Մոնքի Դի Լուֆֆի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերմարդ (այլ կիրառումներ)
Մոնքի Դի Լուֆֆի | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հրատարակիչ | Էիչիրո Օդա |
Դեբյուտ | Մանգա (1999, հուլիսի 19) |
Հեղինակ | Էիչիրո Օդա |
Դերակատար / Ձայն | Mayumi Tanaka?[1] |
Աշխարհ | Ուան Փիս տիեզերք |
Ներկայացրած է | Վան Փիս |
Անձնական տվյալներ | |
Դիրքորոշում | Բարի |
Կեղծանուններ | Ծղոտե Գլխարկ |
Տեսակ | գեղարվեստական անձ, մանգայի կերպար և անիմեի կերպար |
Հասակ | 174 սմ |
Մազերի գույն | սև |
Աչքերի գույն | սև |
Ծննդավայր | Եասթ Բլու |
Սեռ | արական |
Զբաղմունք | Ծովահեն |
Ծնողներ | հայր՝ Monkey D. Dragon? |
Թիմեր և կազմակերպություններ | |
Straw-Hat Pirates? | |
Դաշնակիցներ | |
Ծղոտե գլխարկի ծովահեններ Բարտոլամեո | |
Թշնամիներ | |
Համաշխարհային կառավարություն Դոնկիհոտ Դոֆլամինգո | |
Հատուկ ուժեր և ունակություններ | |
elasticity? և գերմարդկային ուժ |
Մոնքի դի Լուֆֆին (ճապ.՝ モンキー・D・ルフィ Մոնքի Դի Րուֆի)), ով հայտնի է Ծղոտե գլխարկ 麦わら (ճապ.՝ Մուգիվարա)) մականունով, Վան Փիս անիմեի և մանգայի գլխավոր հերոսն է: Առաջին անգամ հայտնվել է մանգայի «Ճանապարհորդության Շեմին» գլխում, որն առաջին անգամ ներկայացվել է «Շոնեն Ջամփ» շաբաթաթերթում 1997 թվականի հուլիսի 19-ին` որպես մի երիտասարդ տղա, որի մարմինը ռետինե է դառնում` ստանալով ճկվելու ունակություն, երբ նա ուտում է Գոմու-Գոմու դիվային միրգը` այն մրգերից մեկը, որոնցից շատ կա «Վան Փիս»-ի աշխարհում:
«Վան Փիս»-ում Լուֆֆի գլխավոր նպատակն է հաղթահարել Գրանդ Լայն օվկիանոսային հոսանքը` գտնելու ծովահենների նախկին արքա Գոլդ Դի Ռոջերի թողած լեգենդար գանձը` Դ. Ռոջերին ծովահենների արքա դարձնելու համար: Նա Ծղոտե Գլխարկներով Ծովահենների նավապետն է ու իր ճանապարհորդության ընթացքում իր թիմ է ընդգրկում արտասավոր ու եզակի կարողություններ ունեցող անդամների: Իր ճանապարհորդությունների ընթացքում Լուֆին մարտընչում է բազում չարագործների դեմ, մասնավորպես՝ Համաշխարհային կառավարության:
Լուֆֆին կարող է օգտագործել իր ռետինե մարմինը` իր ուժն ու դիմադրողականությունը խթանելու ու բազմազան հարձակումներ կատարելու համար: Նա շատ անհոգ է, բայց պատրաստ է մարտի նետվելու, երբ իր ընկերը փորձանքի մեջ է:
Որպես գլխավոր հերոս` Լուֆֆին ամենաշատն է հայտնվում մանգայի գլուխներում, անիմեի սերիաներում, ֆիլմերում, ՕՎԱ-ներում ու անիմեի հիման վրա ստեղծված վիդեո-խաղերում:
Առաջին իսկ հայտնությունից Լուֆֆին համբավ և ճանաչում է ստանում, և լավ ընդունելություն ստանում քննադատների կողմից: 2009 թվականին IGN կայքը Լուֆֆին դրել է լավագույն անիմե կերպարների ցուցակի 22-րդ հորիզոնականում։[2]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուֆֆին առաջին անգամ հայտնվում է որպես Հողմաղաց գյուղում ապրող մի երիտասարդ տղա, որի լավագույն ընկերը Շանքսն էր: Մինչև պատմության սկսվելը Շանքսը նրան փրկում է Ծովի Արքայի երախից:
