Նամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերմարդ (այլ կիրառումներ)
Նամի
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչԷիչիրո Օդա
ԴեբյուտՄանգա (1999, հուլիսի 19)
ՀեղինակԷիչիրո Օդա
Դերակատար / ՁայնԱկեմի Օկամուրա, Wakana Yamazaki?, Megumi Toyoguchi?, Sofia Kapsabeli?, Emanuela Pacotto?, Kerry Williams?, Luci Christian?, Jeong Mi-sook?, Georgina Sánchez?, Diana Torres?, Elisabet Bargalló?[1], Delphine Moriau?, Kelly Marot?, Cindy Creekmore?, Stephanie Kellner?, Samar Kokash?, Samira Fernandes?, Herra Nur Indah?, Birtanem Coşkun Candaner?, Maggie Hsu?, Jingle Tsang Pui Yee?, Cheng Ka Wai?, Qiao Shiyu?, Sriarpha Ruennak?, Viphada Jatuyosporn?, Bárbara Lourenço?, Q105811942? և Aintzane Gamiz?
ԱշխարհՈւան Փիս տիեզերք
Ներկայացրած էՎան Փիս, One Piece?, Վան Փիս և One Piece Film: Red?
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
ԿեղծանուններԳող Կատու
Տեսակգեղարվեստական անձ, մանգայի կերպար, անիմեի կերպար, համակարգչային խաղի կերպար և animated film character?
Հասակ170 սմ
Մազերի գույնսև
Աչքերի գույննարնջագույն
ԾննդավայրԵասթ Բլու
Սեռիգական
ԶբաղմունքԾովահեն
Թիմեր և կազմակերպություններ
Ծղոտե Գլխարկի Ծովահենները
Դաշնակիցներ
Խղոտե գլխարկի ծովահեններ

Թրաֆալգար Լո

Բարտոլամեո
Թշնամիներ
Համաշխարհային կառավարություն

Մեծ Մայրիկ

Մարշալ Դի Տիչ

Կաիդո

Դոնկիհոտ Դոֆլամինգո
Հատուկ ուժեր և ունակություններ
weather manipulation?

Նամի (ճապ.՝ ナミ), հայտնի է Գող Կատու (ճապ.՝ 泥棒猫) մականունով։ Նա անիմե և մանգա Վան Փիսի գլխավոր հերոսներից է։ Նամին Ծղոտե գլխարկի ծովահեններից մեկն է և համարվում է երրորդը, ով մուտք է գործել թիմ։ Թիմում նա զբաղեցնում է ղեկապետի դերը։ Սկզբում նա ուղղակի գող էր, ով կողոպտում է ծովահեններին, ծովահեն-ձկնեմարդ Առլոնգից իր հարազատ գյուղը գնելու համար։ Առլոնգը տարիներ շարունակ տերակտի էր ենթարկում բնակիչներին։ Նամին ի սկզբանե մուտք էր գործել Ծղոտե Գլխարկի թիմ՝ նրանց կողոպտելու համար։ Վերջ ի վերջո Լուֆֆին և նրա ընկերները հաղթում են Առլոնգին և նրա թիմակիցներին, որից հետո բացահայտվում են Նամիի իրական մտադրությունները և նա կրկին մուտք է գործում թիմ։ Նրա երազանքն է՝ գծել ամբողջ աշխարհի քարտեզը։ Նամին շատ խելացի է։ Նա ամենից ավելի սիրում է գումար և մանդարին։ Լավ է գլուխ հանում օդերերևութաբանության մեջ, ինչը նրան թույլ է տալիս կանխագուշակել եղանակը յուրաքանչյուր իրադրության մեջ։ Մարտի ժամանակ օգտագործում է իր հատուկ գավազանը, որը թույլ է տալիս կառավարել եղանակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամիի կերպարն առաջին անգամ ներկայացվել է մանգայի «Նամի» գլխում, որը լույս է տեսել 1997 թվականի սեպտեմբերի 22-ին։

Լուֆֆին ու Նամին միասին գնացել են աղջկա ծննդավայր, որտեղ նա հանդիպում է իր հին ընկերներին։

