Jump to content

Ստշեգոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
քաղաք
Ստշեգոմ
լեհ.՝ Strzegom
գերմ.՝ Striegau
Զինանշան

50°57′31″N 16°20′54″E / 50.95861°N 16.34833°E / 50.95861; 16.34833
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքGmina Strzegom?
Մակերես20,49 կմ²
ԲԾՄ230±1 մետր
Բնակչություն▼15 371 մարդ (մարտի 31, 2021)[1]
Փոստային դասիչ58-150
Պաշտոնական կայքstrzegom.pl
Ստշեգոմ (Լեհաստան)##
Ստշեգոմ (Լեհաստան)

Ստշեգոմ (լեհ.՝ Strzegom, լատիներեն՝ Stregovia, գերմ.՝ Striegau, չեխերեն՝ Střihom), քաղաք Լեհաստանի Ստորինսիլեզյան վոևոդության Շվիդնիկ պովիատում (գավառում)։ Գյուղաքաղաքային նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Հայտնի է քարհանքերի, հատկապես՝ գրանիտի պաշարների առատությամբ։ Զբաղեցնում է 20,49 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի տվյալներով եղել է 16 հազար 153, բնակչության խտությունը՝ 788 մարդ/կմ²։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի քաղաքի անվան ստուգաբանության մի քանի վարկած։ Դրանցից մեկի համաձայն՝ Strzegom անվանումն առաջացել է strzec (հսկում, պահպանում) բառից. strzec - Strzegów (բնակավայրի սկզբնական անվանումը) - Strzegom: Այս վարկածը 1896 թվականին առաջ է քաշել լեհ գրող Կոնստանտի Դամրոտը[2]։

Բնակավայրի՝ պատմական փաստաթղթերում հանդիպող անվանումներից են Stregoni (1112 թ.), 1212 թ.՝ Strzegonie, Strigoni, Ztregon, 1155 թ. Հռոմի պապի վրոցլավյան բուլլայում՝ gradice Ztrigom: Վրոցլավյան մեկ այլ փաստաթղթում, որ գրվել է 1266 թվականին և ստորագրվել Հենրիկ Երրորդ Ճերմակամորթի կողմից, գործածված է բնակավայրի Stregom անվանաձևը[3]։ 1295 թվականին լատիներեն գրված մի ժամանակագրության մեջ (Liber fundationis episcopatus Vratislaviensis) բնակավայրը հիշատակված է Strigonia անվանումով[4]։ Լատինացված հին լեհերեն „Stregom” անվանաձևն էլ հանդիպում է շուրջ 1300 թվականին հորինված Vita Sanctae Hedwigis («Սուրբ Յադվիգայի կյանքը») երգում[5]։ 1475 թ. Statuta synodalia episcoporum Wratislaviensium-ում քաղաքն անվանվել է Stregonia ձևով[6]։

