, նաև Գոկուն, երբ նայում են ամբողջ լուսնին, նրանք կերպարանափոխվում են մեծ կապիկի, որի անունը Օզարու է։ Առաջին անգամ դա կատարվել է մանուկ ժամանակ, երբ Գոկուն կերպարանափոխվեց Օզարույի և սպանեց իր պապիկին։ Պապիկի անունը Սոն Գոխանա էր։ Երկրորդ անգամ դա կատարվեց, երբ նա, Յամչան, Բուլան և ուրիշները փակված էին Պիլաֆի կողմից, և այդ ժամանակ նա նայեց լիալուսնին։ Նրա ընկերները կտրեցին նրա պոչը, և նա նորից կերպարանափոխվեց։ Երրորդ անգամ դա կատարվեց Տենկայտի մրցախաղում, երբ մենամարտում էր Դժեկի Չունի հետ։ Վերջինս պայթեցրեց լուսինը, որ Գոկուին բերի նորմալ ֆորմի։

Այլևս Գոկուն չկերպարանափոխվեց, և Կամիի հետ պարապմունքներից հետո նա զրկվեց իր պոչից։ Գոկուն կերպարանափոխվեց Ոսկե Օզարուի Բեյբիի հետ մանամարտում Վեջետիի մարմնով։ Դրանից հետո նա չկարողացավ տիրապետել Սուպեր Սայանա 4-ը։

Կայո կեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հնարքին Գոկուն սովորել է Հյուսիսային Կայոի մոտ։ Այդ տեխնիկան նա սկսել է սովորել, երբ առաջին անգամ մահացավ։ Կայո կենը մարտիկի բոլոր ունակությունների(ուժ, արագություն,կի) հավասարաչափ հզորացման հնարք է։ Օգտագործողը կարող է հզորանալ այնքան, որքան կդիմանա իր մարմինը։ Գոկուն օգտագործել է երկակի, եռակի և քառակի ուժեղացումը, երբ մենամարտում էր Վեջետայի դեմ։ Երբ նա գալիս էր Նամեկ, Գոկուն կապիտան Գինյային ցույց տվեց իր երկակի Կայո կենը։ Նաև Գոկուն օգտագործել է տասակի և քսանակի Կայո կենը, երբ մենամարտում էր Ֆրիզայի դեմ, բայց այդ ուժը բավական չէր։ Այդ տեխնիկայից հետո Գոկուն հասավ իր վերջնակետին, բայց Հյուսիսային Կայոն չէր մտածում, որ Գոկուն կարող է դիմանալ այդ բեռնմանը։ Բացառություն՝ Անոյո Իտի մրցաշարը։

Երբ Գոկուն կերպարանափոխվեց Սուպեր Սայանայի, նա այլևս Կայո կենը չօգտագործեց։

Կեղծ Սուպեր Սայան(միայն անիմեում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կերպարանափոխությունը Գոկուն օգտագործել է Վիշապի մարգարիտ։ Սուպեր Սայան Սոն Գոկու-ի չորրորդ ֆիլմում։ Տարբերությունը իրական Սուպեր Սայանից նրանում է, որ նրա մազերը չեն դառնում ոսկեգույն, այլ փոխվում է միայն նրա կիի գույնը։ Սա նման է Կայո կենին, սակայն ունի դեղին գույն։ Այդ ձևակերպությունը մանգայում չկա և իրական չի համարվում։

Սուպեր Սայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդար կերպարանափոխություն։ Այս կերպարանափոխությունը երկար ժամանակ նկարագրվել է Վեջետայի կողմից, բայց նա չգիտեր ինչպիսին է Սուպեր Սայանը։ Գոկուն առաջին անգամ կերպարանափոխվել է, երբ Ֆրիզան սպանեց Կուրիլինային իր աչքի առաջ։ Կերպարանափոխությունից հետո ակնհայտ էր, որ այդ հնարքը ավելի հզոր էր, քան Կայո կենը, և այդ հնարքը աննշան է ազդում Գոկույի մարմնի վրա։ Ստանալով գերբնական ուժ, նա կարողացավ սպանել Ֆրիզին, իսկ նրա մարտական ուժը անցավ 150,000,000-ը։ Սուպեր Սայան կարող է դառնալ միայն սայադզինը։ Երբ մարտիկը հասնի բավականաչափ ուժի, իսկ նրա զայրույթը լինի բավականաչափ՝ ապա կկատարվի լեգենդար կերպարանափոխությունը։ Անիմեում ընդամենը 5 Սուպեր Սայան կա՝ Գոկուն, Վեջետան, Գոխանը, Գոտենը և Տրանկսը։ Դրանից հետո՝ Գոկուն օգտագործել է Երկրում, երբ մենամարտում էր Ապագա Տրանկս-ի և Անդրոիդ 19-ի դեմ։ Սակայն, սրտի հիվանդությունից հետո նա որոշեց, որ դա բավական չէ հաղթելու համար Սելլին, և Գոխանի հետ գնաց Հոգու և Ժամանակի Սենյակ պարապելու։

