Գրեգ Կոստիկյան
Գրեգ Կոստիկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 22, 1959[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գրական անուն | Designer X |
Մասնագիտություն | գրող, վիպասան, համակարգչային գիտնական, գիտաֆանտաստիկ գրող, ակնարկագիր, բլոգեր և դերային խաղերի դիզայներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բրաունի համալսարան |
Գրեգ Կոստիկյան (անգլ.՝ Greg Costikyan, հուլիսի 22, 1959[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2], երբեմն հայտնի «Դիզայներ X» կեղծանունով)[3], խաղերի ամերիկահայ դիզայներ և գիտական ֆանտաստիկայի գրող[4]։ Կոստիկյանի կարիերան ընդգրկում է խաղերի գրեթե բոլոր ժանրերը, ներառյալ՝ վեցանկյան վրա հիմնված ռազմական խաղեր, դերային, սեղանի, համակարգչային, հեռախոսային, առցանց խաղեր և թղթախաղեր։ Նրա խաղերից մի քանիսը շահել են Origins Awards մրցանակը։ 2005 թվականին նա Ջոնի Ուիլսոնի հետ դարձավ Manifesto Games-ի համահիմնադիր, որը այժմ դուրս է եկել բիզնեսից։
Անձնական կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեգ Կոստիկյանը ծնվել է Նյու Յորքում՝ փաստաբանի ընտանիքում. փաստաբան և քաղաքական գործիչ Ն. Էդվարդ և Ֆրենսիս (Հոլմգրեն) Կոստիկյանների որդին է[2]։ 1982 թվականին ավարտել է Բրաունի համալսարանը (բակալավր)[2]։ 1986 թվականի սեպտեմբերի 4-ին նա ամուսնացել է Լուիզ Դիսբրոուի (արժեթղթերի վերլուծաբան) հետ[2]։ Կոստիկյանը բնակվում է Նյու Յորքում իր երեք երեխաների մոտ[5]։ Նա հաճախ է հանդես եկել խաղային արդյունաբերության միջոցառումներում, ներառյալ Game Developers Conference-ը և E³-ն։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-ական թվականներից սկսած Գրեգ Կոստիկյանը եղել է խաղերի դիզայներ[6]։ 1976 թվականից մինչև 1980 թվականը աշխատել է Simulation Publications-ում՝ զբաղվելով սեղանի խաղերի և վարգեյմերի մշակմամբ, սնանկացումից և TSR-ի կողմից այն ձեռք բերելուց ու 1982 թվականին փակելուց հետո՝ 1983 թվականին, նա տեղափոխվել է West End Games[7]: 1983 թվականին նրա Bug-Eyed Monsters կոչվող խաղը West End Games բերեց գիտական ֆանտաստիկայի և ֆանտազիայի ժանրեր, և հաջորդ տարի նա West End Games-ի համար արտոնագրեց իր Paranoia կոչվող դերասանական խաղը` հրատարակչին գտնելու անհաջող փորձ կատարելուց հետո հրատարակելու համար[7]։ Կոստիկյանը նախագծեց Toon կոչվող խաղը (1984) Steve Jackson Games-ի համար այն բանից հետո, երբ մշակեց այն Ջեֆֆ Դիի առաջարկով։ Կոստիկյանը զգում էր, որ խաղի համակարգը հիմնականում «կամայական» է, և որ խաղի թեման ավելի կարևոր է[7]։ West End Games ընկերությունը լիցենզիա ստացավ խաղ ստեղծելու համար, որը հիմնված էր «Աստղային պատերազմներ» ֆիլմի վրա, իսկ Կոստիկյանը նախագծեց Star Wars: The Roleplaying Game-ը (թարգմ. Աստղային պատերազմներ. դերային խաղ), որը Դագ Կաուֆմանի և այլոց օգնությամբ թողարկվել է 1987 թվականին[7]։ Նույն թվականի հունվարին Կոստիկյանն ու Էրիկ Գոլդբերգը լքեցին West End Games-ը՝ կազմավորելով կարճաժամկետ Գոլդբերգ գործընկերությունը[7]։ Երբ 1998 թվականին West End Games-ը հայտարարեց իր սնանկության մասին, Կոստիկյանն ու Գոլդբերգը փորձեցին վերականգնել «Պարանոյա»-ի իրավունքները, թեև West End Games-ի հիմնադիր Սքոթ Պալտերը պայքարում էր այդ ամենի դեմ։ Դատավորը 2000 թվականին ստեղծողներին վերադարձրեց իրավունքները[7]։ Կոստիկյանը Hogshead Publishing-ի համար «Դիզայներ X» կեղծանվան տակ նախագծեց «Violence» (1999) կոչվող դերային խաղը, և Creative Commons լիցենզիայի ներքո խաղը դարձրեց լայնորեն հասանելի[7]։ Կոստիկյանը և Գոլդբերգը լիցենզավորեցին «Պարանոյա»-ն Mongoose Publishing-ի համար, որը 2004 թվականին սկսեց խաղի համար նոր գրքեր պատրաստել[7]։
Կոստիկյանը Manifesto Games-ի գործադիր տնօրենն էր, որը ստարտափ է՝ նվիրված ինքնուրույն զարգացած համակարգչային խաղերի համար կենսունակ մուտքի ապահովմանը[6]։ Այնուհետև նա մի քանի տարի աշխատել է որպես խորհրդատու՝ նախքան 2010 թվականի մարտին Guerillapps-ին որպես խաղի գլխավոր դիզայներ միանալը՝ Facebook-ի համար իր «Trash Tycoon» խաղը մշակելու համար[8]։ 2011 թվականի մայիսին նա միացավ Disney Playdom-ին` որպես խաղերի ավագ դիզայներ, իսկ 2014 թվականի հունվարին ստանձնեց նույն դերը Loop Drop-ում։ 2015 թվականի հունիսին Կոստիկյանը միացավ Boss Fight Entertainment-ին՝ որպես խաղերի ավագ դիզայներ[9]։
