Էգոն Օրովան
Էգոն Օրովան անգլ. Egon Orowan | |
---|---|
Ծնվել է | Օգոստոսի 2, 1902 թվական |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | Օգոստոսի 3, 1989 թվական |
Մահվան վայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Բեռլինի տեխնիկական համալսարան (1932)[1] և Վիեննայի համալսարան (1922) |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ճարտարագետ, գյուտարար, մետալուրգ |
Աշխատավայր | Բիրմինգհեմի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | Լոնդնի թագավորական կազմակերպության անդամ |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Էգոն Օրովան (հունգ. Orován Egon, անգլ. Egon Orowan. օգոստոսի 2, 1902 թվական, Օբուդա, Բուդապեշտ - օգոստոսի 3, 1989 թվական, Քեմբրիջ, Մասաչուսեթս) Հունգարա-բրիտանական ծագմամբ ամերիկացի ֆիզիկոս և մետաղագործ։
Լոնդոնի թագավորական ընկերության (1947)[2] և ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1969) անդամ է[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրովանը ծնվել է Բուդաբեշտի Օբուդա շրջանում։ Նրա հայրը` Բերթոլդը, եղել է մեքենաշինական ինժեներ և գործարանի ղեկավար, իսկ նրա մայրը` Յոզեֆինա Շագվարի Շպիցեր (գերմ. Josephine Ságvári Spitzer), մի աղքատ հողատիրոջ դուստր էր։ 1928 թվականին Օրովանը սկսեց իր ուսումը Բեռլինի տեխնիկական համալսարանում` ստանալով մեխանիկի և էլեկտրատեխնիկի որակավորում, բայց շուտով տեղափոխվեց ֆիզիկայի ֆակուլտետ, 1932 թվականին նա պաշտպանեց իր դոկտորական դիսերտացիան` թիթեղների ճաքերի թեմայով։ Դրանից հետո նա որոշակի դժվարություններ է ունենում իր մասնագիտությանբ աշխատանք գտնելու հարցում, և հաջորդ մի քանի տարիներն անց է կացնում մոր հետ և շարունակում աշխատել իր դոկտորական հետազոտությունների վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Orowan; Egon (1902 - 1989) Արխիվացված 2020-07-18 Wayback Machine (անգլ.)
- ↑ Egon Orowan (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Egon Orowan. 1901—1989. (անգլ.) A Biographical Memoir by F.R.N. Nabarro and A. S. Argon. 1996. National Academies Press. Washington D.C.
- Kovács László. Orován Egon szilárdtestfizikus születésének centenáriumán Արխիվացված 2006-01-06 Wayback Machine. (հունգարերեն) Magyar Tudomány, 2002/3 372.