Երկակի Սուպեր Սայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոկուն Տրանկսի և Վեջետայի նման կարող էր օգտագործել այդ կերպարանափոխությունը։ Սակայն, պարապմունքների ժամանակ, նա հասկացավ, որ այդ ուժը բավական չէ, որպեսզի նա հաղթի Սելլային։ Այդ կերպարանափոխությունը այլևս Գոկուն չօգտագործեց։

Եռակի Սուպեր Սայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կերպարանափոխությունը օգտագործվել է Գոկուի և Տրանկսի կողմից։ Ստացված ուժով Գոկուն կարող էր հաղթել Սելլային, սակայն դա դանդաղացնում էր շարժումները։ Դա նույնպես չի օգտագործվել Գոկույի կողմից։

Մաքսիմալ Սուպեր Սայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարմանալի կերպարանափոխություն, որը օգտագործվել է միայն Գոկույի և Գոխանի կողմից։ Սա հիանալի հավասարակշռություն է Եռակի Սուպեր Սայանի, արագության և Կիի ուժերի միջև։ Օգտագործողները առանց հանգստանալու գտնվել են Սուպեր Սայանի մեջ, և, հարմարվելով, իջեցրել են ազդեցությունը մարմնի վրա և մեծացրել ուժը։ Այդ ուժը նույնպես չէր կարող հաղթահարել Սելլին։ Գոկուն այդ կերպարանափոխությունը օգտագործել է նաև Վիշապի Մարգարիտ BP-ում։

Սուպեր Սայան 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոկուն տիրապետել է այս կերպարանափոխությանը Ուրիշ Աշխարհում, յոթ տարվա պարապմունքներից հետո, երբ առաջին անգամ տեսավ Գոխանին այդ ձևի մեջ։ Վեջետան նույնպես տիրապետել է այս հնարքին։ Գոկուն այս ձևը օգտագործել է Մաջին Վեջետայի և Մաջին Բուի դեմ մենամարտում։ Բայց այս ձևը բավականաչափ չէր Բուի դեմ մենամարտում։ Գոկուն այս ձևը երկրորդ անգամ օգտագործել է Վիշապի Մարգարիտ BP-ում, երբ կռվում էր Գեներալ Ռիլդոյի դեմ։

Սուպեր Սայան 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոկուի ավարտական ձևը մանգայում։ Այս կերպարանափոխությունը կարողացավ սովորել, նաև Գոտենկսը։ Ի տարբերություն առաջին, երկրորդ ձևերից, դա կարող է տարբերվել մազերի ոսկե գույնով։ Առաջին անգամ օգտագործվել է Մաջին Բուի դեմ, և հետագայում Վիշապի Մարգարիտ BP-ում։

Այս ձևի օգտագործողը ունի գերբնական ուժ, սակայն այն պահանջում է շատ մեծ էներգիա։ Եվ դրա համար էլ Գոկուն չկարողացավ այն երկար օգտագործել, երբ մահացած էր, որովհետև էներգիան, որը նրան տրված էր մեկ օրվա համար, ձևափոխությունից հետո, կրճատվեց մինչև մի քանի րոպեի։

Այս ձևափոխության ժամանակ աճում են երկար, ոսկե և խիտ մազեր։ Անհետանում են բեղերը, դառնալով մկաններ։

Սուպեր Սայան Աստված[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ձևը առաջացել է 14-երրորդ ֆիլմում (Վիշապի Մարգարիտ։ Աստվածների մենամարտ), և շնորհիվ «Աստվածային անխոցելիության» Սուպեր Սայան 4-ի հետ զբաղեցնում է առաջին տեղը՝ ուժով, Սայանների ձևափոխությունների միջև։

Երբ Ջարդող Բիրուս Աստվածը եկավ Հյուսիսային Կայոի մոլորակ, որպեսզի քննարկեն ինչ-որ բան Աստված Սուպեր Սայանի մասին, Գոկուն խնդրեց նրան փոքր մենամարտի մասնակցել, որտեղ Բիրուսը երկու սովորական հարվածից հաղթեց Սուպեր Սայան 3-ին։ Հետո (արդեն Երկրում) Գոկուն Շենգոլայի օգնությամբ իմացավ, որ Աստված Սուպեր Սայանը սովորական Սայան է, որի մեջ բոլոր 5 Սայանների էներգիան է։ Իր հարազատների և ընկերների օգնությամբ Գոկուին հաջողվեց այդ կերպարանափոխությունը, և նա արդեն կարողացավ համեմատվել Բիրուսի հետ։