Տասը տարի անց Լուֆֆին լքում է գյուղը և սկսում Վան Փիս կոչվող գանձի փնտրտուքները` ծովահենների արքա դառնալու համար: Իր միայնակ ճանապարհորդության ժամանակ նա ծանոթանում և ընկերանում է թրավոր Զոռոյի, գող Նամիի, կնամոլ խոհարար Սանջիի և խաբեբա Ուսոպպի հետ: Ճանապարհորդության ժամանակ Լուֆֆին պատերազմի մեջ է ընկնում, բայց հաղթելով Էներու աստծուն` վերջ է դնում պատերազմին: Հանդիպում է նաև ծովակալ Աոկիջիին, որի հեշտությամբ հաղթում է: Առհասարակ, Լուֆֆին հաղթում է իր գրեթե բոլոր մրցակիցներին:
Հետագայում նա նետվում է Ամազոն Լիլի կղզու ափ, որի ղեկավարը Բոա Հենքոքն էր, որն էլ սիրահարվում է Լուֆֆիին և օգնում է նրան ստորգետնյա բանտ գնալ և ազատել իր եղբորը: Բանտ մտնելով` նա հանդիպում է հին թշնամիների և նոր ընկերների: Բանտից դուրս գալուց հետո Լուֆֆին նորից պատերազմի մեջ է ընկնում. այս անգամ նրան իր եղբայրն է փրկում կյանքի գնով:
Այս ամենից երկու տարի անց Լուֆֆին միանում է Ծղոտե Գլխարկներին: Բայց խումբը հերթական անգամ բաժանվում է Ձկնորսի կղզի գնալու ճանապարհին:
Հաղթելով ձկնորս Հոդ Ջոնսին` Լուֆֆին վերադարձնում է գողացված գանձերը ծովահեն Քարիբուին ու շարունակում ճանապարհը: Խումբը ոտք է դնում Նոր Աշխարհ:
Լուֆֆին, Զոռոն, Ուսսոպն ու Ռոբինը ափ են իջնում, բայց շուտով նրանց առևանգում է Ցեզար Քլաունը: Ցեզարի պատմությունն իմանալուց հետո Լուֆֆին պարտության է մատնում Ցեզարին: Վերջինիս իրենց հետ պատանդ վերցնելով` Ծղոտե Գլխարկով Ծովահենները գնում են Դրեսսռոզա, որտեղ Լուֆֆին մրցաշարի է մասնակցում Էյսի գերբնական միրգը վաստակելու համար:
Կերպարի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուֆֆին նիհար, սև մազերով և միջին հասակի տղա է: Աջ աչքի տակ կա սպի, որը նա ստացել է երեխա ժամանակ, երբ նա փորձում էր ապացուցել Շանքսին, որ արդեն մեծ է՝ վնասելով աչքը: Նա միշտ կրում է ծղոտե գլխարկ, որը նրան նվիրել էր Շանքսը: Առաջին մասի ընթացքում նա կրում էր բաճկոն, շորտեր և սանդալներ[3]: Սերիալի երկրորդ մասում՝ մարզումներից հետո, Լուֆին բաճկոնի փոխարեն կրում է կարմիր վերնաշապիկ՝ երկար թևերով, և դեղին գոտի: Կրծքին հայտնվում է մեծ սպի, որը նրան թողել էր ծովակալը Ակաինուն:
Լուֆֆին բնավորությամբ շատ անհոգ է, սակայն նա շատ բարի է և ընկերասեր: Նա հաճախ լինում է միամիտ և կատարում է բազում սխալներ, սակայն պետք եղած ժամանակ կարող է կատարել չափազանց անսովոր որոշումներ: Նա նաև առանձնանում է անվախությամբ: Հիմնականում նրա խիզախությունը իր հիմարության հետևանք է[4]: Որևէ արարք կատարելուց առաջ, Լուֆին հազվադեպ է մտածում հետևանքների մասին: Լուֆին շատ է սիրում ուտել: Նրա սիրելի ուտելիքը միսն է[5]: Ամեն անգամ, երբ նա հանդիպում է ինչ-որ անսովոր անձի, Լուֆֆին հրավիրում է նրան իր թիմ: Մանգայի և անիմեի շատ կերպարներ նշել են, որ Լուֆֆին բնավորությամբ շատ նման է Գոլդ Դի Ռոջերին: Չնայած իր տարօրինակությանը, Լուֆֆին իզորու է վերածել դաշնակիցների, անգամ իր թշնամիներին: Նա կարող է հեշտությամբ թիմակիցներ ձեռք բերել և հենց այդ ունակության պատճառով համարվում է բոլոր ծովերի ամենավտանգավոր մարդը: Նավապետը շատ նվիրված է իր թիմակից ծովահեններին և հանուն նրանց շատ անգամ ռիսկի ենթարկել իր կյանքը: Նա աշխատում է չսպանել իր թշնամիներին: Օդան ասել է, որ նա դա չի անում թշնամիների հանդեպ խխճանքի պատճառով, այլ հակառակը, նա դա անում է նրանց ավելի շատ նվաստացնելու համար, քանզի ծովահենի համար իր երազանքը կորցնելը ավելի վատ է, քան մահը[4]:
