Jump to content

Զրոյական կիլոմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զրոյական կիլոմետրի խորհրդանշանը Փարիզի Աստվածամոր տաճարի առջև
Milliarium Aureum-ի պահպանված մասերը, Հռոմ

Զրոյական կիլոմետր (անգլ.՝ Kilometre Zero (km 0), ֆր.՝ point zéro), ճանապարհային հեռավորությունների հաշվարկի սկզբնակետը։ Աշխարհի շատ երկրներում զրոյական կիլոմետրը նշվում է հատուկ նշանով մայրաքաղաքի կենտրոնում կամ այլ քաղաքներում այն դեպքում, եթե ճանապարհը չի անցնում մայրաքաղաքով։ Զրոյական կիլոմետրը ընդգծվում է ցուցանակով կամ գետնին պատկերված նշանով, երբեմն նաև արձանով, պատմական կարևորություն ներկայացնող պատմամշակութային վայրով` պալատ, աշտարակ, կամուրջ կամ հասարակ բնակելի տուն։ Զրոյական կիլոմետրը հաճախ նշվում է քաղաքային գլխավոր փոստային բաժանմունքում։ Որոշ երկրներում զրոյական կիլոմետրը կոչվում է «զրոյական կետ»։

Անտիկ ժամանակաշրջանում այսպիսի խորհրդանիշի դեր էր կատարում հին Հռոմի «ոսկե քարը» (Milliarium Aureum), որի մի մասը պահպանվել է մինչև մեր օրերը։ Հենց այդ քարն է առիթ դարձել մեր օրերում անգամ լայնորեն կիրառվող նշանավոր խոսքի. «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ»։ Ներկայումս զրոյական կիլոմետրեր կարելի է տեսնել ինչպես Եվրոպայի շատ քաղաքներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Հաշվարկի համանման նշան է կիրառվում Նորմանդիայի Սենտ Մեր Էգլիզ քաղաքում. նրա հարևանությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վայրէջք է կատարել է ԱՄՆ-ի ռազմաօդային 82-րդ դիվիզիան։

Դրսևորումը տարբեր երկրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական ժամանակաշրջանից Երուսաղեմի հին քաղաքի հրապարակում կանգնեցված է եղել սյուն, որից հաշվարկվել է տարբեր քաղաքներից ունեցած հեռավորությունը։ 20-րդ դարում զրոյական կիլոմետրը հայտնվել է Երուսաղեմում` Յաֆֆյան դարպասների մոտ։ 1898 թվականին պատի մեջ տեղադրվել է հուշաքար` ի պատիվ գերմանական Վիլհելմ II կայսեր։ Պաղեստինում բրիտանական կառավարման ժամանակ այդ նշանը հեռացվել է։ Ներկայումս զրոյական կիլոմետրը նշող որևէ խորհրդանիշ չկա։

  • Փարիզում զրոյական կիլոմետրը գտնվում է Փարիզի Աստվածամոր տաճարի առաջ. այն ֆրանսիական ճանապարհների զրոյական կետն է։
  • Մարսելում զրոյական կիլոմետրը նշվել է 1926 թվականին Կանեբիեր (de la Canebière) և Բելզյունս (cours Belsunce) փողոցերի անկյունում։
Ռուսական ճանապարհների զրոյական կիլոմետրի նշանը

Ռուսաստանում զրոյական կիլոմետրի նշանը գտնվում է Մոսկվայի կենտրոնում` Կարմիր և Մանեժի հրապարակիների հատման տեղում։ Այն կոչվում է «ռուսական ճանապարհների զրոյական կիլոմետր»։ Տեղադրվել է 1995 թվականին ճարտարապետ Ռուկավիշնիկովի կողմից։ Սկզբում նախատեսվում էր նշանը տեղադրել Կարմիր հրապարակի կենտրոնում` Լենինի դամբարանը և պետական հանրախանութը կապող գծի վրա[1]։

Դեռևս 1714 թվականից Ռուսաստանի ճանապարհների զրոյական կետ էր համարվում Սանկտ Պետերբուրգում փոստի գլխավոր շենքը, որտեղ տեղադրված է զրոյական վերստերը մատնանշող մարմարե հուշասյուն։ Վերստերի նշանների մինչև օրս կարելի է հանդիպել Պետերգոֆում և Պետերբուրգի Կիևյան մայրուղում։

Բրատիսլավայի զրոյական կիլոմետրը կրում է «Բրատիսլավայի միջօրեական» պատմական անվանումը։

Ուկրաինայում զրոյական կիլոմետրը գտնվում է Կիևի Անկախության հրապարակում (Майда́н Незале́жности):

1998 թվականին Մինսկի Հոկտեմբերյան հրապարակում տեղադրվել է զրոյական կիլոմետրի հուշանշանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Рукавишников А. И. Знак «Нулевой километр» (бронза, 1996 г., Москва «ФГУП „ЦНИИ“ Комета»)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զրոյական կիլոմետր» հոդվածին։