Քաղաքի հին շրջանի պատմության հիշարժան իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քաղաքի ներկա տարածքում առաջին բնակավայրը հիմնվել է բրոնզի դարում՝ մեր օրերից շուրջ 2500 տարի առաջ. բազալտային ապարներով հարուստ սարի կատարին կառուցվել է ամրություն՝ հողե ու գերանակապ պատնեշով։
  • V դար մ.թ.ա. - քոչվոր սկյութներն արշավել և ոչնչացրել են ամրությունները։ Որոշ ժամանակ անց առաջին սիլեզցիները մոտակա ձորակում՝ գետի ափին բնակավայր են հիմնել։
  • Լեհ-չեխական 1038–1137 թթ. պատերազմի ժամանակ ամրոցը կարևոր ռազմավարական նշանակություն է ձեռք բերել՝ առևտրական ճանապարհների մոտ գտնվելու և պաշտպանական կարողությունների շնորհիվ։
  • 1149 - Վրոցլավի եպիսկոպոսն այստեղ կառուցել և օծել է առաջին եկեղեցին։
  • 1241 - Թաթարները գրավել ու այրել են բնակավայրը, որի վերակառուցումն արագացնելու նպատակով Հենրի Երկրորդի այրին՝ Աննան, նրան քաղաքի կարգավիճակ է շնորհել։
  • 1291 - 1299 թթ. - Բոլկո Առաջինի իշխանության տարիներին կառուցվել է քաղաքը շրջապատղ պաշտպանական պարիսպ։
  • 1336 - Քաղաքն ստացել է լրացուցիչ արտոնություններ, այդ թվում՝ ազատ շուկա ունենալու, դրամ հատելու իրավունք։
  • 1339 - Բացվել է առաջին դպրոցը։
  • 1346 - Գործել է արհեստավորների 9 գիլդիա՝ համքարություն (ջուլհակների, դերձակների, հացթուխների, կոշկակարների, մսագործների, գարեջրագործների...):
  • 1358 - Սբ. Հովհաննեսի եկեղեցական օրդենի (ուխտի) ջանքերով բացվել է նոր դպրոց, որտեղ ուսուցումը տարվում էր լատիներենով։ Սկսել է նաև հիվանդանոց գործել։
  • 1392 - Քաղաքն ընկել է չեխերի տիրապետության տակ, որոնք նոր պաշտպանական հողապատնեշ են կառուցել 1454 մետր ընդհանուր երկարությամբ։
  • 15-րդ դարում հուսյան պատերազմների հետևանքով քաղաքն ավերվել է։ 16-րդ դարի առաջին կեսին էլ իր հետևանքներն է թողել ռեֆորմացիան։ Հաջորդել է երեսնամյա պատերազմը, որի վերջում քաղաքում մնացել են ընդամենը 450 բնակիչ։
  • 1520 - Լյուդվիգ Երկրորդ Յագելոնչիկը նոր արտոնություններ է շնորհել քաղաքին, որը կազմավորել է բավականին մեծաթիվ զորաջոկատ, Ելենա Գուրա քաղաքի հետ համագործակցության դաշնագիր կնքել, որը գործել է 1444–1515 թթ.:
  • 1526 - Լյուդվիգ Երկրորդի անակնկալ վախճանից հետո քաղաքն ընկել է Հաբսբուրգների իշխանության տակ, որոնք ձեռնամուխ են եղել նրա բնակչության գերմանացմանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • „Strzegom” 2001 praca zbiorowa wyd. Promocja Bydgoszcz
  • „Strzegom i okolice” 1999 praca zbiorowa wyd. Promocja Bydgoszcz
  • Waldemar Brygier; Cyprian Skała; * Potocka, Brygier, Katarzyna |tytuł = Dolny Śląsk na weekend |data = 2005 |isbn = 83-7304-420-5 |miejsce = Bielsko-Biała |wydawca = wyd. Pascal |oclc = 750047510}}

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/030210319064-0984551?var-id=1639616&format=jsonapi
  2. ↑ Konstanty Damrot, „Die älteren Ortsnamen Schlesiens, ihre Entstehung und Bedeutung: mit einem Anhange über die schlesisch-polnischen Personennamen: Beiträge zur schlesischen Geschichte und Volkskunde”, Verlag von Felix Kasprzyk, Beuthen 1896.
  3. ↑ Georg Korn, „Breslauer Urkundenbuch”, Erster Theil, Breslau, Verlag von Wilhelm Gottlieb Korn 1870, s. 34.
  4. ↑ Liber fundationis episcopatus Vratislaviensis online.
  5. ↑ „Monumenta Poloniae Historica”, Tom IV, Akademia Umiejętności w Krakowie, Lwów 1884, „Vita Sanctae Hedwigis”, s. 603.
  6. ↑ «Franz Xaver Seppelt, „Die Breslauer Diözesansynode vom Jahre 1446", Franz Goerlich, Breslau 1912, s. 76–77 – tekst łaciński statutów w wersji zdigitalizowanej». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստշեգոմ» հոդվածին։