Էգլե Շպոկայտե
Էգլե Շպոկայտե լիտ.՝ Eglė Špokaitė | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գեղարվեստական ղեկավար |
Քաղաքացիություն | Լիտվա |
Կրթություն | National M. K. Čiurlionis School of Art? |
Պարգևներ | |
Eglė Špokaitė Վիքիպահեստ |
Էգլե Շպոկայտե (լիտ.՝ Eglė Špokaitė, հունվարի 15, 1971, Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի բալետի պարուհի և խորեոգրաֆ, Լիտվայի օպերայի և բալետի թատրոնի առաջին բալերինան 1989-2011 թվականներին, «Էգլե Շպոկայտեի բալետի դպրոցի» գեղարվեստական ղեկավար[1]։ Լիտվայի ազգային մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էգլե Շպոկայտեն ծնվել է 1971 թվականի հունվարի 15-ին Վիլնյուսում։ Սովորել է Վիլնյուսի պարարվեստի ուսումնարանում, որն ավարտելուց հետո՝ 1989 թվականին, ընդունվել է Վիլնյուսի օպերայի և բալետի թատրոնի բալետի խումբ։ 1994-1996 թվականներին չորս անգամ արժանացել է բալետի պարողների միջազգային մրցույթների մրցանակների։ Վիլնյուսի օպերայի և բալետի թատրոնում աշխատել է մինչև 2011 թվականը՝ գլխավոր դերակատարումներով հանդես գալով տարբեր ներկայացումներում[2]։
Էլգե Շպոկայտեն աշխատել է բալետի վարպետներ Լ. Շուլգայի (L. Shulga) ու Իոնաս Կատակինասի (Jonas Katakinas), ինչպես նաև ռուս մանկավարժ Նինել Կուրգապկինի ու Քսենյա Տեր-Ստեպանովայի հետ։ Շպոկայտեի պարընկերներից է եղել Իգոր Եբրան։
Էգլե Շպոկայտեն մասնակցել է այնպիսի խորեոգրաֆների բեմադրություններին, ինչպիսիք են Վլադիմիր Վասիլևը, Գեորգի Ալեքսիձեն, Կշիշտոֆ Պաստորը, Բորիս Էյֆմանը, Ալեքսեյ Ռատմանսկին, Ջերալդ Արպինոն, Ալլա Սիգալովան[3], Կիրիլ Սիմոնովը, ինչպես նաև ռեժիսոր Էյմունտաս Նյակրոշյուսի ներկայացումներին[4]։ Շպոկայտեն պարել է նաև երաժիշտներ Մստիսլավ Ռոստրոպովիչի[5] ու Գիդոն Կրեմերի համերգների ժամանակ։
2009 թվականին Էգլե Շպոկայտեն դարձել է Մայա Պլիսեցկայայի և Ռոդիոն Շչեդրինի հիմնադրամի մրցանակի դափնեկիր[6]։ Նույն թվականին նա իր գործընկերոջ՝ Քրիստինա Սլեսորայտենեի (Sliesoraitienė) հետ ստեղծել է բալետի դպրոց, որ կոչվել է Eglė Špokaitė and Kristina Sliesoraitienė Ballet School, 2011 թվականին դպրոցի անունը կրճատվել է և դարձել «Էգլե Շպոկայտեի բալետի դպրոց» (Eglė Špokaitė Ballet School)[1][7]: Էգլե Շպոկայտեն այդ դպրոցի գեղարվեստական ղեկավարն է։
2015 թվականի մարտին Էգլե Շպոկայտեն Կաունասի ազգային երաժշտական թատրոնում բեմադրել է «Երկնագույն Դանուբ» բալետը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էգլե Շպոկայտեն ամուսնացած է գիտնական և լուսանկարիչ Դայնյուս Մաչիկենասի հետ[8]։ Ապրում է Սան Դիեգոյում (ԱՄՆ) և Վիլնյուսում (Լիտվա)[9]։
Դերեր ներկայացումներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բալետ
- Ժիզել, «Ժիզել », խմբագրումը և բեմադրությունը՝ Օ. Վինոգրադովի
- 1993 - Ջուլիետ, «Ռոմեո և Ջուլիետ», խորեոգրաֆիան՝ Վ. Վասիլևի[5][10][11]
- 1994 - Կիտրի և Մերսեդես, «Դոն Կիխոտ», խմբագրումը՝ Վլադիմիր Վասիլևի
- 1996 - Ավրորա, «Քնած գեղեցկուհին», խորեոգրաֆիան՝ Մարիուս Պետիպի
