Jump to content

Զաք Ռայդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաք Ռայդեր
Zack Ryder
Ռայդերը 2012 թվականին (Մյունխեն, Գերմանիա)
Իրական անունՄեթյու Բրետ Կարդոնա
Matthew Brett Cardona
Ռինգային անուն(ներ)Բրետ Մեթյուզ
Բրետ Մեյջոր
Բրետ Մեյջորս
Զաք Ռայդեր[1][2]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ102 կգ
Հայտարարվող հասակ1,88 մ
Ծննդյան թվականմայիսի 14, 1985 (39 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մերիք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոնգ Բիչ, Նյու Յորք, ԱՄՆ
ՄարզիչՄայքի Ուիփրեք[1]
Դեբյուտ2004

Մեթյու Բրետ Կարդոնա (անգլ.՝ Matthew Brett Cardona, մայիսի 14, 1985(1985-05-14), Merrick, Հեպստեդ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), առավել հայտնի Զաք Ռայդեր (Zack Ryder) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։

Առավել հայտնի է անկախ մրցասպարեզներում, ինչպես նաև սկզբնապես «WWE»-ում Քուրտ Հոքինզի հետ ունեցած թիմային ելույթներով՝ մեկ անգամ ճանաչվելով WWE թիմային չեմպիոն։ 2009 թվականի թիմի լուծարումից հետո, առավել քիչ է հայտնվել հեռուստատեսությունում։ 2011 թ.-ին սոցիալական ցանցերի ինտենսիվ օգտագործման և սատարողների ստվար բանակ ձեռք բերելուց հետո, կարողացել է բարձրացնել կարգավիճակը «WWE»-ի հիմնական կազմում և նվաճել WWE Միացյալ Նահանգների չեմպիոնական տիտղոսը։

Ռայդերի թողարկած առաջին՝ «Hoeski» սինգլը տեղ է գտել iTunes աուդիոբազայի 2013 թվականի փետրվարյան ցանկի 92-րդ հորիզոնականում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Էջը Ռեստլինգի առցանց աշխարհում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. «Մարզիկի էջը WWE պաշտոնական կայքում». Զաք Ռայդեր
  3. «Էջը cagematch.de կայքում».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաք Ռայդեր» հոդվածին։