Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՄաշտոցի պողոտա ()
Հիմնադրվել է2004
Կայքeduardisabekyan.com
Քարտեզ
Քարտեզ

Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցասրահ Երևանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցասրահի հիմքը դրվել է 2004 թվականին, բացումը կատարվել է 2013 թվականին։ Էդուարդ Իսաբեկյանի որդին՝ Արամ Իսաբեկյանը, Երևան քաղաքին է նվիրաբերել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 28-ը[2]։ Բացման օրվանից ցուցասրահի գործունեությունը ղեկավարում է Իրինա Իսաբեկյանը։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործությունները ցուցադրվում են ցուցասրահի երկու հարկերում։ Վերնահարկի շրջանաձև սրահում Իսաբեկյանի էպիկական շնչով մեծածավալ կտավներն են. նկարչի հայացքը պատմության էջերից այսօրվան է փոխանցում ուժի, առնականության, հպարտության ու հաղթանակի անցյալի ոգին։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահն ակտիվ մասնակցում է Երևանի մշակութային կյանքին։ Ցուցասրահի վարիչի՝ Իրինա Իսաբեկյանի նախաձեռնությամբ ցուցասրահում կազմակերպվում են միջոցառումներ, դասախոսություններ, հանդիպումներ, որոնք միտված են բացահայտելու Էդուարդ Իսաբեկյանին որպես նկարիչ, մանկավարժ, գրող, սրտացավ քաղաքացի և առաջնահերթ՝ հայրենասեր որդի։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 20.11.2014 թվական - «Էդուարդ Իսաբեկյանի ժամանակը», դասախոսություն՝ Մարտին Միքայելյան
  • 16.05.2015 թվական - «Էդուարդ Իսաբեկյանը և իր աշակերտները» ցուցահանդես
  • 12.06.2015 թվական - Ուսանողական հուշեր... քննարկում
  • 13.10.2015 թվական - Դարձյալ Իսաբեկյան.նոր էքսպոզիցիա
  • 03.11.2015 թվական - «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» 2-րդ ցուցահանդես
  • 14.03.2016 թվական - Կտավները վերադարձան. քննարկում
  • 21.05.2016 թվական - «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» 3-րդ ցուցահանդես
  • 08.11.2016 թվական - «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» 4-րդ ցուցահանդես
  • 03.03.2017 թվական - «Գարնանային պատկերահանդես` նվիրված կանանց»          
  • 20.05.2017 թվական - «Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները» 5-րդ ցուցահանդես
  • 07.07.2017 թվական - «Սերունդների երկխոսություն» Տաթև Մնացականյան                  
  • 07.03.2019 թվական - «20-րդ դարի թիֆլիսահայ ավագ սերնդի կին արվեստագետները» (Հասմիկ Բադալյան, Գայանե Պողոսյան)                                         
  • 16.03.2019 թվական - Խմբագրաթոն «Կինն արվեստում»                                                      

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցասրահը գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայի 7ա հասցեում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջոցառումներ

Կտավներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մայրաքաղաքում բացվել է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը
  2. ««Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը «ՀայԱրտ»-ում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]