Էգլե Շպոկայտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էգլե Շպոկայտե
լիտ.՝ Eglė Špokaitė
Ծնվել էհունվարի 15, 1971(1971-01-15) (53 տարեկան)
ԾննդավայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգեղարվեստական ղեկավար
Քաղաքացիություն Լիտվա
ԿրթությունNational M. K. Čiurlionis School of Art?
Պարգևներ
 Eglė Špokaitė Վիքիպահեստ

Էգլե Շպոկայտե (լիտ.՝ Eglė Špokaitė, հունվարի 15, 1971(1971-01-15), Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի բալետի պարուհի և խորեոգրաֆ, Լիտվայի օպերայի և բալետի թատրոնի առաջին բալերինան 1989-2011 թվականներին, «Էգլե Շպոկայտեի բալետի դպրոցի» գեղարվեստական ղեկավար[1]։ Լիտվայի ազգային մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգլե Շպոկայտեն ծնվել է 1971 թվականի հունվարի 15-ին Վիլնյուսում։ Սովորել է Վիլնյուսի պարարվեստի ուսումնարանում, որն ավարտելուց հետո՝ 1989 թվականին, ընդունվել է Վիլնյուսի օպերայի և բալետի թատրոնի բալետի խումբ։ 1994-1996 թվականներին չորս անգամ արժանացել է բալետի պարողների միջազգային մրցույթների մրցանակների։ Վիլնյուսի օպերայի և բալետի թատրոնում աշխատել է մինչև 2011 թվականը՝ գլխավոր դերակատարումներով հանդես գալով տարբեր ներկայացումներում[2]։

Էլգե Շպոկայտեն աշխատել է բալետի վարպետներ Լ. Շուլգայի (L. Shulga) ու Իոնաս Կատակինասի (Jonas Katakinas), ինչպես նաև ռուս մանկավարժ Նինել Կուրգապկինի ու Քսենյա Տեր-Ստեպանովայի հետ։ Շպոկայտեի պարընկերներից է եղել Իգոր Եբրան։

Էգլե Շպոկայտեն մասնակցել է այնպիսի խորեոգրաֆների բեմադրություններին, ինչպիսիք են Վլադիմիր Վասիլևը, Գեորգի Ալեքսիձեն, Կշիշտոֆ Պաստորը, Բորիս Էյֆմանը, Ալեքսեյ Ռատմանսկին, Ջերալդ Արպինոն, Ալլա Սիգալովան[3], Կիրիլ Սիմոնովը, ինչպես նաև ռեժիսոր Էյմունտաս Նյակրոշյուսի ներկայացումներին[4]։ Շպոկայտեն պարել է նաև երաժիշտներ Մստիսլավ Ռոստրոպովիչի[5] ու Գիդոն Կրեմերի համերգների ժամանակ։

2009 թվականին Էգլե Շպոկայտեն դարձել է Մայա Պլիսեցկայայի և Ռոդիոն Շչեդրինի հիմնադրամի մրցանակի դափնեկիր[6]։ Նույն թվականին նա իր գործընկերոջ՝ Քրիստինա Սլեսորայտենեի (Sliesoraitienė) հետ ստեղծել է բալետի դպրոց, որ կոչվել է Eglė Špokaitė and Kristina Sliesoraitienė Ballet School, 2011 թվականին դպրոցի անունը կրճատվել է և դարձել «Էգլե Շպոկայտեի բալետի դպրոց» (Eglė Špokaitė Ballet School)[1][7]: Էգլե Շպոկայտեն այդ դպրոցի գեղարվեստական ղեկավարն է։

2015 թվականի մարտին Էգլե Շպոկայտեն Կաունասի ազգային երաժշտական թատրոնում բեմադրել է «Երկնագույն Դանուբ» բալետը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգլե Շպոկայտեն ամուսնացած է գիտնական և լուսանկարիչ Դայնյուս Մաչիկենասի հետ[8]։ Ապրում է Սան Դիեգոյում (ԱՄՆ) և Վիլնյուսում (Լիտվա)[9]։

Դերեր ներկայացումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետ
  • Ժիզել, «Ժիզել », խմբագրումը և բեմադրությունը՝ Օ. Վինոգրադովի
  • 1993 - Ջուլիետ, «Ռոմեո և Ջուլիետ», խորեոգրաֆիան՝ Վ. Վասիլևի[5][10][11]
  • 1994 - Կիտրի և Մերսեդես, «Դոն Կիխոտ», խմբագրումը՝ Վլադիմիր Վասիլևի
  • 1996 - Ավրորա, «Քնած գեղեցկուհին», խորեոգրաֆիան՝ Մարիուս Պետիպի
  • 1996 - Մաշա, «Շելկունչիկ», բեմադրությունը՝ Անդրեյ Մելանինի
  • Կարմեն, «Կարմեն», խորեոգրաֆիա՝ Կշիշտոֆ Պաստորի
  • 1998 - Հիպոլիտա, «Ամառային գիշերվա երազ», լիբրետոն և խորեոգրաֆիան՝ Կշիշտոֆ Պաստորի
  • 1998 - Մարինա, «Հույն Զոռբան», լիբրետոն և խորեոգրաֆիան՝ Լեոնիդ Մյասինի
  • 2001 - Բալերինա, «Կարմիր Ժիզել», լիբրետոն և խորեոգրաֆիան՝ Բորիս Էյֆմանի[12]
  • 2003 - Կայսրուհի, «Ռուս Համլետ», լիբրետոն և խորեոգրաֆիան՝ Բորիս Էյֆմանի[13]
  • 2004 - Օդետա և Օդիլիա, «Կարապի լիճ», խորեոգրաֆիան՝ Մարիուս Պետիպի և Լև Իվանովի
  • 2005 - Դեզդեմոնա, «Դեզդեմոնա», խորեոգրաֆիան՝ Կիրիլ Սիմոնովի
  • 2005 - Աննա Կարենինա, «Աննա Կարենինա», խորեոգրաֆիան՝ Ալեքսեյ Ռատմանսկու
  • 2006 - Ընտրյալ, Սուրբ գարուն
  • 2009 - Ջուլիետ, «Ռոմեո և Ջուլիետ», խորեոգրաֆիան՝ Կիրիլ Սիմոնովի
  • 2010 - Օլիմպիա, «Կոպելիա», խորեոգրաֆիան՝ Կիրիլ Սիմոնովի
Դրամատիկական թատրոն