Նա հրապարակման համար գրել է խաղեր, խաղերի ձևավորման և խաղային արդյունաբերության բիզնեսի վերաբերյալ հոդվածներ՝ ներառյալ՝ «Նյու Յորք Թայմս», «Wall Street Journal Interactive», «Salon», «The Escapist», «Gamasutra», «Game Developers Magazine» և գիտական ֆանտաստիկայի վեպերի հեղինակ է[6][10]։
Նա խաղերի դիզայնի վերաբերյալ դասախոսություններ է կարդացել համալսարաններում, այդ թվում՝ Կոպենհագենի Տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանում, Հելսինկիի արվեստի և դիզայնի համալսարանում, Ռենսելերի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում և Նյու Յորք նահանգի Սթոունի–Բրուք համալսարանում[10]։
Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստիկյանի ուշագրավ գործերը ներառում են՝
- Web and Starship (1984[11])
- Toon (1984[12])
- Star Wars: The Roleplaying Game (1987[12][13])
- Pax Britannica (1985[14])
- Paranoia (1984[15])
- The Creature That Ate Sheboygan (1979[16])
- MadMaze[17]
- Violence: The Roleplaying Game of Egregious and Repulsive Bloodshed[18]
- The Price of Freedom (1986[12])
Բացի այդ, Կոստիկյանը խաղերի ձևավորման և մշակույթի ոլորտում խաղերի դերի թեմայով հայտնի հեղինակ է։ Նրա էսսեն՝ «I Have No Words and I Must Design»[19], լայնորեն ընթերցվում է՝ որպես խաղային դիզայնի մշակման հայեցակարգային մոտեցում։
Կոստիկյանը երկար տարիներ աշխատել է խաղերի ձևավորման վրա, գրել և կոնսուլտացիաներ է տվել Nokia-ի համար։ 2005 թվականի սեպտեմբերին նա լքել է Nokia-ն՝ Computer Gaming World-ի նախկին խմբագիր Ջոնի Ուիլսոնին միանալու համար, և հիմնել ինդի խաղերի ստարտափի հրատարակչություն՝ Մանիֆեստո Գեյմս[20]։ Նա պարբերաբար աջակցել է ներկայումս գոյություն չունեցող Մանիֆեստո Գեյմսի կայքին և նրանց՝ այժմ գոյություն չունեցող բլոգի գլխավոր խմբագիրն էր։
1970-80-ական թվականներին Կոստիկյանը Սլոբբովիայի առաջատար մասնագետն էր։
2009թ-ի փետրվարին Կոստիկյանը թարմացրեց կանոնները և 1979 թվականին վերաթողարկեց իր «Վեկտոր 3» տիեզերական մարտական խաղը՝ Creative Commons արտոնագրով[21]։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստիկյանը գրել է չորս վեպ։ Առաջին երկուսը ժանրային ֆենտեզի պարոդիա էին՝ «Մեկ այլ օր» (Another Day), «Ուրիշ զնդան» (Another Dungeon), (1990) և դրա շարունակությունը՝ «Մի արկածային խաղ» (One Quest), «Բռնի՛ր վիշապներին» (Hold the Dragons) (1995): «Սրով»-ը (Sword, 1993)՝ ևս մեկ անհարգալից ֆանտազիա է երիտասարդ բարբարոսի մասին, որին հանգամանքները ստիպում են մուտք գործել ավելի մեծ աշխարհ։ Այն ի սկզբանե սերիականացված էր Prodigy առցանց ծառայությունում։
Նրա վերջին վեպում՝ «Առաջին պայմանագիրը» (First Contract) (2000), պատկերվում են (շատ կոպիտ հումորով) հսկայական սոցիոլոգիական և տնտեսական փոփոխություններ, որոնք տեղի են ունենում այլմոլորակայինների՝ երկիր գալուց հետո, ու մեկ ձեռնարկատիրոջ ջանքերը գոյատևելու և նոր կյանք սկսելու համար[22]։
2013 թվականին MIT Press-ի կողմից հրապարակվեց Կոստիկյանի ոչ գեղարվեստական հայացքը խաղերի զարգացման մեջ անորոշության դերի վերաբերյալ։ Ավելի ուշ՝ 2015 թվականին տպագրվեց հրատարակության կազմը[23]։
Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստիկյանը Origins Awards-ի հինգ մրցանակների հաղթող է[6]։ 2007 թվականի մարտի 7-ին Կոստիկյանը ստացել է Game Developers Choice Awards Maverick (թարգմ. Խաղ մշակողների ընտրություն և Մավերիք մրցնակներ) մրցանակները։ Մրցանակը տրվեց ինդի խաղերի համար կենսունակ ալիք ստեղծելու նրա անխոնջ ջանքերի համար[24]։ 1999-ին նրան ներգրավվել են Արկածային խաղերի փառքի սրահ[25]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Costikyan, Greg 1959-.»։ Contemporary Authors, New Revision Series։ Gale։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-16-ին։ Վերցված է 2012-04-18 (subscription required)
