Էգոն Օրովան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էգոն Օրովան
անգլ. Egon Orowan
Ծնվել էՕգոստոսի 2, 1902 թվական
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էՕգոստոսի 3, 1989 թվական
Մահվան վայրՔեմբրիջ, Մասաչուսեթս
ՔաղաքացիությունՀունգարիայի թագավորություն Հունգարիայի թագավորություն, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մայրենի լեզուհունգարերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունԲեռլինի տեխնիկական համալսարան (1932)[1] և Վիեննայի համալսարան (1922)
Մասնագիտությունֆիզիկոս, ճարտարագետ, գյուտարար, մետալուրգ
ԱշխատավայրԲիրմինգհեմի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Լոնդնի թագավորական կազմակերպության անդամ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Էգոն Օրովան (հունգ. Orován Egon, անգլ. Egon Orowan. օգոստոսի 2, 1902 թվական, Օբուդա, Բուդապեշտ - օգոստոսի 3, 1989 թվական, Քեմբրիջ, Մասաչուսեթս) Հունգարա-բրիտանական ծագմամբ ամերիկացի ֆիզիկոս և մետաղագործ։

Լոնդոնի թագավորական ընկերության (1947)[2] և ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1969) անդամ է[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրովանը ծնվել է Բուդաբեշտի Օբուդա շրջանում։ Նրա հայրը` Բերթոլդը, եղել է մեքենաշինական ինժեներ և գործարանի ղեկավար, իսկ նրա մայրը` Յոզեֆինա Շագվարի Շպիցեր (գերմ. Josephine Ságvári Spitzer), մի աղքատ հողատիրոջ դուստր էր։ 1928 թվականին Օրովանը սկսեց իր ուսումը Բեռլինի տեխնիկական համալսարանում` ստանալով մեխանիկի և էլեկտրատեխնիկի որակավորում, բայց շուտով տեղափոխվեց ֆիզիկայի ֆակուլտետ, 1932 թվականին նա պաշտպանեց իր դոկտորական դիսերտացիան` թիթեղների ճաքերի թեմայով։ Դրանից հետո նա որոշակի դժվարություններ է ունենում իր մասնագիտությանբ աշխատանք գտնելու հարցում, և հաջորդ մի քանի տարիներն անց է կացնում մոր հետ և շարունակում աշխատել իր դոկտորական հետազոտությունների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]