Զնոյմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
չեխ․՝ Město Znojmo[1]
Դրոշ Զինանշան
Flag of Znojmo.svg Znojmo znak.svg

Znojmo - panorama od jihu obr1.jpg
ԵրկիրՉեխիա Չեխիա
Ներքին բաժանումDerflice?[2], Kasárna?[2], Konice (Znojmo)?[2], Mramotice?[2], Načeratice?[2], Oblekovice?[2], Popice?[2], Přímětice?[2] և Znojmo?
Առաջին հիշատակում1048, 1226
Մակերես65,896743 կմ²
ԲԾՄ290 մետր
Բնակչություն33 775 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Փոստային ինդեքսներ669 02
Ավտոմոբիլային կոդB
Պաշտոնական կայքznojmocity.cz
##Զնոյմո (Չեխիա)
Red pog.png

Զնոյմո (չեխերեն՝ Znojmo, գերմ. ՝ Znaim), քաղաք Չեխիայի Հանրապետության հարավմորավական տարածաշրջանում (այդ տարածաշրջանում մեծությամբ երկրորդն է Բռնոյից հետո)։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է[4]։ Ընկած է Դիե գետի ափին, Բռնոյից 55 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Ավստրիայի հետ պետական սահմանի մոտ։ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հետ կապված է երկաթուղով և ավտոմայրուղով։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 33 787։ Քաղաքում պահպանվել են միջնադարյան մի շարք հուշարձաններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում առաջին բնակավայրը հիմնվել է 1055 թվականին։ Ժամանակին այստեղ է եղել Մորավիայի մարկգրաֆների հին մայրաքաղաքը, որը 1145 թվականին ոչնչացվել է։ Հենց դրա տեղում 1226 թվականին չեխերի Պշեմիսլ Առաջին Օտտոկար արքան հիմնադրել է Զնոյմոն, որը մինչև XIII դարի կեսերը ծառայել է որպես չեխական Պշեմիսլովիչների տոհմի ամրոց-բնակավայր (պահպանվել ու մինչև մեր օրերն է հասել հին ամրոցի ռոտոնդան

1809 թվականի հուլիսի 12-ին Զնոյմոյում է կնքվել զինադադարի ու հաշտության պայմանագիրը Նապոլեոն Առաջին Բոնապարտի և Ավստրիայի էրցհերցոգ Կարլի միջև (Վագրամի ճակատամարտում ավստրիացիների կրած պարտությունից և հետապնդող ֆրանսիական զորքերի դեմ Զնոյմոյի մերձակայքում ավստրիացիների դիմադրողական անհաջող մարտեր մղելուց հետո)։ Ավստրիական կայսրության կազմի մեջ Չեխիայի ներառված ժամանակաշրջանում քաղաքը կոչվել է Ցնայմ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի արևմտյան սահմանագծից սկսած՝ ձգվում է Պոդիյի ազգային պարկը։

Նրա սահմաններում և մերձակայքում հաշվառված են 216 պատմամշակութային հուշարձաններ[5]։ Միջնադարյան ճարտարապետության նմուշներից հիշարժան են հատկապես հետևյալ հուշարձանները.

Սբ. Նիկողայոսի գոթական եկեղեցին (Kostel sv. Mikuláše). կառուցվել է 1348 թվականին, Կառլոս Չորրորդ կայսեր (որ նույն ինքը՝ չեխերի Կարլ առաջին արքան է) պատվերով։

Համայնքապետարանի շենքը՝ իր 75 մետրանոց աշտարակով (մոտ. 1446 թ.)

Սբ. Եկատերինայի ռոտոնդան (XI դար). միջնադարյան ամրոցի պահպանված մասն է, որի ներսում կան աստվածաշնչյան թեմաներով և պշեմիսլովիչների տոհմի ներկայացուցիչների պատկերող որմնանկարներ։

Զբոսաշրջիկների հոսքը դեպի քաղաք մեծացնելու նպատակով քաղաքապետարանը նախաձեռնել է «Զնայմոյի 77 հրաշալիքները» նախագիծը[6]։ Այդ նպատակին է ծառայում նաև ամեն տարի անցկացվող գինետոնը, որին ամեն անգամ մասնակցում է առնվազն 80 հազար զբոսաշրջիկ։ Նրանք ոչ միայն տեղական գինին են համտեսում, այլև հաճախում են իրենց համար կազմակերպվող մշակութային բազմազան միջոցառումների[7][8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում են կաշի-կոշկեղենի, մարզագույքի, խեցեղենի, տեքստիլ, մրգա-բանջարեղենային պահածոների, գինեգործական ձեռնարկություններ։

Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vrbka, Anton (1927). Gedenkbuch der Stadt Znaim 1226 – 1926. Kulturhistorische Bilder aus dieser Zeit. Nikolsburg: Verlag A. Bartosch.
  • Maria Krukowska, Czechosłowacja, Wiedza Powszechna, Warszawa 1967
  • Ctibor Rybár, Przewodnik po Czechosłowacji, Sport i Turystyka, Warszawa 1982, 83-217-2417-5
  1. Lexikon fūr Theologie und Kirche, Tom 9., Herder, Freiburg-Basel-Rom-Wien 2000, 3-451-22009-1.
  2. Vera Schauber; Hanns Michael Schindler - Święci na każdy dzień. Patroni naszych imion |data = 2000 |isbn = 83-7227-616-1 |inni = Bogusław Widła (tłum.) |miejsce = Warszawa |wydawca = Świat Książki |oclc = 233514224 }}
  3. Wielka Encyklopedia Jana Pawła II, Tom XIX (ss. 44-45), Wydawnictwo M, Kraków, 83-89571-29-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1] [2]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Počet obyvatel v obcích České republiky k 1. 1. 2016. Population of municipalities of the Czech republic, 1 January 2016.
  2. https://www.ne.se/uppslagsverk/encyklopedi/l%C3%A5ng/znojmo%7Ctitel=Znojmo%7Cutgivare=Nationalencyklopedin%7Cspråk=svenska%7Chämtdatum=29(չաշխատող հղում) april 2016}}