Զնոյմո
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զնոյմո | |||||
չեխ․՝ Znojmo[1] | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Համայնք | Znojmo?, Զնոյմոյի շրջան և Znojmo?[2] | ||||
Ներքին բաժանում | Derflice?[3], Kasárna?[3], Konice?[3], Mramotice?[3], Načeratice?[3], Oblekovice?[3], Popice?[3], Přímětice?[3] և Znojmo? | ||||
Առաջին հիշատակում | 1048[4] և 1226[5] | ||||
Մակերես | 65,896743 կմ² | ||||
ԲԾՄ | 290 մետր | ||||
Բնակչություն | ▲34 160 մարդ (հունվարի 1, 2024)[6] | ||||
Փոստային դասիչ | 669 02–671 82[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | B | ||||
Պաշտոնական կայք | znojmocity.cz | ||||
| |||||
Զնոյմո (չեխերեն՝ Znojmo, գերմ. ՝ Znaim), քաղաք Չեխիայի Հանրապետության հարավմորավական տարածաշրջանում (այդ տարածաշրջանում մեծությամբ երկրորդն է Բռնոյից հետո)։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է[7]։ Ընկած է Դիե գետի ափին, Բռնոյից 55 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Ավստրիայի հետ պետական սահմանի մոտ։ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հետ կապված է երկաթուղով և ավտոմայրուղով։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 33 787։ Քաղաքում պահպանվել են միջնադարյան մի շարք հուշարձաններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ներկայիս տարածքում առաջին բնակավայրը հիմնվել է 1055 թվականին։ Ժամանակին այստեղ է եղել Մորավիայի մարկգրաֆների հին մայրաքաղաքը, որը 1145 թվականին ոչնչացվել է։ Հենց դրա տեղում 1226 թվականին չեխերի Պշեմիսլ Առաջին Օտտոկար արքան հիմնադրել է Զնոյմոն, որը մինչև XIII դարի կեսերը ծառայել է որպես չեխական Պշեմիսլովիչների տոհմի ամրոց-բնակավայր (պահպանվել ու մինչև մեր օրերն է հասել հին ամրոցի ռոտոնդան)։
1809 թվականի հուլիսի 12-ին Զնոյմոյում է կնքվել զինադադարի ու հաշտության պայմանագիրը Նապոլեոն Առաջին Բոնապարտի և Ավստրիայի էրցհերցոգ Կարլի միջև (Վագրամի ճակատամարտում ավստրիացիների կրած պարտությունից և հետապնդող ֆրանսիական զորքերի դեմ Զնոյմոյի մերձակայքում ավստրիացիների դիմադրողական անհաջող մարտեր մղելուց հետո)։ Ավստրիական կայսրության կազմի մեջ Չեխիայի ներառված ժամանակաշրջանում քաղաքը կոչվել է Ցնայմ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի արևմտյան սահմանագծից սկսած՝ ձգվում է Պոդիյի ազգային պարկը։
Նրա սահմաններում և մերձակայքում հաշվառված են 216 պատմամշակութային հուշարձաններ[8]։ Միջնադարյան ճարտարապետության նմուշներից հիշարժան են հատկապես հետևյալ հուշարձանները.
Սբ. Նիկողայոսի գոթական եկեղեցին (Kostel sv. Mikuláše). կառուցվել է 1348 թվականին, Կառլոս Չորրորդ կայսեր (որ նույն ինքը՝ չեխերի Կարլ առաջին արքան է) պատվերով։
Համայնքապետարանի շենքը՝ իր 75 մետրանոց աշտարակով (մոտ. 1446 թ.)
