Էդվարդ Կոստիկյան
Էդվարդ Կոստիկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1924[1] |
Ծննդավայր | Weehawken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 22, 2012[2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Mount Pleasant, Չառլստոն շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Հայաստան |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և Հորաս Մաննի դպրոց |
Մասնագիտություն | փաստաբան |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Էդվարդ Կոստիկյան (սեպտեմբերի 24, 1924[1], Weehawken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունիսի 22, 2012[2], Mount Pleasant, Չառլստոն շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկահայ քաղաքական գործիչ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ, որը աչքի է ընկեր Նյու Յորքում կուսակցության բարեփոխմամբ։ Նա նաև մի շարք գրքերի, հոդվածների և պետական քաղաքականության և քաղաքագիտության տարբեր թեմաների մասին աշխատությունների հեղինակ է։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստիկյանը ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 24-ին, Նյու Ջերսիի Ուիհոքեն քաղաքային շրջանում[3]։ 1940 թվականին նա և իր ընտանիքը (հայրը՝ Միհրան Նազարի Կոստիկյանը, մայրը՝ Բարբարա Կոստիկյանը և ավագ եղբայրը՝ Էնդրյու Կոստիկյանը) տեղափոխվել են Մանհեթենի Morningside Heights 122-րդ թաղամաս[4][5][6]։ Նրա հայրը հայկական ծագումով գորգագործ է եղել, իսկ մայրը բնիկ շվեյցարիացի[5][6]։ Նա սովորել է Horace Mann դպրոցում, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դասավանդել է իր մայրը[3]։ 1947 թվականին Կոստիկյանը ավարտել է Կոլումբիայի համալսարանը, իսկ 1949 թվականին Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցը։ Նա մեկ տարի աշխատել է ԱՄՆ-ի շրջանային դատարանի դատավոր Հերոլդ Մեդինայի մոտ[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին Կոստիկյանը միացել է Paul, Weiss, Rifkind, Wharton & Garrison արդյունաբերական ձեռնարկությանը, որտեղ առաջին անգամ աշխատել է որպես իրավաբան։ 1960 թվականին նա դարձել է այն ձեռնարկության գործընկեր[3]։ 1962 թվականին Կոստիկյանը ընտրվել է Նյու Յորքի շրջանի դեմոկրատական կոմիտերի նախագահ, որի ընտրություններին հաղթել է Կարմին դե Սապիոյին և պաշտոնավարել է երկու տարի։ Նրան են վերագրում Դեմոկրատական կուսակցության զարգացումը և Tammany Hall-ի ազդեցության հեռացումը, ինչի շնորհիվ կուսակցությունը կարողացավ տեղափոխվել 20-րդ դար[3]։ 1965 թվականին եղել է Աբրահամ Բիմի քարոզարշավի տնօրենը։ Կոստիկյանը աշխատել է Նյու Յորքի Նելսոն Ռոքֆելլերի և Մարիո Կումոյի քննող հանձնաժողովներում[3]։
1977 թվականին նա հրաժարվել է քաղաքապետի ընտրարշավից, սակայն միացել է Էդվարդ Կոչի քարոզարշավին[3][7]։ Կոստիկյանը երկար տարիներ եղել է Նյու Յորքի իրավաբանական դպրոցի Նյու Յորքի քաղաքային իրավունքի կենտրոնական խորհրդատվական խորհրդի անդամ[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստիկյանը ամուսնացել է երկու անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է Ֆրենսիս Հոլմգրենի հետ, սակայն այն ավարտվել է ամուսնալուծությամբ[9]։ 1977 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է գրող Բարբարա Հայնեի հետ, որը գովազդային գործադիր տնօրեն Արթուր Ֆաթի դուստրն է եղել[10]։ Առաջին ամուսնությունից Կոստիկյանը ունեցել է երկու երեխա, որոնցից մեկը հայտնի խաղերի դիզայներ Գրեգ Կոստիկյանն է[3][10]։ Նա եղել է Occasional Oratorio-ի և Orchestral Society-ի հիմնադիրն ու խմբավարը[3]։
Կոստիկյանը մահացել է 2012 թվականի հունիսի 22-ին՝ 87 տարեկանում, երբ իր աղջկա Հարավային Կալիֆոռնիայի Մաունթ Փլիզանթ արվարձանում գտնվող տանն էր[3]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստիկյանը օրենքի, պետական քաղաքականության և քաղաքագիտության մասին գրված մի շարք աշխատություններ ունի, որոնցից են.
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Կոստիկյան, Behind closed doors: politics in the public interest (Harcourt Brace 1966).
- Էդվարդ Կոստիկյան, New Strategies for Regional Cooperation; a Model for the Tri-State New York-New Jersey-Connecticut Area (1973)
- Էդվարդ Կոստիկյան, How to Win Votes: The Politics of Nineteen Eighty (Harcourt 1980) 9780151422210.
- Էդվարդ Կոստիկյան, What Happened To The Body Politic: Can it Be Restored? (Publish America 2005) 9781413762143.
- Էդվարդ Կոստիկյան, Commentaries by Edward N. Costikyan: The Luck of the Draw and other essays (peachland books 2006) 9781413762136.
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոստիկյան, Էդվարդ (1992 թվականի ձմեռ). «Ethnic Politics Lays an Egg». City Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
- Կոստիկյան, Էդվարդ (1994 թվականի ձմեռ). «Cutting City Government Down to Size». City Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
- Էդվարդ Կոստիկյան & Մաքսվել Լեման (1980 թվականի հոկտեմբեր). «The Heavenly city». Harper's. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2012/06/23/nyregion/edward-n-costikyan-adviser-to-new-york-politicians-is-dead-at-87.html?pagewanted=all&_r=0|title=Edward
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Hevesi, Dennis (2012 թ․ հունիսի 23). «Edward N. Costikyan, Adviser to New York Politicians, Is Dead at 87». The New York Times. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «1940 Census». Ancestry.com. 1940 թ․ ապրիլի 1. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ 5,0 5,1 New York times: "BERTHE M. COSTIKYAN" November 16, 1981
- ↑ 6,0 6,1 New York Times: "Mihran Costikyan Dies at 85" May 8, 2014
- ↑ Carroll, Maurice (1977 թ․ մայիսի 15). «Costikyan Pulls Out of Mayoral Contest and Supports Koch». The New York Times. էջ 1. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ New York Law School website Advisory Council for the Center for New York City Law Արխիվացված Հոկտեմբեր 8, 2012 Wayback Machine Accessed October 8, 2012.
- ↑ «Costikyan, Greg 1959-.». Contemporary Authors, New Revision Series. Gale. 2006. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին. (subscription required)
- ↑ 10,0 10,1 «Bridal at All Souls For Barbara Heine, Edward Costikyan». The New York Times. 1977 թ․ մարտի 7.