- 1996 - Մաշա, «Շելկունչիկ», բեմադրությունը՝ Անդրեյ Մելանինի
- Կարմեն, «Կարմեն», խորեոգրաֆիա՝ Կշիշտոֆ Պաստորի
- 1998 - Հիպոլիտա, «Ամառային գիշերվա երազ», լիբրետոն և խորեոգրաֆիան՝ Կշիշտոֆ Պաստորի
- 1998 - Մարինա, «Հույն Զոռբան», լիբրետոն և խորեոգրաֆիան՝ Լեոնիդ Մյասինի
- 2001 - Բալերինա, «Կարմիր Ժիզել», լիբրետոն և խորեոգրաֆիան՝ Բորիս Էյֆմանի[12]
- 2003 - Կայսրուհի, «Ռուս Համլետ», լիբրետոն և խորեոգրաֆիան՝ Բորիս Էյֆմանի[13]
- 2004 - Օդետա և Օդիլիա, «Կարապի լիճ», խորեոգրաֆիան՝ Մարիուս Պետիպի և Լև Իվանովի
- 2005 - Դեզդեմոնա, «Դեզդեմոնա», խորեոգրաֆիան՝ Կիրիլ Սիմոնովի
- 2005 - Աննա Կարենինա, «Աննա Կարենինա», խորեոգրաֆիան՝ Ալեքսեյ Ռատմանսկու
- 2006 - Ընտրյալ, Սուրբ գարուն
- 2009 - Ջուլիետ, «Ռոմեո և Ջուլիետ», խորեոգրաֆիան՝ Կիրիլ Սիմոնովի
- 2010 - Օլիմպիա, «Կոպելիա», խորեոգրաֆիան՝ Կիրիլ Սիմոնովի
- Դրամատիկական թատրոն
- Դեզդեմոնա, «Օթելլո», Վիլյամ Շեքսպիր, ռեժիսոր՝ Էյմունտաս Նյակրոշյուս
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 - «Երկնագույն Դանուբ», երաժշտությունը՝ Յոհան Շտրաուսի, Կաունասի ազգային երաժշտական թատրոն, լիբրետոն՝ Էգլե Շպոկայտեի[14][15][16]
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 - «Օթելլո», Վիլյամ Շեքսպիր, ռեժիսոր՝ Էյմունտաս Նյակրոշյուս (Վիլնյուսի ռուսական դրամատիկական թատրոն)
- 2006 - «Ռուս Համլետ», Բորիս Էյֆման[17][18]
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994 - Բալետի արտիստների «Արաբեսկ» միջազգային մրցույթի I մրցանակ և հատուկ մրցանակ (Պերմ, Ռուսաստան)
- 1994 - Բալետի արտիստների «Майя’94» միջազգային մրցույթի III մրցանակ (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)
- 1994 - «Լիտվայի բալետի լավագույն պարուհի»
- 1995 - Բալետի արտիստների միջազգային մրցույթի առաջին մրցանակ Հելսինկիում[19]
- 1996 - Բալետի արտիստների միջազգային մրցույթի առաջին մրցանակ և ոսկե մեդալ Նագոայում[20] (Япония)
- 1996 - Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի չորրորդ աստիճանի շքանշան[21]
- 1996 - Լիտվայի ազգային մրցանակ[22]
- 2002 - Operos Svyturiai, ազգային մրցանակ «Տարվա բալերինա» անվանակարգում (Վիլնյուս, Լիտվա)[23]
- 2003 - Operos Svyturiai, ազգային մրցանակ «Տարվա բալերինա» անվանակարգում (Վիլնյուս, Լիտվա)[23][24]
- 2003 - Բալետի մենակատարների մրցանակ, Հանդիսատեսի համակրանք մրցանակ (Վիլնյուս)
- 2003 - Բեմական ոսկե խաչ (lt:Auksinis scenos kryžius, Լիտվայի թատերական բարձրագույն մրցանակ) - բալետի ու պարի բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար (Վիլնյուս)
- 2006 - Բեմական ոսկե խաչ - բալետի ու պարի բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար (Վիլնյուս)
- 2009 - Մայա Պլեսիցկայայի ու Ռոդիոն Շչեդրինի միջազգային հիմնադրամի մրցանակ[25] - բալետի արվեստին ցկյանս նվիրվածության համար[26][27][28]
- 2011 - Բեմական ոսկե խաչ Լեո Դելիբի «Կոպելիա» բալետում Օլիմպիայի դերը համար[29]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Eglės Špokaitės Ballet School