Սբ. Եկատերինայի ռոտոնդան (XI դար). միջնադարյան ամրոցի պահպանված մասն է, որի ներսում կան աստվածաշնչյան թեմաներով և պշեմիսլովիչների տոհմի ներկայացուցիչների պատկերող որմնանկարներ։
Զբոսաշրջիկների հոսքը դեպի քաղաք մեծացնելու նպատակով քաղաքապետարանը նախաձեռնել է «Զնայմոյի 77 հրաշալիքները» նախագիծը[9]։ Այդ նպատակին է ծառայում նաև ամեն տարի անցկացվող գինետոնը, որին ամեն անգամ մասնակցում է առնվազն 80 հազար զբոսաշրջիկ։ Նրանք ոչ միայն տեղական գինին են համտեսում, այլև հաճախում են իրենց համար կազմակերպվող մշակութային բազմազան միջոցառումների[10][11]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Զնոյմոյի համայնապատկերը
-
Ռոտոնդան
-
Սբ. Նիկողայոսի եկեղեցին
-
Զնայմոյի հին քաղաքամասը
-
Ստորգետնյա լաբիրինթոսի մի հատվածը
-
Հուշարձան՝ ի հիշատակ ժանտախտի զոհերի
-
Ուղղափառ եկեղեցին
-
Քաղաքապետարանն ու աշտարակը
-
Երկաթուղային կամուրջը
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում են կաշի-կոշկեղենի, մարզագույքի, խեցեղենի, տեքստիլ, մրգա-բանջարեղենային պահածոների, գինեգործական ձեռնարկություններ։
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vrbka, Anton (1927). Gedenkbuch der Stadt Znaim 1226 – 1926. Kulturhistorische Bilder aus dieser Zeit. Nikolsburg: Verlag A. Bartosch.
- Maria Krukowska, Czechosłowacja, Wiedza Powszechna, Warszawa 1967
- Ctibor Rybár, Przewodnik po Czechosłowacji, Sport i Turystyka, Warszawa 1982, 83-217-2417-5
- Lexikon fūr Theologie und Kirche, Tom 9., Herder, Freiburg-Basel-Rom-Wien 2000, 3-451-22009-1.
- Vera Schauber; Hanns Michael Schindler - Święci na każdy dzień. Patroni naszych imion |data = 2000 |isbn = 83-7227-616-1 |inni = Bogusław Widła (tłum.) |miejsce = Warszawa |wydawca = Świat Książki |oclc = 233514224 }}
- Wielka Encyklopedia Jana Pawła II, Tom XIX (ss. 44-45), Wydawnictwo M, Kraków, 83-89571-29-3.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 2,0 2,1 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ Jakl L. Jak stará jsou česká města? Legendy a fakta. (չեխերեն) // iDNES.cz — 2011.
- ↑ Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. Škrabal — ČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2024 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2024.
- ↑ http://www.czso.cz/csu/2010edicniplan.nsf/engt/F50030FC5E/$File/641011102601.xls%7Ctítulo=Dados(չաշխատող հղում) do instituto de estatísticas da República Checa|autor=|data=|publicado=|acessodata=|língua2=cz}}
- ↑ MonumNet, zoznam pamiatok v Znojme
- ↑ 77 divov Znojma, Znojmo city
- ↑ Znojemské vinobranie(չաշխատող հղում)
- ↑ idnes.cz: Do Znojma a Mikulova dorazilo 120 tisíc ľudí. Aké vinobranie bolo lepšie?
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (em checo) Պաշտոնական կայքէջը
- (em inglês) Զբոսաշրջային տեղեկատվություն
- (em checo e inglês) Զբոսաշրջային տեղեկատվության կենտրոն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զնոյմո» հոդվածին։ |
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
- ↑ «Počet obyvatel v obcích České republiky k 1. 1. 2016. Population of municipalities of the Czech republic, 1 January 2016.» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 9 April 2020-ին. Վերցված է 13 February 2020-ին.
- ↑ https://www.ne.se/uppslagsverk/encyklopedi/l%C3%A5ng/znojmo%7Ctitel=Znojmo%7Cutgivare=Nationalencyklopedin%7Cspråk=svenska%7Chämtdatum=29(չաշխատող հղում) april 2016}}