Գինը գլխի համար սկզբում կազմել է 30 000 000 բելի, «Ալաբաստա» ակտից հետո՝ 100 000 000 բելի, «ՍՊ9» ակտից հետո՝ 300 000 000, երկամյա մարզումների ընթացքում ստացել է 400 000 000 բելի, իսկ հաղթելով Դոնկիհոտ Դոֆլամինգոյին՝ այն կազմում է 500 000 000 բելի:
Ուժը և հնարավորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանուկ ժամանակ Լուֆֆին կերել է ռեզին-ռեզին Դիվային միրգը (悪魔の実, Ակումա նո Մի), որի հետևանքով նրա մարմինը ձեռք է բերել ռեզինի ունակությունները: Լուֆին կարող է ճկվել և գրեթե անխոցելի է էլեկրական պարպումի համար: Նա նախընտրում է ձեռնամարտը և իր մրգի ունակությունները օգտագործելը: Լուֆֆին բոլոր Դիվային միրգ կերածների նման չի կարողանում լողալ, իսկ սուզվելուց քարի նման իջնում է դեպի հատակ: Նա նաև թուլանում է, երբ դիպչում է ծովային-պրիզմա քարին, որը չեզոքացնում է պտուղների տերերի ունակությունները: Լուֆֆին շատ է մարզվել, որի հետևանքով նրա ուժը և դիմացկունությունը գերանզանցում են այն, որով տիրապետում են սովորական մարդիք: Բացի դրանից, նա ունի մեծ կամքի ուժ, որը շատ անգամ օգնել է նրան հասնել իր նպատակին:
Լինելով «ռեզինե մարդ»՝ Լուֆին կարող է օգտագործել «Ձևափոխություններ»: Առկա են «Երկրորդ», «Երրորդ» և «Չորրորդ» ձևափոխությունները: Առաջինը այն վիճակն է, երբ Լուֆֆին չի օգտագործում որևէ ձևափոխություն: Երկրորդ ձևափոխությունը ոգտագործելուց, Լուֆին սեխմում է իր մարմինը, դրանով արագացնելով իր արյան շրաջանառությունը և նշանակալի չափով մեծացնելով ուժը և արագությունը: Յուրաքանչյուր մարդ նրա փոխարեն կմահանար դա օգտագործելուց, բայց քանի որ Լուֆֆին առաձգական է, ինչպես ռեզինը, ապա վնասը, որը մատուցում է հենց Երկրորդ ձևափոխուփյունը, չնչին է: Չնայած դրան այդ հնարքը կրճատում է նրա կյանքը, բացի դրանից, Լուֆֆին այն օգտագործելու ժամանակ արագ հոգնում է: Երբ Լուֆֆին օգտագործում է Երկրորդ ձևափոխուփյունը, նրա մաշկը կարմրում է և նրանից դուրս է մղվում գոլորշի:
Երբ Լուֆֆին ընդունում է Երրորդ ձևափոխուփյունը, նա «փչում» էիր մարմնի մասերը՝ ոտքերը և ձեռքերը, դրանց հսկայական չափսերի վերածելով: Այդ կերպ նա զգալիորեն բարձրացնում է իր հարվածի կործանիչ ուժը: Մինչ երկամյա մարզումները, Երրորդ ձևափոխուփյունը օգտագործելուց Լուֆֆին ժամանակավորապես փոքրանում էր չափսերով և դառնում էր անպաշտպան, սակայն մարզումներից հետո նա ազատվել է այդ թերությունից: Կարելի է համատեղել երկու ձևափոխությունները, սակայն դա շատ հոգնեցնում է Լուֆֆիին: Չորրորդ ձևափոխուփյունը վերջինն է և ամնենազորեղը տվյալ պահին: Դրա օգտագործման համար Լուֆֆին փչում է իր մկանները և ծածկում է դրանք պաշտպանական հաքիով: Լուֆֆին դառնում է «Էլաստիկ մարդ»: Այդ կարգավիճակում նրա մարմինը դառնում է այնքան առաձգական, որ նա սկսում է թռչկոտել գնդակի նման: Չորրորդ ձևափոխության ժամանակ գրեթե անհնարին է ֆիզիկական վնաս հասցնել Լուֆիին, քանի որ նրա մարմինը ապհպանում է ռեզինի ունակությունները, նույնիսկ պաշտպանման հաքիով հզորացված հարվածների դեմ: Երկամյա մարզումներից հետո՝ Լուֆֆին տիրապետում է բոլոր երեք հաքիի ձևերին: Պաշտպանողական հաքին թույլ է տալիս նրան մարմինը պատել անտեսանելի զրահով, և այն օգտագործել հարվածելուց՝ մի քանի անգամ հզորացնելով այն: Դիտման հաքին նրան հնարավորություն է տալիս կանխագուշակել թշնամիների գործողությունները և զգալ, երբ նրանք մոտակայքում են: Վերջապես, Լուֆֆին նրանցից մեկն է, ով տիրապետոմ է Արքայական հաքիին: Այն թույլ է տալիս գիտակցությունից զրկել կամքով թույլ մարդկանց՝ ընդամենը մեկ հայացքով: Սերիալի առաջին մասում՝ Լուֆֆին մի քանի անգամ անգիտակցաբար այն օգտագործել է: Հետագայում նա կարողանում է այն գիտակցաբար օգտագործել: Միաժամանակ օգտագործելով Երկրորդ ձևափոխությունը և պաշտպանողական հաքին՝ Լուֆֆին օգտագործում է Կարմիր Արծիվի հարվածը, որի ժամանակ նրա բռունցքը սկսում է վառվել, իսկ հարվածի ժամանակ հակառակորդին հասցվում է մեծ վնաս: Երբ Լուֆին կռվում էր Մագելանի դեմ, վերջինս թունավորում է նրան իր Դիվայն մրգի օգնությամբ, սակայն Լուֆֆին կարողանում է ողջ մնալ և արդյունքում ստացնում է իմունիտետ շատ թույների հանդեպ:
Այլ ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուֆֆին ներկա է անիմե-սերիալի և մանգայի բոլոր ճյուղավորումներում՝ լիամետրաժ ֆիլմերում, OVA-ում և հաղերում: Գույություն ունի One Piece-ի էփիզոդ, որտեղ առկա են նաև Toriko-ի[6] կերպարները: Մեկ տարի անց լույս է տեսնում համատեղ էփիզոդ One Piece-ի, Toriko-ի և «Վիշապի մարգարիտ Զեթի» կերպարներով, որտեղ ներկա է գտնվում Լուֆին[7]: Էիչիրո Օդան և Ակիրա Տորիյաման միասին ստեղծում են մանգա-քրոսովեր Cross Epoch, որը լույս է տեսնում 2006 թվականին և ներառում է թե One Piece-ի, թե «Վիշապի մարգարիտ Զեթի» կերպարները[8]: Լուֆֆին հայտնում է նաև խաղ-քրոսովերներում. Battle Stadium D.O.N (GameCube и PlayStation 2)[9], Jump Super Stars (Nintendo DS)[10] և Jump Ultimate Stars (Nintendo DS)[11]:
Կերպարի ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուֆֆիին ստեղծելու ժամանակ՝ Էիչիրո Օդան՝ մանգայի ստեղծողը, ցանկանում էր, որ նա առնական լինի: Առնականության օրինակ նա վերցնում էր «Վիշապի Մարգարիտ» անիմեի՝ Ակիրա Տորիյամայի կերպարը[12]: Օդան տվել է նրան ճկվելու ունակությունը, որովհետև հեղինակի կարծիքով, այն շատ լավ համապատասխանում է Լուֆիի բնավորությանը: Նա նաև շատ ծիծաղելի է երևում[13]: Լուֆին հորինված է այնպես, որ նրա բոլոր մտքերը և զգացմունքները հասկանալի լինեն, այդ իսկ պատճառով նա միշտ ասում և անում է այն ինչ մտածում է[14]: Իսկզբանե, Օդան պլանավորել էր անվանել Դիվաին միրգը ուղակի «Ռեզինե պտուղ», սակայն խմբագիրը ասեց նրան, որ Ռեզինե պտուղը գոյություն ունի իրական կյանքում: Օդան որոշեց վերաանվանել միրքը Ռեզին-Ռեզին, սակայն նա ասել է, որ ցավում է այդ որոշման համար[15]:
Անիմե-սերիալում, նաև բոլոր անիմացիոն ֆիլմերում, OVA և այլ սերիալի ճյուղավորումներում, Լուֆֆիին ձայնավորում է Մայումի Տանական[16]: Defeat the Pirate Ganzack! OVA-ում, որը լույս է տեսել սերիալից առաջ, Լուֆֆիին ձայնավորում է Ուրարա Տականոն[17]: 4Kids Entertainment կրկնորինակում նրան ձայնավորում է Բելլա Հյուդսոնը[18], իսկ Funimation Entertainment-ում՝ Քոլին Կլինքենբերդը[19]: 62-րդ սերիայից հետո՝ Եկատերինա Կաբաշովան[20]:
Գնահատական և ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուֆֆին երեք անգամ եղել է մանգայի կերպարների ցուցակի առաջին տեղում, որը հրատարակվում էր ճապոնական Shonen Jump ժուռնալում[21][22]: Մայկ ՄակՖարլենդը և Քրիստոֆեր Սաբատը, ովքեր ձայնավորում էին Funimation Entertainment-ի կրկնորինակը, նշում էին, որ Լուֆֆին ավելի խարեզմատիկ է, քան Սոն Գոկուն՝ Վիշապի մարգարիտ անիմեի գլխավոր հերոսը[23]: Լուֆֆին առաջադրվել է «Japanese Animation Awards 2008»-ի՝ «Լավագույն տղամարդ կերպար» մրցանակին, սակայն զիջեց Ալուկարդին[24][25]: IGN կայքը նրան դրել է 22-րդ տեղը՝ անիմե-կերպարների ցուցակում[2]:
T.H.E.M. Anime Reviews բնութագրել է Լուֆֆիին, որպես «պուպուշ-ապուշ»՝ նրան համարելով շատ օպտիմիստիկ և իդեալիստիկ[26]: Չորրորդ լիամետրաժ ֆիլմի տեսության ժամանակ Dead End Adventure The Star Online-ը նշում է, որ Լուֆին լավ մարզիկ է, բայց միևնույն ժամանակ անուղեղ[27]: Ռիկա Տակահասին իր հոդվածում՝ EX.org կայքում, նշել է, որ Լուֆֆիի ճկվելու ունակությունը առանձնացնում է նրան շոնեն ժամրի անիմեների գլխավոր հերոսներից[28]: Anime News Network-ը համեմատել է Լուֆֆիին «Թափառական Քենշինը» անիմեի և մանգայի գլխավոր հերոսի՝ Հիմուրա Քենշինի հետ, քանի որ երկուսն էլ ունեն նման բնավորություն[29][30]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.aoni.co.jp/search/tanaka-mayumi.html
- ↑ 2,0 2,1 Մաքքենզի, Քրիս (2009, հոկտեմբերի 20)։ «Երբևէ ստեղծված բոլոր Անիմե Կերպարների Թոփ 25»։ IGN։ Արխիվացված օրիգինալից 2011, օգոստոսի 28-ին։ Վերցված է 2009, հոկտեմբերի 21
- ↑ Ода, Эйитиро На заре приключений. — Комикс-Арт, февраль 2012 года. — Т. 1. — (One Piece. Большой куш). — ISBN 978-5-699-55088-3
- ↑ 4,0 4,1 Ода, Эйитиро Полумесяц. — Комикс-Арт, февраль 2012 года. — Т. 4. — (One Piece. Большой куш). — ISBN 978-5-699-58240-2
- ↑ Ода, Эйитиро По ком звонит колокол. — Комикс-Арт, 2013 год. — Т. 5. — (One Piece. Большой куш). — ISBN 978-5-699-63852-9
- ↑ «Toriko, One Piece Get Crossover TV Anime Special»։ Anime News Network։ 2011-03-02։ Արխիվացված օրիգինալից 2013-07-15-ին։ Վերցված է 2013-07-11
- ↑ «Toriko, One Piece, Dragon Ball Z Get Crossover Anime Special»։ Anime News Network։ 2012-02-05։ Արխիվացված օրիգինալից 2013-07-15-ին։ Վերցված է 2013-07-11
- ↑ Лоусон, Коррина (2011-09-03)։ «Comics Spotlight on Shonen Jump #100»։ Wired.com։ Արխիվացված օրիգինալից 2013-07-15-ին։ Վերցված է 2013-07-11
- ↑ «バトルスタジアム D.O.N»։ Namco Bandai։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-01-ին։ Վերցված է 2008-09-29