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 - «Երկնագույն Դանուբ», երաժշտությունը՝ Յոհան Շտրաուսի, Կաունասի ազգային երաժշտական թատրոն, լիբրետոն՝ Էգլե Շպոկայտեի[14][15][16]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - «Օթելլո», Վիլյամ Շեքսպիր, ռեժիսոր՝ Էյմունտաս Նյակրոշյուս (Վիլնյուսի ռուսական դրամատիկական թատրոն)
  • 2006 - «Ռուս Համլետ», Բորիս Էյֆման[17][18]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - Բալետի արտիստների «Արաբեսկ» միջազգային մրցույթի I մրցանակ և հատուկ մրցանակ (Պերմ, Ռուսաստան)
  • 1994 - Բալետի արտիստների «Майя’94» միջազգային մրցույթի III մրցանակ (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)
  • 1994 - «Լիտվայի բալետի լավագույն պարուհի»
  • 1995 - Բալետի արտիստների միջազգային մրցույթի առաջին մրցանակ Հելսինկիում[19]
  • 1996 - Բալետի արտիստների միջազգային մրցույթի առաջին մրցանակ և ոսկե մեդալ Նագոայում[20] (Япония)
  • 1996 - Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի չորրորդ աստիճանի շքանշան[21]
  • 1996 - Լիտվայի ազգային մրցանակ[22]
  • 2002 - Operos Svyturiai, ազգային մրցանակ «Տարվա բալերինա» անվանակարգում (Վիլնյուս, Լիտվա)[23]
  • 2003 - Operos Svyturiai, ազգային մրցանակ «Տարվա բալերինա» անվանակարգում (Վիլնյուս, Լիտվա)[23][24]
  • 2003 - Բալետի մենակատարների մրցանակ, Հանդիսատեսի համակրանք մրցանակ (Վիլնյուս)
  • 2003 - Բեմական ոսկե խաչ (lt:Auksinis scenos kryžius, Լիտվայի թատերական բարձրագույն մրցանակ) - բալետի ու պարի բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար (Վիլնյուս)
  • 2006 - Բեմական ոսկե խաչ - բալետի ու պարի բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար (Վիլնյուս)
  • 2009 - Մայա Պլեսիցկայայի ու Ռոդիոն Շչեդրինի միջազգային հիմնադրամի մրցանակ[25] - բալետի արվեստին ցկյանս նվիրվածության համար[26][27][28]
  • 2011 - Բեմական ոսկե խաչ Լեո Դելիբի «Կոպելիա» բալետում Օլիմպիայի դերը համար[29]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Eglės Špokaitės Ballet School
  2. «Lithuania: Theatre — A part of Randburg». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  3. Creative Time by Lithuanian TV, 1998
  4. «ARTMargins Online». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  5. 5,0 5,1 Rostropovich at 75: Prokofiev, Shostakovich & Britten, London Symphony Orchestra, 14 — 27 March 2002 (MB, CC & ME)
  6. https://www.youtube.com/watch?v=4SaE9D5VwoQ Interview with Maya Plisetskaya about Eglė Špokaitė
  7. Performance of Snow White and Seven Dwarths
  8. Eglė Špokaitė kuklioje ceremonijoje JAV ištekėjo už mylimojo Dainiaus Mačikėno | Zmones.lt
  9. Interview with Eglė Špokaitė for the Lithuanian National TV show «Life» (March 2015, in Lithuanian)
  10. «Classical Music :: The Classical Source :: Rostropovich conducts Romeo and Juliet :: Classical Music». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  11. Eglė Špokaitė and Igor Yebra perform S.Prokofiev.
  12. «Ballet-Dance Magazine - Eifman Ballet - Red Giselle - Orange County Performing Arts Center, Costa Mesa, California». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  13. «State Academic Ballet Theatre of Saint-Petersburg under Boris Eifman - Ballet „Russian Hamlet"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  14. Interview by «Kauno Dienos» with Eglė Špokaitė about «The Blue Danube»
  15. Trailer for the Premier of «The Blue Danube».
  16. Interview for the TV show «Encounters», Lithuania, interviewed by S. Valadka
  17. «Russian Hamlet - Lithuanian National Opera and Ballet Theatre». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  18. http://www.nytimes.com/2007/04/27/arts/dance/27eifm.html
  19. «Previous winners». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  20. «Archives». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  21. «President of the Republic of Lithuania». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  22. Recipients of the Lithuanian National Prize
  23. 23,0 23,1 «Winners of the "Švyturiai" Awards - Lithuanian National Opera and Ballet Theatre». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  24. 7 MENO DIENOS.
  25. International Maya Plisetskaya and Rodion Shchedrin Foundation
  26. «Eglė Špokaitė». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  27. Meno Lietuva
  28. Bruveris J., Lietuvos nacionalinis operos ir baleto teatras
  29. «Auksiniai scenos kryžiai»: tarp apdovanotųjų Oskaro Koršunovo «Dugne», Darius Gumauskas, Eglė Mikulionytė ir J.Statkevičius | 15min.lt

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էգլե Շպոկայտե» հոդվածին։