- ↑ Ed Hogg։ «Violence by Greg Costikyan, writing as "Designer X"»։ Վերցված է 2011-11-08
- ↑ «Greg Costikyan (partial ludography)»։ Pen & Paper RPG Database։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-02-ին։ Վերցված է 2012-04-18
- ↑ Greg Costikyan։ «Personal Stuff»։ Վերցված է 2009-02-05
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Costikyan Greg (2007)։ «My Life with Master»։ in Lowder James։ Hobby Games: The 100 Best։ Green Ronin Publishing։ էջեր 204–208։ ISBN 978-1-932442-96-0
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Shannon Appelcline (2011)։ Designers & Dragons։ Mongoose Publishing։ ISBN 978-1-907702-58-7
- ↑ «Multiplayer Facebook Game Trash Tycoon Trains You To Be Green (But In A Fun Way)»։ Tech Crunch Network։ հունիսի 8, 2011։ Վերցված է նոյեմբերի 23, 2015
- ↑ «Greg Costikyan Linkedin»։ Linkedin։ Վերցված է նոյեմբերի 23, 2015
- ↑ 10,0 10,1 «Digital Media Wire - Greg Costikyan»։ Digital Media Wire։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 24, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 23, 2015
- ↑ «Web and Starship»։ Gollancz SFE։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 24, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 23, 2015
- ↑ 12,0 12,1 12,2 Schick Lawrence (1991)։ Heroic Worlds: A History and Guide to Role-Playing Games։ Prometheus Books։ ISBN 0-87975-653-5
- ↑ «Origins Award Winners (1987)»։ Academy of Adventure Gaming Arts & Design։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-15-ին։ Վերցված է 2007-10-09
- ↑ «Charles S. Roberts Award Winners (1985)»։ Academy of Adventure Gaming Arts & Design։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-07-ին։ Վերցված է 2007-10-09
- ↑ «1984 list of winners»։ Academy of Adventure Gaming Arts and Design։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-07-ին։ Վերցված է 2011-11-06
- ↑ «Charles S. Roberts Award Winners (1979)»։ Academy of Adventure Gaming Arts & Design։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-15-ին։ Վերցված է 2007-10-09
- ↑ Banks, Michael (2008)։ On the Way to the Web: The Secret History of the Internet and its Founders։ Springer / Google Books։ էջ 145։ ISBN 978-1-4302-5074-6
- ↑ «Review of Violence: the Roleplaying Game of Egregious and Repulsive Bloodshed»։ RPG.com / Skotos Tech, Inc.։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 24, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 23, 2015
- ↑ Greg Costikyan (1994)։ «I Have No Words and I Must Design»։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-12-ին
- ↑ Dean Takahashi (փետրվարի 14, 2007)։ «An Interview With Greg Costikyan, the "Maverick" of Manifesto Games»։ San Jose Mercury News։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-23-ին։ Վերցված է 2007-03-20
- ↑ Greg Costikyan (2009-02-03)։ «Tabletop Tuesday: Revised Version of My Old Game, Now for Free»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-05-ին։ Վերցված է 2009-02-04
- ↑ «First Contract by Greg Costikyan»։ Վերցված է 2011-11-08
- ↑ «Uncertainty in Cames»։ MIT Press։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 24, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 23, 2015
- ↑ «2007 Game Developers Choice Awards To Honor Miyamoto, Pajitnov»։ Gamasutra։ Վերցված է 2007-02-12
- ↑ «Origins Awards (1999)»։ Academy of Adventure Gaming Arts & Design։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-05-ին։ Վերցված է 2007-10-09
|
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Բրաունի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկահայեր
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկահայ դիզայներներ