Սկզբից այն որոշված էր, ինչպես Սոպեր Սայան 4-ը, բայց հեղինակները մտքափոխվեցին, և որոշեցին որ այն կունենա սովորական Սուպեր Սայանի տեսք, միայն մազերի և աչքերի գույնի փոփոխությունով, և առաջին հայացքից ավելի թեթև կազմվածքով։ Այդ ձևին տիրապետելուց հետո Գոկուն սկսեց զգալ Աստվածի կին։

Կապույտ Սուպեր Սայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձև, որը առաջացել է Վիշապի Մարգարիտ Զեթ ֆիլմի անոնսում։ Այս կերպարանափոխությունը օգտագործել է, նաև Վեջետան (որը տրամաբանորեն էր, որովհետև 14-երրորդ ֆիլմի վերջում պնդում էր. որ Գոկուն դառնա հաջորդ աստվածը)։ Այդ ձևը ներկայացնում է Սուպեր Սայան Աստվածը, որը նույնպես նույն պայմաններում, բացահայտեց իր պոտենցիալը։ Այդ ձևը ներկայացնում էր սավորական Սուպեր Սայանը, ուղղակի վառ-կապույտ մազերով:Այս կերպարանափոխությունը, ի տարբերություն Սուպեր Սայան Աստվածի, չի պահանջում հինգ սայանները կերպարանափոխության համար։

Ոսկե Օզարու (միայն անիմեում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի Գոկուն հասնի Սուպեր Սայան 4 ձևին՝ նա պետք է կերպարանափոխվի Ոսկե Օզարույի։ Դրա համար, պոչի տանջալից ձգումներից հետո, նա կարողացավ կերպարանափոխվել Օզարույի և Սուպեր Սայանայի խառնուրդը։ Սակայն Գոկուն չէր կարողանում կառավարել իր մարմինը, և հարձակվում էր իր ընկերների վրա։ Արդյունքում, երբ Գոկուն այդ ձևի մեջ նկատեց իր թոռնուհի Պանին, որը լաց էր լինում։ Պանը ուզում էր նրան հանգստացնել։ Նա կարողացավ վերականգնել իր գիտակցությունը և կերպարանափոխվեց Սուպեր Սայանա 4-ի։

Սուպեր Սայան 4 (միայն անիմեում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա Գոկույի վերջնական և ամենահզոր ձևափոխությունն է (անիմեում)։ Ի տարբերություն անցած Սայանների՝ մազերը մնում են սև, բայց դառնում են երկար։ Ամբողջ մարմինը, բացի կրծքից և պրեսսից, պատվում է կարմիր բրդով։ Օգտագործողը դառնում է շատ մեծ հասակի և տիրապետում է մեծ մկանային զանգվածի։ Դրա համար պոչ է պետք։ Նա օգտագործել է այս կերպարանափոխությունը՝ հաղթելու համար Բեյբիին, որը այդ ժամանակ գտնվում էր Վեջետայի մարմնում, և հետագայում Սուպեր Անդրոիդ № 17-ին, և Շենրոնովին։

Գոջիտա (միայն անիմեում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոկուի և Վեջետայի միացումը, որը կատարվում է Ֆյուժն պարի օգնությամբ։ Միացումը տևում է 30 րոպե, երբ ավարտվում է ժամանակը, երկուսն էլ նորից բաժանվում են։ Սուպեր Սայան 4-ի վիճակում, չնայելով անհավանական ուժին, Գոջետան կարողանում է գոյատևել ընդամենը 5 րոպե։

Վիշապի մարգարիտ։ էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիշապի մարգարիտ։ էվոլյուցիա» ֆիլմում (անգլ.՝ Dragonball: Evolution) Գոկուի դերը կատարել է Ջատվին Չաստինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Known Residents // Kame House | Dragon Ball Wiki | Fandom
  2. 2,0 2,1 Kamehameha | Dragon Ball Wiki | Fandom
  3. Wiedemann., Julius (2004). «Akira Toriyama». In Amano Masanao (ed.) (ed.). Manga Design. Taschen. էջեր 372. ISBN 3822825913. {{cite book}}: |editor= has generic name (օգնություն)
  4. Манга Dragon Ball, том. 11, глава 127 — ISBN 1-56931-919-7
  5. Манга Dragon Ball Z, том. 12, глава 142 — ISBN 1-56931-985-5
  6. Mackenzie, Chris. (20 октября 2009 года). «Top 25 Anime Characters of All Time» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոն Գոկու» հոդվածին։