Էիչիրո Օդա
Էիչիրո Օդա ճապ.՝ 尾田栄一郎 | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1975 (44 տարեկան) |
Ծննդավայր | Կումամոտո, Ճապոնիա |
Մասնագիտություն | Նկարիչ, Պրոդյուսեր |
Լեզու | Ճապոներեն |
Ազգություն | Ճապոնացի |
Քաղաքացիություն |
![]() |
Ստեղծագործական շրջան | 1992-ից սկսած |
Ժանրեր | շոնեն մանգա |
Թեմաներ | Մանգա |
Ուշագրավ աշխատանքներ | Վան Փիս |
Աշխատավայր | Shueisha |
Զավակներ | 2 |
![]() |
Էիչիրո Օդա (ճապ.՝ 尾田 栄一郎), Մանգակա և անիմե ու մանգա Վան Փիսի հեղինակ: Վան Փիսը ստեղծելուց հետո՝ Էիչիրո Օդան Ճապոնիայում դարձավ ամենահայտնի մանգականերից մեկը[1]: 2011 թվականին «Nikkei Entertainment» ամսագրում հրատարակվեց մեր ժամանակների առևտրային գծով ամենահաջող մանգակների վարկանիշային ցանկը, որտեղ Օդան գրավել է առաջին տեղը[2][3]:
Ամուսնացած է նախկին մոդել Տիակի Ինաբայի (ճապ.՝ 稲葉ちあき) հետ: 2006 թվականին լույս աշխարհ եկավ նրա աղջիկը:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեխա ժամանակ Օդան ոգեշնչված էր վիկինգներով և ցանկանում էր դառնալ մանգակա: Նա ներկայացրեց Պանդամեն անունով կերպարին՝ "Kinnikuman от Yudetamago" մանգայի համար: Պանդամենը ոչ միայն օգտագործվեց այդ մանգայում, այլ վերադարձավ Օդայի հետագա աշխատանքների մեջ: Նա նաև իր մանգայում, հատուկ երկրպագուների համար, ավելացրեց զատիկի ձվեր: Օդան ոգեշնչված էր "Dr.Slump" և "Վիշապի մարգարիտ" մանգաների հեղինակով՝ Ակիրա Տորիյամայով: Երբ նա մեծացավ, նա սիրեց ֆուտբոլ խաղալ դպրոցի մոտակայքում և իր ընկերների կողմից ստացավ Օդատի մականունը: Որոշ ժամանակ անց նա ձայնավորեց Օդատիի կերպարը "Dream Football King!" կարճամետրաժ ֆիլմում, որը գումարվեց Վան Փիս անիմեի՝ "Chopper's Kingdom on the Island of Strange Animals" ֆիլմին:
17 տարեկանում նա հադնես էր գալիս Wanted! գործով, որի համար նա ստացել է մի քանի մրցանակ: Դրանց մեջ ներառվում է Տեդզուկիի մրցանակը: Wanted!-ի շնորհիվ Օդան աշխատանք ստացավ Shonen Jump ամսագրում, որտեղ ընթերակայում էր Սինոբու Կայտանիին (անգլ.՝ Shinobu Kaitani) Suizan Police Gang գործի մեջ: Դրանից հետո ընթերակայում էր Տակուհիրո Մասայա (անգլ.՝ Masaya Tokuhiro ) անունով մանգակային՝ Jungle King Tar-chan և Mizu no Tomodachi Kappaman գործերում: Երկու մանգաներն էլ մեծ ազդեցություն թողեցին Օդայի վրա: 19 տարեկանում նա ընդունվեց ընթերակա Վացուկի Նոբուխիռոյի մոտ: Համագործակցության ժամանակ՝ նրանք նկարում էին սեփական պատմությունները ծովահենների մասին, որոնք դուրս էին գալիս «Romance Dawn» անվան տակ: One Piece անիմեն ստեղծելուց հետո՝ Օդան Ճապոնիայում դարձավ ամենահայտնի մանգականերից մեկը :
1997 թվականի Օգոստոս ամսին նա ստեղծեց իր հեղինակային աշխատանքը: Ոգեշնչված ծովահեններով՝ նա ստեղծում է նրանց նվիրված սերիաների շարքը՝ Վան Փիսը:
1998 թվականին Օդան ստեղծում է դիզայն OVA-ի համար: Նա շատ երջանիկ էր, երբ տեսնում էր, թե ինչպես է Վան Փիսը դառնում անիմացիոն: 1999 թվականին Toei Animation-ը ընդունում է Վան Փիսը և նրա անձնակազմը սկսում է ավելի հաճախ տեսնվել Օդայի հետ, քննարկումներ կատարելու համար:
2007 թվականին JUMP Fiesta 2008-ում՝ Սյուիտի Իկեդայի բացակայության ժամանակ, երբ խաղարկում էին Red-Hair of Class 3 - Sea Time, Օդան կրում էր վառ վարդագույն կեղծամ: Նա բացատրել է, որ դա արել է միայն այն պատճառով,որ Վան Փիսը արդեն 10 տարեկան է: Նույն թվականին նա Ակիրա Տորիյամայի հետ հայտարարեց Dragon Ball/One Piece համատեղ խրագրի մասին, որը անվանվեց Cross Epoch: 2002 թվականին Shonen Jump Fiesta միջոցառման ժամանակ նա հանդիպեց իր ապագա կնոջը՝ Տաիկի Ինաբային, ով այնտեղ հաղում էր Նամիի դերը: 2005 թվականին նրանք ամուսնացան: 2006 թվականին նրանց մոտ աղջիկ ծնվեց, ով նաև բացատրում էր վերջին ժամանակների ընդմիջումները, որոնք Օդան հաճախ վերցնում էր: 2006 թվականի ապրիլին Օդան հանկարծակի հիվանդանում է, և Վան Փիսը այդ շաբաթ չի հրատարակվում, սակայն հաջորդ շաբաթ նա ապաքինվեց և վերսկսեց Վան Փիսի հետ աշխատանքը: Իր վերջին ժամանակների հիվանդության պատճառով, նա զգաց, որ երկրպագուներին անհրաժեշտ է լրացնել բաց թողնվածը: Այդ իսկ պատճառով նա ստեղծեց Grand Line Times:
Գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- One Piece (1997-ից սկսած)
- Wanted! (1998, փոքր պատմությունների ժողովածու)
- Wanted! (1992)
- God’s Gift for the Future (1993)
- Itsuki yakou (1993)
- Monsters (1994)
- Romance Dawn (1996)
- Dragon Ball x One Piece: Cross Epoch (2007)
- One Piece x Toriko (2011)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Eiichiro Oda (անգլ.)
- Tell me! Oda-sensei (անգլ.)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Катасонова Е.Л. Японцы в реальном и виртуальном мирах: Очерки современной японской массовой культуры. — М.: Восточная литература РАН, 2012. — С. 95. — 357 с. — ISBN 978-5-02-036522-3
- ↑ «Top 50 Manga Creators by Sales Since 2010» (անգլերեն)։ Anime News Network։ 5 августа 2011 года։ Վերցված է 2014-08-15
- ↑ Катасонова Е.Л. Японцы в реальном и виртуальном мирах: Очерки современной японской массовой культуры. — М.: Восточная литература РАН, 2012. — С. 95. — 357 с. — ISBN 978-5-02-036522-3