Զոնդյան կղզիներ
Արտաքին տեսք
'
| ||
Կոորդինատներ | 1°03′53″ հվ. լ. 115°05′12″ ավ. ե.HGЯO | |
Երկիր | Ինդոնեզիա Մալայզիա Բրունեյ Արևելյան Թիմոր | |
Տեղագրություն | Հարավարևելյան Ասիա | |
Կղզիների քանակը | ավելի քան 3000 | |
Ամենամեծ կղզին | Կալիմանտան | |
Ընդհանուր մակերեսը | 1 700 000 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 4095 մ | |
Ջրատարածություն | Հնդկական և Խաղաղ օվկիանոսներ | |
Բնակչություն (2010) | 244 900 000 մարդ | |
Բնակչության խտությունը | 144,059 մարդ/կմ2 | |
Վիքիպահեստում |
Զոնդյան կղզիներ (ինդոն.՝ Kepulauan Sunda, սունդ.՝ Kapuloan Sunda), խոշոր կղզեխումբ Հարավարևելյան Ասիայում` Մալակկա թերակղզու և Նոր Գվինեայի, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների միջև։ Զոնդյան կղզիների կազմի մեջ մտնում են մի քանի մեծ և հազարավոր փոքր կղզիներ։ Այդ կղզիների մեծ մասը պատկանում է Ինդոնեզիային, Կալիմանտան կղզու հյուսիսը` Մալազիային, իսկ մի փոքր մասն էլ՝ Բրունեյին։
Սկսած 2002 թվականից Թիմոր կղզու մի մասը պատկանում է Արևելյան Թիմորին։ Վերջին սառցե դարաշրջանի ժամանակ, երբ ծովի մակարդակը 100 մետրով ցածր էր, Զոնդյան կղզիները միացած են եղել իրար և Հնդկաչինին։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումն առաջացել է Ճավա կղզու արևմտյան մասում ապրող Զուդնա (սուդնա) ցեղի անունից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 702)։ |