- ↑ «ガンバリオン公式ホームページ 開発タイトル一覧 Jump Super Stars (ジャンプスーパースターズ)»։ Ganbarion։ Արխիվացված օրիգինալից 2005-03-12-ին։ Վերցված է 2008-09-29
- ↑ «ガンバリオン公式ホームページ 開発タイトル一覧 Jump Ultimate Stars (ジャンプアルティメットスターズ)»։ Ganbarion։ Արխիվացված օրիգինալից 2007-01-08-ին։ Վերցված է 2008-09-29
- ↑ Օդա, Էիչիրո (2001, հուլիս)։ Վան Փիս Գունավոր Զբոսանք One Piece Color Walk։ Շուեյշա։ էջ 105։ ISBN 978-4-08-859217-6
- ↑ «Հարցազրույց Էիչիրո Օդայի հետ»։ Շոնեն Ջամփ
- ↑ Ватанабэ, Рой A Story to Draw the Ultimate One Frame // COMICKERS. — октябрь 1998 года.
- ↑ «Interview with Eiichiro Oda»։ manganohi.jp։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-04-ին։ Վերցված է 6 ноября 2008 года
- ↑ «Я - Луффи! Я стану Королём пиратов!». One Piece. Большой куш. Season «Ист-Блу». Episode 1. 16 апреля 2012 года.
- ↑ One Piece 倒せ!海賊ギャンザック!! (DVD) ։ Shueisha։ 1998
- ↑ Toei Animation (9 октября 2004 года). «I'm Gonna Be King of the Pirates». One Piece. Season 1. Episode 1. 4Kids TV.
- ↑ Toei Animation (20 октября 2007 года). «Caught Log! The King of Salvagers, Masira!». One Piece. Season 6. Episode 144. Cartoon Network.
- ↑ «Мужской договор! Луффи и кит клянутся встретиться снова». One Piece. Большой куш. Season «Барок Воркс». Episode 63. 15 марта 2013 года.
- ↑ Ода, Эйитиро Старый хрыч. — Shueisha, март 1999 года. — Т. 7. — (One Piece. Большой куш). — ISBN 4-08-872683-9
- ↑ Ода, Эйитиро Сказание о герое. — Shueisha, сентябрь 2006 года. — Т. 43. — (One Piece. Большой куш). — ISBN 4-08-874149-8
- ↑ Майк МакФарланд, Кристофер Сабат։ One Piece: Season 1, First Voyage Disc 1; Staff Commentary on Episode 1 (DVD)։ Funimation Entertainment
- ↑ «Society for the Promotion of Japanese Animation Announces SPJA Industry Award Finalists at Tokyo International Anime Fair»։ Anime News Network։ 27 марта 2008 года։ Վերցված է 4 июля 2009 года
- ↑ «Anime Expo 2008 Announces the 2008 SPJA Award Winners»։ Anime News Network։ 4 июля 2008 года։ Վերցված է 4 июля 2009 года
- ↑ «One Piece the Movie 1: I'll Become the Pirate King!»։ THEM Anime Reviews 4.0։ Արխիվացված օրիգինալից 2013-08-31-ին։ Վերցված է 2008-11-07
- ↑ «Nice Piece of Work»։ The Star Online։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-31-ին։ Վերցված է 2008-02-12
- ↑ Такахаси Рика (1998)։ «One Piece»։ Society for the Promotion of Japanese Animation։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-15-ին։ Վերցված է 2009-05-19
- ↑ Бертчи, Зак (3 августа 2002 года)։ «One Piece anime review»։ Anime News Network։ Վերցված է 29 июня 2009 года
- ↑ Култер, Брайс (2008-06-05)։ «One Piece Season 1 Part 1»։ Mania Entertainment։ Արխիվացված օրիգինալից 2013-08-31-ին։ Վերցված է 2009-06-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ru.onepiece.wikia.com — Մոնքի Դի Լուֆֆի, նվիրված One Piece-ին։
|