Ծովահենների հետ ճանապարհորդության ժամանակ Նամին հանդիպում ու ընկերանում է Նեֆերտարի Վիվիի հետ։ Հետագայում Նամին հիվանդանում ու բուժվում է կղզում, որտեղ էլ նրանց խմբին նոր անդամներ են միանում։ Որոշ ժամանակ անց Նամին լքում է ծովահեններին։

Երկու տարի հետո նա վերադառնում է Լուֆֆիի խումբ, ու շարունակում նրա հետ ճանապարհորդել դեպի Ձկնորսի կղզի։ Բավական ժամանակ անց Թրոլֆոգեր Լոուն իր գերբնական մրգի օգնությամբ Նամիի, Սանջիի, Չոփերի և Ֆրենքիի հոգիները տեղափոխում է տարբեր մարմիններ։ Այսպիսով, Նամին հայտնվում է Ֆրենքիի մարմնում, իսկ իր մարմինը բաժին է հասնում Սանջիին։

Անհատականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ բոլորը քեզանից օգնության են սպասում, դու պիտի թողնես ամեն ինչ ու պայքարես նրանց փրկելու համար։

Նամին երիտասարդ աղջիկ է՝ նարնջագույն մազերով և բաց-շագանակագույն աչքերով։ Նա ունի գեղեցիկ կազմվածք և բավականին մեծ կուրծք։ Ձախ ուսի վրա ունի կապույտ դաջվածք, որը իր մեջ համադրում է նարինջը և պտուտանը։ Որոշ ժամանակ անց այդ դաջվածքի փոխարեն գտնվում էր մեկ այլը՝ Առլոնգի ծովահենների դրոշի պատկերով։ Էիչիրո Օդան 6-րդ հատորի վերջում ծանուցում է, որ Նամիի մարմնի կառուցվածքը մանգայի սկզբում 86-57-86 էր, «Թրիլլեր բարկ» ակտի ժամանակ 95-55-85, իսկ երկամյա մարզումներից հետո՝ 98-58-88:

Նամին Ծղոտե Գլխարկի ծովահեններից ամենախելացին է։ Օդան ասել է, որ նա «Եասթ Բլուի» ներկայացուցիչների մեջ ինտելեկտով երրորդն է (առաջինը՝ Բեն Բեքմանը, երկրորդը՝ Նավապետ Կուռոն)։ Ամենից ավել Նամին սիրում է գումար և մանդարին։ Նամին շատ խորամանկ է, հնարամիտ, և հանուն կլորիկ գումարի պատրատ է ամեն ինչի։ Նրա սերը գումարի հանդեպ առաջացել է դեռ մանուկ ժամանակներից, քանի որ նրա խորթ մայրը ապրում էր շատ աղքատ կյանքով։ Հաճախ թիմակիցներին թողնում է պարտքերի տակ, բայց, չնայած դրան նա արժևորում է իր թիմակիցներից յուրաքանչյուրի կյանքը գումարից առավել։ Նա շատ խիստ է ու տիրող և հաճախ կառավարում է իր թիմակիցներին, և նույնիսկ Լուֆֆին, ով նավի նավապետն է։ Նամին վախկոտ է և հաճախ կարող է փախչել վտանգից՝ թողնելով իր թիմակիցներին։ Սակայն երբեմն նա կարողանում է հաղթահարել իր վախը՝ ընկերներին փրկելու համար։ Այնուամենայնիվ, չնայած իր բռնկվելու սովորությանը, Նամին իր հոգու խորքում շատ զգայուն ու սենտիմենտալ է և կարող է ցավակցել նրանց, ով ցավալի իրադարձություն է ապրել։ Հաճախ կրում է բաց զգեստ և թույլ է տալիս իրեն լուսանկարել լողազգեստով։ Օգտագործում է իր սեկսուալ հրապուրանքը հանուն օգուտի։