- ↑ «Lithuania: Theatre — A part of Randburg». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Creative Time by Lithuanian TV, 1998
- ↑ «ARTMargins Online». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 5,0 5,1 Rostropovich at 75: Prokofiev, Shostakovich & Britten, London Symphony Orchestra, 14 — 27 March 2002 (MB, CC & ME)
- ↑ https://www.youtube.com/watch?v=4SaE9D5VwoQ Interview with Maya Plisetskaya about Eglė Špokaitė
- ↑ Performance of Snow White and Seven Dwarths
- ↑ Eglė Špokaitė kuklioje ceremonijoje JAV ištekėjo už mylimojo Dainiaus Mačikėno | Zmones.lt
- ↑ Interview with Eglė Špokaitė for the Lithuanian National TV show «Life» (March 2015, in Lithuanian)
- ↑ «Classical Music :: The Classical Source :: Rostropovich conducts Romeo and Juliet :: Classical Music». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Eglė Špokaitė and Igor Yebra perform S.Prokofiev.
- ↑ «Ballet-Dance Magazine - Eifman Ballet - Red Giselle - Orange County Performing Arts Center, Costa Mesa, California». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «State Academic Ballet Theatre of Saint-Petersburg under Boris Eifman - Ballet „Russian Hamlet"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Interview by «Kauno Dienos» with Eglė Špokaitė about «The Blue Danube»
- ↑ Trailer for the Premier of «The Blue Danube».
- ↑ Interview for the TV show «Encounters», Lithuania, interviewed by S. Valadka
- ↑ «Russian Hamlet - Lithuanian National Opera and Ballet Theatre». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ http://www.nytimes.com/2007/04/27/arts/dance/27eifm.html
- ↑ «Previous winners». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Archives». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «President of the Republic of Lithuania». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Recipients of the Lithuanian National Prize
- ↑ 23,0 23,1 «Winners of the "Švyturiai" Awards - Lithuanian National Opera and Ballet Theatre». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 7 MENO DIENOS.
- ↑ International Maya Plisetskaya and Rodion Shchedrin Foundation
- ↑ «Eglė Špokaitė». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Meno Lietuva
- ↑ Bruveris J., Lietuvos nacionalinis operos ir baleto teatras
- ↑ «Auksiniai scenos kryžiai»: tarp apdovanotųjų Oskaro Koršunovo «Dugne», Darius Gumauskas, Eglė Mikulionytė ir J.Statkevičius | 15min.lt
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-04-24 Wayback Machine
- Էգլե Շպոկայտեի կարիերան
- Լուրեր Արևելյան Եվրոպայից Արխիվացված 2011-05-23 Wayback Machine
- Эгле Špokaitė բալետի դպրոց
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էգլե Շպոկայտե» հոդվածին։ |