Էբբի Քորնիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էբբի Քորնիշ
անգլ.՝ Abbie Cornish
Ծնվել էօգոստոսի 7, 1982(1982-08-07)[1][2] (41 տարեկան)
ԾննդավայրԼոքինվար[3]
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Ռայան Ֆիլիփի
abbie-cornish.com

Էբբի Քորնիշ (անգլ.՝ Abbie Cornish, օգոստոսի 7, 1982(1982-08-07)[1][2], Լոքինվար[3]), ավստրալիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբբի Քորնիշը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 7-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Լոքինվար քաղաքում։ Մանկությունն անցկացրել է Հանթե Վելլի քաղաքում՝ իր ծնողների ֆերմայում, երեք եղբայրների և կրտսեր քրոջ հետ։ Տասներեք տարեկանում դարձել է ֆոտոմոդել, իսկ տասնհինգում սկսել է նկարահանվել կինոյում։

1997-1999 թվականներին Էբբի Քորնիշը նկարահանվել է «Վայրի կողմ» սերիալի 7 էպիզոդներում։ 2001 թվականին կատարել է գլխավոր դեր «Outriders» սերիալում։ Ճանաչման է արժանացել «Քենդի», «Լավ տարի», «Պայծառ աստղ», «ԱնսահմանW, «Արգելված հնարք», «ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն», «Ռոբոկոպ» ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ[4][5]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 – զբաղեցրել է 89-րդ տեղը FHM Australia «100 Sexiest Women in the World» ցանկում,
  • 2010 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Պայծառ աստղ» ֆիլմում կատարած դերի համար,
  • 2009 – «Ներկայացվել է «Արբանյակ» րցանակի «Լավագույն դրամատիկական դերասանուհի» անվանակարգում «Պայծառ աստղ» ֆիլմում կատարած դերի համար,
  • 2007 – զբաղեցրել է 80-րդ տեղը Maxim ամսագրի «Hot 100 Women list» ցանկում[6],
  • 2006 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Քենդի» ֆիլմում կատարած դերի համար,
  • 2004 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Somersault» ֆիլմում կատարած դերի համար,
  • 2004 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Marking Time» ֆիլմում կատարած դերի համար,
  • 1999 – ներկայացվել է «Australian Film Institute» մրցանակի «Young Actor’s Award» անվանակարգում «Wildside» սերիալում կատարած դերի համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997-1999 ս Վայրի կողմ Wildside Սիմոնա Սամերս
1999 ֆ Սերտ շփում Close Contact Սառա Բոյակ
2000 ֆ Կապկի դիմակ The Monkey's Mask Միքի Նորիս
2000 ս Ջրային առնետներ Water Rats Մերի Մերչանդ
2001 ս Outriders Ռեջի Մաքդաուել
2001 ս Կենսապահովում Life Support Պեննի
2003 ֆ Կոպիտ կատակներ Horseplay Բեքի Վոդինսկի
2003 ս Կապտասպիտակ օձիք White Collar Blue Անտոնիա Մակալիստեր
2003 ֆ Marking Time Թրեյսի
2004 ֆ Հիանալի օր One Perfect Day Էմմա Մատիս
2004 ֆ Somersault Хайди
2004 ֆ Ամեն ինչ գնում է Everything Goes Բրիանի
2006 ֆ Քենդի Candy Քենդի
2006 ֆ Լավ տարի A Good Year Քրիստի Ռոբերտս
2007 ֆ Էլիզաբեթ։ Ոսկեդար Elizabeth: The Golden Age Բես Թրոքմորտոն
2008 ֆ Ստիպողական պատերազմ Stop-Loss Մօշել
2009 ֆ Պայծառ աստղ Bright Star Фанни Брон
2009 ս Ռոբոտ ճուտ Robot Chicken կին
2010 ֆ Պահապանների լեգենդը։ Գահուլի բուերը Legend of the Guardians: The Owls of Ga'Hoole Օտուլիսա, հնչյունավորում
2011 ֆ Անսահման Limitless Լինդի
2011 ֆ Արգելված հնարք Sucker Punch
2011 ֆ ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն W.E. Ուոլլի Ուինտրոպ
2012 ֆ Աղջնակ The Girl Էշլի
2012 ֆ Յոթ հոգեկան հիվանդներ Seven Psychopaths Կայա
2014 ֆ Ռոբոկոպ RoboCop Կլարա Մյորֆի
2014 ս Կլոնդայք Klondike Բելինդա Մալռունի
2015 ֆ Մխիթարություն Solace Կատերինա Քոուլս, գործակալ
2016 ֆ 6 օր 6 Days Քեյթ
2016 ֆ Նարդոս Lavender Ջեյն
2016 ֆ Որտեղ միանում են ձեռքերը Where hands touch Քիրստեն
2017 ֆ Երեք վահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի Three Billboards Outside Ebbing, Missouri Էնն Ուիլոուբի
2017 ֆ Գեոփոթորիկ Geostorm Սառա
2018 ս Ջեք Ռայան Jack Ryan Քեթի Մյուլլեր
2018 ֆ Ամրե Amre Լի Էբոտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Abbie Cornish lives the fantasy
  5. You’re a rapper? Gorgeous Australian Abbie Cornish set to tour
  6. «2007 HOT 100 List». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբբի Քորնիշ» հոդվածին։