Զգացմունքների հրապարակային արտահայտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամուսնական զույգի համբույրը հարսանիքի ժամանակ

Զգացմունքների հրապարակային արտահայտում (ԶՀԱ), ֆիզիկական մտերմության գործողություններ ուրիշների առջև։ Մշակույթից և համատեքստից է կախված այն, ինչ մտերմության ընդունելի դրսևորում է համարվում։

Որոշ կազմակերպություններում կան կանոններ, որոնք սահմանափակում կամ արգելում են զգացմունքների հրապարակային արտահայտումը։ Հասարակական վայրում, օրինակ՝ փողոցում, մտերմության արտահայտումներն ավելի հաճախ են առարկություններ առաջացնում, քան նմանատիպ գործողությունները մասնավոր վայրում, որտեղ ներկա են միայն նման մշակութային միջավայրի ներկայացուցիչները։

Ֆիզիկական մտերմությունը հաճախ սահմանվում է որպես «ցանկացած հպում, որը նախատեսված է սիրո զգացումներ արթնացնել»[1]։

Ամբողջ աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնականությունը կարևոր գործոններից մեկն է, որն ազդում է այն բանի վրա, թե ինչպես են զարգանում ռոմանտիկ հարաբերությունները տարբեր երկրներում[2]։ Կրոնականության ավելի բարձր մակարդակն ուղղակիորեն կապված չէ զուգընկերների այն թվի հետ, որոնց մասին հայտնել են հարցվողները։ Ակնհայտ է, որ կրոնականությունը սահմանափակում է ընդհանրապես մտերմության արտահայտման մակարդակը։ Բացի այդ՝ ուժեղ կրոնական համոզմունքներով մարդիկ շատ քիչ հավանականությամբ են սեռական ակտիվությամբ զբաղվում կամ նույնիսկ հանդիպում ինչ-որ մեկի հետ, իրենց կրոնի կողմից առաջարկված բարոյականության պատճառով։

Պահպանողական իսլամական՝ հատկապես սալաֆիամետ մտքի դպրոցներն արգելում են զգացմունքների հրապարակային արտահայտումը[3]։

Արևմտյան աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան աշխարհի մեծ մասում, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայում[4], Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում և Միացյալ Նահանգներում, շատ հաճախ կարելի է տեսնել հրապարակայնորեն իրար ձեռքերից բռնած, գրկախառնված և երբեմն համբուրվող մարդկանց։ Սովորաբար սոցիալապես անընդունելի է չափազանց «բացահայտ» լինել, օրինակ, զբաղվել սեռական գործունեությամբ։ Համբույրները հաճախ հանդիպում են մեծահասակների գիշերային կյանքում, օրինակ գիշերային ակումբներում[5]:

Զույգը գրկախառնված է լողափում, Միացյալ Նահանգներ

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ ընտանիքից դուրս հարաբերություններն առավել մեծ նշանակություն են ստանում պատանեկության ընթացքում։ Թեև սոցիոլոգները հիմնական սոցիալական գործընթացների վերաբերյալ որոշ ուսումնասիրություններ են անցկացրել[6][7], դեռահասների միջև հարաբերությունների վերաբերյալ հետազոտությունների և տեսական կառուցվածքների մեծամասնությունն անցկացվել է զարգացման հոգեբանների կողմից[8]։ Մի շարք սոցիոլոգներ ուսումնասիրել են գենդերային հարաբերությունների ավելի ընդհանուր շրջանակը, թեև հիմնական ուսումնասիրություններից որոշները կենտրոնացած են մինչպատանեկության և վաղ պատանեկության վրա[9][10][11][12][13]։ Նրանց աշխատանքը կարևոր է ընդգծելու համար այն, թե որքանով են այդ վաղ հարաբերությունների առանձնահատկությունները և նույնիսկ ինտենսիվ անձնական զգացմունքներն, ինչպիսիք են սիրահարվածությունը, սոցիալապես նախագծված[11]։ Նման փոխհարաբերությունների մասին դեռահասների պատկերացումները և նրանց վարքագիծը մեծապես կախված են այլ աղջիկների կամ տղաների հետ փոխազդեցությունից և շփումից[12]։ Գոյություն ունեն որոշակի կանոններ (օրինակ՝ միշտ պետք է սիրահարված լինել կամ սխալ է հանդիպել ավելի քան մեկ մարդու հետ), և բամբասանքները կամ այլ սոցիալական պատժամիջոցներն այդ կանոնների շուրջ ոչ ֆորմալ սոցիալական վերահսկողության կարևոր աղբյուրներ են[8]։

Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս պատանեկության տարիքում մտերմության արտահայտման որակը և համատեքստը[14]

Վարքագիծ Տոկոս
Բռնել են իրար ձեռքերից 89.90
Ասել են ուրիշներին, որ նրանք զույգ էին 85.76
Միասին դուրս են եկել 78.00
Միասին դուրս են եկել խմբում 78.40
Հանդիպել են զուգընկերոջ ծնողներին 75.91
Զուգընկերոջը նվեր են մատուցել 72.08
Զուգընկերոջից նվեր են ստացել 76.25
Ասել են զուգընկերոջը, որ սիրում են նրան 82.05
Զուգընկերն ասել է, որ սիրում է նրան 79.69
Նրանք իրենց զույգ են համարել 90.88
Համբուրվել են 91.56
Դիպչել են իրար առանց հագուստի կամ հագուստի տակ 62.78
Դիպչել են միմյանց սեռական օրգաններին 53.68
Սեռական հարաբերության մեջ են մտել 42.40

Ընդհանուր համաձայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում սովորաբար օգտագործվում է «սենյակ վերցրեք» (անգլ.՝ «get a room») արտահայտությունը, երբ մարդը դժգոհություն է զգում իր կարծիքով մտերմության չափազանց հրապարակային արտահայտում նկատելուց հետո[15][16]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gulledge, A. K.; Gulledge, M. H.; Stahmann, R. F. (2003). «Romantic physical affection types and relationship satisfaction». The American Journal of Family Therapy. 31 (4): 233–242. doi:10.1080/01926180390201936.
  2. Bearman, P. S.; Bruckner, H. (2001). «Promising the Future: Virginity Pledges and First Intercourse». American Journal of Sociology. 106 (4): 859–912. doi:10.1086/320295.
  3. Etzioni, Amitai (2012). Hot Spots. էջ 152.
  4. «В Нидерландах официально разрешили заниматься сексом в парках». NEWSru.com. 2008 թ․ մարտի 11. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  5. «Public Displays of Affection Abroad (PDA) - Expat Guide Asia». Expat Guide Asia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. Coleman, J. S. (1961). The Adolescent Society: The Social Life of the Teenager and its Impact on Education. Westport, CT: Greenwood.
  7. Waller, W. (1937). «The rating and dating complex». American Sociological Review. 2 (5): 727–734. doi:10.2307/2083825. JSTOR 2083825.
  8. 8,0 8,1 Giordano, P. C.; Cernkovich, S. A.; Holland, D. (2003). «Changes in friendship relationships over the life course: Implications for desistance from crime». Criminology. 41 (2): 293–328. doi:10.1111/j.1745-9125.2003.tb00989.x.
  9. Adler, P. A.; Adler, P. (1998). Peer Power: Preadolescent Culture and Identity. New Brunswick, NJ: Rutgers University.
  10. Eder, D.; Evans, C. C.; Parker, S. (1995). School Talk: Gender and Adolescent Culture. New Brunswick, NJ: Rutgers University.
  11. 11,0 11,1 Merten, D. E. (1996). «Going-with: the role of a social form in early romance». Journal of Contemporary Ethnography. 24 (4): 462–484. doi:10.1177/089124196024004004.
  12. 12,0 12,1 Simon, R. W.; Eder, D.; Evans, C. (1992). «The development of feeling norms underlying romantic love among adolescent females». Social Psychology Quarterly. 55 (1): 29–46. doi:10.2307/2786684. JSTOR 2786684.
  13. Thorne, B.; Luria, Z. (1986). «. Sexuality and gender in children's daily worlds». Social Problems. 33 (3): 176–190. doi:10.1525/sp.1986.33.3.03a00020.
  14. Vaquera, E.; Kao, G. (2005). «Private and Public Displays of Affection Among Interracial and Intra-Racial Adolescent Couples». Social Science Quarterly. 86 (2): 484–508. doi:10.1111/j.0038-4941.2005.00314.x.
  15. The Michigan Journal - Volume 25, Issue 18 - Page 7, 1996
  16. «the definition of get a room». Dictionary.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.