Ուժը և հնարավորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամին բավականին ընդունակ ղեկապետ է և օդերևութաբան։ Նա կարող է որոշել սպասվող եղանակը այնպիսի նշաններով, որոնցով ոչ մեկը չի կարող։ Հենց այդ նրա ունակությունը օգնում է թիմին նավարկել Գրանդ Լայն հոսանքում, որը տարբերվում է իր անկանխատեսելի կլիմայով։ Նա հիանալի գող է, մանիպուլյատոր և գրպանահատ։ Այդ ունակությունների օգնությամբ նա կողոպտել է շատ ծովահենների երկար տարիների ընթացքում։ Նամին բավականին ճարպիկ է և ուժեղ, բայց այնպիսի կերպարներից, ինչպիսին են Զոռոն, Լուֆֆին և Սանջին, նա շատ հեռու է։ Մարտի ժամանակ օգտագործում է իր գավազանը, որը բաղկացած է երեք բաղադրիչ մասերից, որոնք կապված են շղթաներով։ Այդ գավազանը կարող է օգտագործվել նաև որպես շղթա։ Ալաբաստայի իրադրություններից առաջ Ուսոփը ստեղծել էր եղանակային գավազան, որի օգնությամբ նա կառավարում է եղանակը՝ խոնավեցնելով օդը, բարձրացնելով և իջեցնելով նրա ջերմաստիճանը։ Գավազանի օգնությամբ նա կարող է ստեղծել տորնադոներ, փոթորիկներ և կայծակներ։ Նաև կարող է ստեղծել միրաժներ՝ մոլորեցնելով հակառակորդներին։ Հետագայում եղանակային գավազանը ստանում է նոր ձևափոխություն, երկնային կղզի Սքայպիայից բերված խխունջների հիման վրա։ Մինչ այդ այն ուներ կապույտ գույնի երեք փայտ։ Փայտերի գլխին կային գնդեր, որոնց մեջ գտնվում էին երկնային խխունջները։ Երկրորդ հատվածում նրա գավազանը ձևափոխվում է և վերադառնում է իր հին տեսքին՝ մինչ խխունջներով ձևափոխությանը, սակայն արագությունը և արդյունավետությունը զգալիորեն բարձրանում են։

Այլ ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամին ներկա է անիմե-սերիալի և մանգայի բոլոր ճյուղավորումներում՝ լիամետրաժ ֆիլմերում, OVA-ում և խաղերում։ Գոյություն ունի One Piece-ի էպիզոդ, որտեղ առկա են նաև Toriko[2] կերպարները։ Մեկ տարի անց լույս է տեսնում համատեղ էպիզոդ One Piece-ի, Toriko-ի և «Վիշապի մարգարիտ Զեթի» կերպարներով, որտեղ ներկա է գտնվում Նամին[3]։ Էիչիրո Օդան և Ակիրա Տորիյաման միասին ստեղծում են մանգա-քրոսովեր Cross Epoch, որը լույս է տեսնում 2006 թվականին և ներառում է թե One Piece-ի, թե «Վիշապի մարգարիտ Զեթի» կերպարները[4]։ Նամին հայտնում է նաև խաղ-քրոսովերներում. Battle Stadium D.O.N (GameCube и PlayStation 2)[5], Jump Super Stars (Nintendo DS)[6] և Jump Ultimate Stars (Nintendo DS)[7]:

Ստեղծումն ու արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամիին անիմեի ճապոնական տարբերակում, ֆիլմերում ու ՕՎԱ-ներում հնչյունավորում է Աքեմի Օքամարուն։

Ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շոնեն Ջամփ»-ում Նամին հայտնվել է միանգամից երեք վարկանիշային ցուցակում, որոնցից բոլորում էլ ընդգրկվել է լավագույն տասնյակում։ Նրա անցյալի մասին պատմող պատմությունը շատերի կողմից անվանվել է «զգացմունքային» և «հուզող»։ Նամին նոմինացվել է որպես «Լավագույն անիմեի հերոսուհի» և ընգրկվել է մանգայի ամենագեղեցիկ հերոսուհիների տասնյակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.eldoblatge.com/fitxa/1885
  2. «Toriko, One Piece Get Crossover TV Anime Special». Anime News Network. 2011 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  3. «Toriko, One Piece, Dragon Ball Z Get Crossover Anime Special». Anime News Network. 2012 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  4. Лоусон, Коррина (2011 թ․ սեպտեմբերի 3). «Comics Spotlight on Shonen Jump #100». Wired.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  5. «バトルスタジアム D.O.N». Namco Bandai. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. «ガンバリオン公式ホームページ 開発タイトル一覧 Jump Super Stars (ジャンプスーパースターズ)». Ganbarion. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. «ガンバリオン公式ホームページ 開発タイトル一覧 Jump Ultimate Stars (ジャンプアルティメットスターズ)». Ganbarion. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նամի» հոդվածին։