Զաք Ռայդեր
Զաք Ռայդեր Zack Ryder | |
---|---|
![]() | |
Իրական անուն | Մեթյու Բրետ Կարդոնա Matthew Brett Cardona |
Ռինգային անուն(ներ) | Բրետ Մեթյուզ Բրետ Մեյջոր Բրետ Մեյջորս Զաք Ռայդեր[1][2] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 102 կգ |
Հայտարարվող հասակ | 1,88 մ |
Ծննդյան թվական | մայիսի 14, 1985 (34 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | Մայքի Ուիփրեք[1] |
Դեբյուտ | 2004 |
Մեթյու Բրետ Կարդոնա (անգլ.՝ Matthew Brett Cardona, ծնվ.՝ մայիսի 14, 1985), առավել հայտնի Զաք Ռայդեր (Zack Ryder) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։
Առավել հայտնի է անկախ մրցասպարեզներում, ինչպես նաև սկզբնապես «WWE»-ում Քուրտ Հոքինզի հետ ունեցած թիմային ելույթներով՝ մեկ անգամ ճանաչվելով WWE թիմային չեմպիոն։ 2009 թվականի թիմի լուծարումից հետո, առավել քիչ է հայտնվել հեռուստատեսությունում։ 2011 թ.-ին սոցիալական ցանցերի ինտենսիվ օգտագործման և սատարողների ստվար բանակ ձեռք բերելուց հետո, կարողացել է բարձրացնել կարգավիճակը «WWE»-ի հիմնական կազմում և նվաճել WWE Միացյալ Նահանգների չեմպիոնական տիտղոսը։
Ռայդերի թողարկած առաջին՝ «Hoeski» սինգլը տեղ է գտել iTunes աուդիոբազայի 2013 թվականի փետրվարյան ցանկի 92-րդ հորիզոնականում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Զաք Ռայդեր Վիքիպահեստում |
---|
- Էջը WWE.com կայքում(անգլ.)
- Էջը Յութուբ տեսահոսթինգում(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)