Զանգակ կովկասյան
Զանգակ կովկասյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Զանգակազգիներ (Campanulaceae) |
Ենթաընտանիք | Զանգակայիններ (Campanuloideae) |
Ցեղ | Զանգակ (Campanula) |
Տեսակ | Զանգակ կովկասյան (C. caucasica) |
Միջազգային անվանում | |
Campanula caucasica |
Զանգակ կովկասյան (լատին․՝ Campanula caucasica), զանգակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է։ 10-20 սմ բարձրությամբ ցողունները ուղիղ կանգնած են։ Ծաղկակիրները 1 (3)-(7) 10 հատ են, խմբված կապտամանուշակագույն հուրանանման ծաղկաբույլերում։ Վարդակի և ստորին ցողունային տերևները լայն-նշտարաձև են, ձգված կոթունի և թիթեղի երկարությամբ 1-2-ին հավասար[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հայտնի է միայն Սևանի ֆլորիստիկական շրջանում՝ Սոթք գյուղի շրջակայքում։ Տեսակի հիմնական պոպուլյացիան գտնվում է Կովկասի գլխավոր լեռնաշղթայի արևելյան ծայրամասում։ Հայտնի է երկու աճելավայրեր Ղարաբաղում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ծովի մակարդակից 2150-2250 մ բարձրությունների վրա, ենթալպյան գոտում, մարգագետնատափաստանում քարերի մեջ։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող էնդեմիկ տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա տեսակի ընդհանուր արեալի հարավային սահմանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին սպառնում է աճելավայրերի պայմանների փոփուխություններ՝ կապված Սոտքի ոսկու արդյունահանման կոմբինատի գործունեության ընդկայնման և արածեցման հետ։ Ընդգրկված չէ Հայասատնի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակ կովկասյան» հոդվածին։ |
|
|