Զելա Մարկոսյան
Զելա Մարկոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1980 (43 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Երկիր | Ավստրալիա |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սիդնեյի երաժշտական կոնսերվատորիա |
Զելա Մարկոսյան (անգլ.՝ Zela Margossian, սեպտեմբերի 6, 1980, Բեյրութ, Լիբանան), հայկական ծագում ունեցող ավստրալիացի դաշնակահարուհի[1]։ Ծնվել է Բեյրութում, այժմ բնակվում է Սիդնեյում[2]։
Նա «Զելա Մարկոսյան հնգյակի» (անգլ.՝ Zela Margossian Quintet) հիմնադիրն է, որը 2019 թվականին առաջադրվել է ARIA մրցանակի՝ «Լավագույն համաշխարհային երաժշտական ալբոմ» անվանակարգում[3]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988-1999 թվականներին Մարկոսյանը դաշնամուր է սովորել Բեյրութի (Լիբանան) Բարսեղ Կանաչյանի անվան համազգային երաժշտական քոլեջում։ Նա իր կրթությունը շարունակել է Լիբանանի բարձրագույն պետական կոնսերվատորիայում՝ ստանալով Բեյրութի Հայկազյան համալսարանի անգլիական գրականության բակալավրի կոչում[4]։
2002 թվականին ավարտելով Հայկազյան համալսարանը՝ Զելա Մարկոսյանը տեղափոխվել է Երևան (Հայաստան)՝ սովորելու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Վիլլի Սարգսյանի դասարանում։ 2007 թվականին Մարկոսյանը դաշնամուրային կատարողականության մագիստրոսի կոչում է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից[4]։
Երևանում սովորելու ընթացքում Մարկոսյանը հետաքրքրվել է էթնո-ջազով և տեղափոխվել է Ավստրալիա՝ Սիդնեյ, որտեղ սովորել է Սիդնեյի երաժշտական կոնսերվատորիայի ջազային դաշնամուրային կատարման դասընթացում[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիդնեյ տեղափոխվելուց հետո Մարկոսյանը հիմնադրել է քննադատների կողմից ճանաչված էթնո-ջազ «Զելա Մարկոսյան հնգյակ» (անգլ.՝ Zela Margossian Quintet) խումբը։ Խմբի կազմում են Ալեքսանդր Ինման-Հիսլոփը (հարվածային գործիքներ), Ադեմ Յիլմազը (հարվածային գործիքներ), Ժակ Էմերին (բաս), Ստյուարտ Վանդեգրաաֆը (փողային գործիքներ) և Էլսեն Փրայսը (բաս)։ Խմբի երաժշտությունը մեծապես կրում է հայկական ավանդական երաժշտության ազդեցությունը[5]։
Հիմնադրման օրվանից խումբը հանդես է գալիս իր օրիգինալ երգացանկով ամբողջ աշխարհում՝ ելույթ ունենալով միջազգային ջազ փառատոներում, ներառյալ Ջազի կանանց փառատոնը (2017), Բեյրութի ջազ փառատոնը (2018) և Սիդնեյի իմպրովիզացված երաժշտական ասոցիացիայի Ձմեռային ջազ ծրագիրը (2018)։ Հնգյակը շրջագայել է նաև Ավստրալիայում և աշխարհով մեկ՝ ելույթ ունենալով Կանբերրայում, Մելբուռնում, Հոբարթում, Օքլենդում և Վելինգտոնում[4]։
«Զելա Մարկոսյան հնգյակը» իր առաջին՝ Transition ալբոմը, թողարկել է 2018 թվականի նոյեմբերին։ Այն դրական գնահատական է ստացել The Sydney Morning Herald-ի, DownBeat- ի, Jazzwise-ի, Heavy Blog is Heavy-ի և Everything is Noise-ի կողմից։ Ալբոմը 2019 թվականին առաջադրվել է ARIA մրցանակի՝ «Լավագույն համաշխարհային երաժշտական ալբոմ» անվանակարգում[6]։
Զելան ABC-ի համար 2021 թվականի սկզբին թողարկվել է Visions of Nar ալբոմը՝ սաքսոֆոնահար Ջերեմի Ռոուզի հետ[4]։
2022 թվականի փետրվարին թողարկվել է «Զելա Մարկոսյան հնգյակի» երկրորդ ալբոմը՝ The Road-ը, ամերիկյան միջազգային ձայնագրման Ropeadope լեյբլում[4]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Մանրամասներ | Պիկ դիրքեր |
---|---|---|
AUS | ||
Transition[7] |
|
— |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Shand, John (16 December 2018), «Zela Margossian Quintet review: Splashing Armenian heritage across a jazz canvas», Sydney Morning Herald
- ↑ McDowall, Kerilie (June 2019), «Zela Margossian Quintet. Transition (Art As Catharsis)», Downbeat
- ↑ McPherson, Angus (24 September 2019), «2019 ARIA AWARD NOMINATIONS ANNOUNCED», Limelight
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Jazz, All About. «Zela Margossian musician - All About Jazz». All About Jazz Musicians (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Jazz, All About (2022 թ․ փետրվարի 14). «Zela Margossian Quintet: The Road album review @ All About Jazz». All About Jazz (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Quintet Home». Zela Margossian (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Transition, by Zela Margossian Quintet». Zela Margossian. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.